Մայրաքաղաքի կենտրոնում լարված իրավիճակ է։ Քաղաքացիները Բագրատ Սրբազանի կոչով շարժվում են դեպի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։
Օպերայի շրջակա տարածքում գտնվող սրճարաններից մեկի աշխատակիցը հաղորդեց, որ ոստիկանները հրահանգել են այցելուներին դուրս հանել և մինչև երեկոյան ժամը 19։00-ը հյուրեր չընդունել, իսկ մեկ այլ սրճարանի աշխատակից ասաց, որ սրճարանից նույնիսկ բռնի ուժով են հեռացրել մարդկանց, որոնք չէին ցանկանում դուրս գալ։
Թումանյան փողոցը Հյուսիսային պողոտային հարող հատվածում ամբողջությամբ փակված է մետաղյա ձողերով։ Ոստիկաններն արգելում են քաղաքացիների անցումը Մաշտոցի պողոտայով:
Հիշեցնենք՝ ժամը 16:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը, իսկ Բագրատ Սրբազանի կոչով բակում տեղի է ունենալու բողոքի ակցիա։
Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը