Տավուշի մարզպետի հետ հանդիպումից հետո կիրանցեցիները բացել են ճանապարհը. բնակիչ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո կիրանցեցիները բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը: Ոստիկաններն էլ բացել են Սարիգյուղի հատվածում տեղադրված անցակետը: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, NEWS.am-ին հայտնեց Կիրանցի բնակիչներից մեկը:

Նրա խոսքով, գյուղացիները մտադիր են կրկին փակել ճանապարհը, սակայն այս պահին ճանապարհը բաց է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը կիրանցեցիների հետ փակ հանդիպման ժամանակ նրանց ասել է, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները կասեցնել հնարավոր չէ: Նա առաջարկել է գյուղացիներին՝ տալ իրենց համաձայնությունը ՝նոր ճանապարհի կառուցման համար:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ից կիրանցեցիները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը: Նրանք դժգոհում էին երկու օր առաջ հրապարակված սահմանազատման արդյունքներից:

Հիշեցնենք, որ Սարիգյուղի հատվածում անցակետ էր տեղադրվել. ոստիկանները Կիրանց մտնել թույլ էին տալիս միայն գյուղի բնակիչներին:

Նշենք, որ մամուլի տեղեկություններով, երեկ վաղ առավոտից ԱԱԾ–ից եկել էին գյուղ՝ հասկանալու համար, թե ըստ քարտեզների՝ բնակիչներից ում տունն է անցնելու Ադրբեջանին։

Մայիսի 16-ին Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում։ Կիրանցի առավել զգայուն հատվածում սահմանապահները կտեղակայվեն ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման։ Փաշինյանի խոսքով, Կիրանցում կան խնդիրներ, որովհետև կողմերը որդեգրել են «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը։

դիտվել է 259 անգամ
Լրահոս
Պայթած գազալցակայանը շահագործվում էր առանց փորձաքննության, թերլիցքավորում, սնանկության վտանգ. «Հետք» Մենք շատ լավ գիտենք՝ ինչու Աննան սկսեց այս խաղը․ հերոսի մայր Աստղ Գալեյան (video) Ականատեսը մանրամասներ է հայտնում Աբովյան քաղաքում տեղի ունեցած սարսափելի պայթյունից (video) «Կեցցե հեծանիվը»․ վերջին օրերին երկրորդ աղետն է պատուհասել, Փաշինյանը հեծանվի գովազդ է անում Փաստաբան Գարիկ Սահակյանն անձամբ է ականատես եղել զարհուրելի պայթյունին Հիմա Պաղեստին պետություն ճանաչելու ժամանակը չէ․ Մակրոն Պուտինը թուրքերին խնդրել է Էրդողանին փոխանցել, որ Կիևը հարձակվում է Թուրքիա գնացող գազատարի վրա Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Շիրակի մարզում․ «Mercedes»-ը, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում և բռնկվել․ կան 1 զոհ, 1 վիրավոր Կիրանցում «գետնի վրա» երբևէ գործե՞լ է 1976թ.-ի քարտեզը. նախարարության պատասխանը 23-ամյա երիտասարդը թիկունքից դանակով հարվածել է պարեկին. նա կալանավորվել է Փաշինյանի կողքին կանգնած են օլիգարխներ․ նրանք միլիարդների շրջանառություն ունեն․ Բագրատյան Հայաստանում համընդհանուր քաոս է․․․ դիտարկում Հանուն Հայրենիքի շարժման անդամները, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, շաբաթ օրը կմեկնեն Վանաձոր «Իբր՝ իմ դեմ կոմպրոմատ է, այսինքն` իրենք համաձայն են, որ վատն են»․ Շիրակի թեմի առաջնորդը՝ շահարկվող լուսանկարի մասին «Պայքարի առաջին շարքերում կանգնեք, որ կարողանանք գոնե մի անգամ պարզ աչքերով նայել մեր տղաների նկարներին՝ Եռաբլուրում»․ Զոհված զինծառայողի հոր կոչը՝ որդեկորույս մյուս ծնողներին Բաքուն ակնկալում է մի նոր խաղ բացել ԵԱՀԿ Մինսկի համանախագահների և խմբի անդամների հետ, Երևանին ուղղված վերջնագրով՝ «խաղատախտակ» դարձնելով ՀՀ-ն․ Հակոբ Բադալյան ՔՊ-ականները համոզում են, որ բան չմնաց երանելի «խաղաղության պայմանագիրը» կնքվում է․ մինչդեռ Ադրբեջանը հստակ քաղաքականությամբ ցույց է տվել, որ ոչ մի պայմանագիր էլ չի ստորագրելու․ Հայրապետյան Պետք է գիտակցել՝ մեր պայքարը ոչ միայն Նիկոլի ռեժիմի, այլև այդ ռեժիմի պաշտպան պանթուրքիզմի դեմ է․ Էդուարդ Շարմազանով Հայտնի է Աբովյանի պայթյունի տուժածների ինքնությունը Քաղաքացիները մոտենում են Բագրատ Սրբազանին, օրհնություն ստանում․․․ (video) Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվե ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 7 տուժած. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է 4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am