Մասիսում մի խումբ անձինք փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt»-ի ուղևորներին. հնչել են կրակոցներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 11-ին, վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Մասիսում վիճաբանություն է տեղի ունեցել որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Պարզվել է որ ժամը 19։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Հերացու փողոցի 26/21 հասցեի դիմաց միմյանց հանդիպակաց երթևեկել են «ՎԱԶ 2112», «Chevrolet Volt» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «Niva»-ից և «Opel»-ից իջել են մի խումբ անձինք և խուլիգանություն կատարելու դիտավորությամբ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հայհոյանքներ հնչեցնելով նախապես իրենց հետ վերցված փայտերով և մահակներով մի քանի անգամ հարվածել են «Chevrolet Volt»-ի ուղևորներին, որի ընթացքում ատրճանակից արձակվել են կրակոցներ:

Ոստիկանների ու քննիչների ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ՎԱԶ 2112» ավտոմեքենայի վարորդը Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Տիգրան Մ․-ն է, «Opel»-ի վարորդը Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հրանտ Գ․-ն, իսկ վերջիններիս ուղևորներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 28-ամյա Մկրտիչ Դ․-ն, 26-ամյա Արմեն Թ․-ն, 21-ամյա Շանթ Ղ․-ն, 23-ամյա Քերոբ Ղ․-ն, 23-ամյա Համբարձում Գ․-ն և 24-ամյա Էմին Գ․-ն, ովքեր մայիսի 11-ին ժամը 19։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Հերացու փ. 26/1 հասցեի դիմաց անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Շավարշ Դ․-ին, ով էլ իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել:

Ոստիկանները մայիսի 12-ին Տիգրան Մ․-ին հայտնաբերել ու ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Մասիսի բաժնի ձերբակալվեծների պահման վայր:

դիտվել է 339 անգամ
Լրահոս
Էս թարգմանեք ադրբեջաներեն ու տարածեք նախկին հայկական պետական լրատվամիջոցներով Թող Աստված օրհնի մեր ժողովրդին և խոհեմություն պարգևի չարի ճանապարհը բռնած պատկան մարմիններին․ Հայտարարություն Սյունյաց թեմից Խստագույնս դատապարտում ենք ոստիկանական ուժերի ամբարտավան և ապազգային վարքագիծը․ Գուգարաց թեմ «Անարգանք է ողջ քրիստոնյա հայության համար»․ Սփյուռքի թեմակալ առաջնորդները դատապարտել են Սարդարապատի հուշահամալիրում Հայոց Հայրապետի և եկեղեցականների նկատմամբ պահվածքը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պարզում է ջրհեղեղի վնասի չափը. տարվում են վերականգնողական աշխատանքներ Բերդի ոստիկանապետը պարգևատրվել է լրագրող Անի Գևորգյանին Բաղանիսի դպրոցից հեռացնելուն մասնակցե՞լու համար Հունիսի 1-ից փոխվում է D տեսակի վիզայի դիմում-հայտի համար նախատեսված գումարի չափը. Լեհաստանում ՀՀ դեսպանություն Խայտառակ բեմականացման բոլոր մեղավորները ենթարկվելու են խիստ պատասխանատվության. ՀՅԴ Բյուրո Կաթողիկոսի այցը նախապես համաձայնեցված էր և հայտնի էր պետական կառույցներին. Հովակիմ եպիսկոպոս Սրանք մարդկային ու բարոյական ոչինչ չունեն․ Գառնիկ Դավթյան Մի շարք հասարակական կազմակերպություններ դատապարտել են ոստիկանության գործողությունները Ըստ Փաշինյանի՝ Աննա Հակոբյանը խրախճանքով սփոփել է զոհվածների ծնողներին Ալիևի հայտարարությունը ցույց է տալիս, թե ովքեր են գործող ռեժիմի իրական հովանավորները․ Ստեփան Դանիելյան Արցախից բռնի տեղահանված 1437 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն․ ՆԳ փոխնախարար Ե՞բր է Էդոն ս․․․ր լինելու հարազատ Ադրբեջան Երուսաղեմի հայոց պատրիարքը դատապարտել է Կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության գործողությունները Լոռու մարզպետարանը նախապես տեղյակ էր վարարումների մասին․ Ահազանգ Նիկոլի պատճառով մարդկանց 6 ժամ պահել են քաղմասում․ Գեղամ Մանուկյան (video) ՇՏԱՊ․ 38 օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին ուժով նստացնում են ինքնաթիռ (video) Դուք պիտի պարզաբանում տաք՝ ինչու՞ եք փակել Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ․ հարց՝ փոխոստիկանապետին (video) Ուրեմն էդ փնթի «ղուշբազը» ինձ պիտի բարոյականություն սովորեցնի՞․ Արմինե Ադիբեկյան (video) Երեկ Նիկոլը Վեհափառին ասաց՝ վե՛րջ, ես չկամ (video) Այն, ինչ անում է Բագրատ Սրբազանը՝ հրաշք է․ Նիկոլի հարցը լուծելու են․ Հարութ Սասունյան (video) ԱԺ-ում իրավիճակն ավելի է լարվում․ «Ռեստորաններում տրճիկ չէին տալիս» (video) Ո՞վ է բորենիներին այդ հրամանը տվել․ Արմենուհի Կյուրեղյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am