«Իմպիչմենտի դեպքում ես կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Armlur.am-ի հետ զրույցում պարզաբանել է, թե երեկ ինչու էր վրդոովվել և թիրախավորել լրագրողին։

«Կիրանցը իմ հայրենի գյուղն է եւ նրա շուրջ տեղի ունեցող ցավալի իրադարձությունները, բնականաբար, ինձ չեն կարող, մեղմ ասած, չանհանգստացնել եւ չհուզել։ Ես հիմա չեմ ցանկանում կրկին կատարվածը քննարկել, միայն ցանկանում եմ ասել, որ առաջինը հենց ես չէի ցանկանա, որ նման միջադեպ արձանագրվի, այն էլ լրատվամիջոցի եւ լրագրողի մասնակցությամբ։ Իհարկե, ոչ միայն չէի ցանկանա, որ այդպես լինի, այլ ցավում եմ տեղի ունեցածի համար»,-ասել է նա:

Անդրադառնալով նրան, որ «Հայաստան» խմբակցությունից նշել էին, որ Գեղամ Նազարյանը հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ, նա ասաց. «Համարեք, որ ձեր հարցերին պատասխանելով հանդես եմ գալիս լրացուցիչ պարզաբանմամբ։ Կրկնեմ մեկ անգամ եւս, ես հարգել, հարգում եմ, հարգելու եմ լրագրողի եւ մամուլի աշխատանքը, միայն կցանկանայի որ դեպքին գնահատական տալուց առաջ ծանոթները, ընկերները կամ ում դու ընկեր ես համարում, կփորձեն պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել։

Մի պարզաբանում եւս, «Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունեմ»:

Հարցին՝ իմպիչմենտի գործընթացին կմիանա՞ք, Գեղամ Նազարյանը պատասխանել է. «Ինչ վերաբերում է այն ստոր լուրերին, թե ես իբր հնարավոր իմպիչմենտի դեպքում դեմ եմ արտահայտվելու կամ ձեռնպահ եմ մնալու, ապա կարճ եւ հստակ ասեմ` ես կողմ եմ արտահայտվելու։

Եւ ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր իմանալով, որ իմ եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ շատ վաղուց անձնական եւ ոչ անձնական որեւէ հարաբերություն չկա, դիտավորյալ լուրեր են տարածում, թե մենք մտերմիկ հարաբերություններ ունենք։

Գուցե շատ հետո այս եւ այլ միջադեպերի, ասեկոսեների, իմ դեմ արդեն շատ երկար ամիսներ շարունակվող ուղղորդվող արշավի մասին մանրամասն անդրադառնամ, բայց հաստատ ոչ հիմա։ Միայն մի խնդրանք, այս ամենի մեջ մի ներքաշեք հերոս տղերքի ծնողներին։ Դուք անարգանքի սյունին գամում եք, գամեք, հանգիստ թողեք իմ բախտակիցներին։ Առայժմ այսքանը»:

դիտվել է 623 անգամ
Լրահոս
Սիսիանի նախկին ոստիկանապետին հարկադրաբար մերկացնելու դեպքը նոր ընթացք է ստանում․ Armlur Շղթայական ավտովթար․ բախվել են Opel Zafira»-ն ու «Nissan Rogue»-ը․ վարորդներից մեկը լրագրող է Վաղը կշարունակվեն Սամվել Վարդանյանի վերաբերյալ «ավտոբուսի գործով» նախնական դատալսումները Խաղաղության պայմանագրի կնքումն առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության անհնար է․ Ալիև Շատ կարճ ժամանակ ունենք, որ վերջնականապես ազատվենք այս չարիքից, և դա տեղի ունենալու է «Դուք վճարում եք, որ ձեզ ստեն, խաբեն, վախեցնեն, մոլորեցնեն»․ Բագրատ Սրբազանը՝ Հանրային հեռուստաընկերության գործելաոճի մասին Հունիսի 9-ին կներկայացնենք շարժման ամբողջ նպատակը, քայլերը. Բագրատ Սրբազան Ադրբեջանը մզկիթներ է կառուցում օկուպացված Արցախում Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար․ Ալիև Հ1֊ի կեղծարար լրագրող Տաթևն է "Կիստուկ" Հովիկը Նիկոլի ու Էլչիբեյի նմանությունը չի տեսնու՞մ ՄԱԿ-ի ԱԽ-ում հինգ նոր ոչ մշտական ​​անդամ է ընտրվել Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Ford»-ն ու 20 տոննա դիզվառելիք տեղափոխող ավտոցիստեռնով «KamAZ»-ը. ամբողջ դիզվառելիքը թափվել է Արմավիրից դեպի Հացիկ գյուղ տանող ճանապարհին «ԳԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել ու գլխիվայր հայտնվել դաշտում Պատուհանից ընկած 8-ամյա երեխայի վիճակը ծանր կայուն է, վերջին 1 ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած 7 երեխա Մոսկվան ու Բաքուն քննարկում են Ադրբեջանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունների ստեղծման հարցը․ ՌԴ փոխարտգործնախարար Գեղարքունիքի բնակչի սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունն ավարտվել է Իշխանությունները չգիտեն՝ արդյո՞ք ՀՀ Կադաստրի կոմիտեի քարտեզները համապատասխանում է Ալմա-Աթայի հռչակագրին Ալիևը օկուպացված հայկական Շուշին կապել է Միջին միջանցքի հետ «Մենք չպետք է ուշացնենք ուկրաինական բանակի մատակարարումները». Սթոլտենբերգ Հայաստանի հետ հարաբերությունների խզման մասին խոսք չկա․ Միխայիլ Գալուզին Թույլ չենք տալիս ամերիկյան զենքով հարվածել Մոսկվային, Կրեմլին. Բայդեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am