Սփյուռքից շատ մեծ աջակցություն կա. Բագրատ Սրբազան
Սփյուռքի տարբեր ներկայացուցիչներ իրենց աջակցությունն ու օգնությունն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը։
«Շատ մեծ աջակցություն կա»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ անուններ չնշելով, քանի որ, իր խոսքով, իրավասություն չունի։