«Թե՛ ռեկտորին, թե՛ պրոռեկտորին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք»․ Բագրատ Սրբազանը վաղը կայցելի ԵՊՀ

Սուրբ Աննա եկեղեցու բակում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանը հատուկ անդրադարձավ դասադուլ հայտարարած ուսանողներին ապօրինաբար սպառնալիքներ հնչեցնելու մի փաստի․

«Երևանի պետական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն այսօր ժողով է հրավիրել ԲՈւՀ-ի դեկանների հետ և նրանց հանձնարարել՝ անպայման նշել բոլոր ուսանողների բացակաները։ Նա ասել է, որ բոլոր այն ուսանողներին, ովքեր շատ բացականեր ունեն, պետք է նկատողություն հայտարարել և հավելել է, որ պետք է ամեն գնով դադարեցնել ուսանողների դասադուլը։ Նրա խոսքերի մեջբերումն եմ ներկայացնում․ «Պետք լինի՝ հազար ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից»»։

Բագրատ Սրբազանն, այս տեղեկությունը ներկայացնելով, հիշեցրեց՝ քաղաքացին ունի իրավունքներ, ապա հավելեց․

«Հիմա ես ասում եմ՝ հազար ուսանող և ավելին, դասադուլ արեք։ Էլինա Ասրիյանը չգիտեմ՝ ով է, բայց այս երկրում գոյություն ունի քաղաքացու իրավունք, եթե չեմ սխալվում։ Ընդվզելու, անհամաձայնություն հայտնելու իրավունք։

ԵՊՀ-ն հոգու դարբնոց է եղել, և այդպես էլ պետք է մնա։ Այնտեղից մարդիկ ճախրանքով պետք է դուրս գան, և ոչ թե խեղճ, զսպված, սահմանափակված, առանց արժեքներ, դավանանք ունենալու։

Ես վաղը գնալու եմ համալսարան։ Թե՛ Էլինա Ասրիյանին, թե՛ ռեկտորին՝ Հովհաննես Հովհաննիսյանին, պարզապես զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք։ Եթե դուք այդքան քաջություն չունեք ճշմարտության մասին խոսելու և նախընտրել եք ստի մեջ պարփակված ապրել, համալսարանի ուսանողներն այդ քաջությունն ունեն և մերժում են սուտը, որովհետև ուզում են ապրել ճշմարտության ու հաշտության մեջ»,- ասաց Բագրատ Սրբազանը։

lurer.com

դիտվել է 689 անգամ
Լրահոս
Նախորդ օրվա դրությամբ՝ 35 սմ գետում ջրի մակարդակի նվազում ունենք. Գնել Սանոսյան Մենք հիմա նման բան չենք դիտարկում, բացարձակ չենք դիտարկում. Բագրատ Սրբազան Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով Փաշինյա՛ն, դու լսիր՝ Սարդարապատում ժողովուրդն ինչպես էր կռվում, հիմա ասում ես՝ թույլ ենք, չենք կարող (video) Ախթալայի խանութներում գրեթե սնունդ չկա. Տեր Հեթում Նիկոլ, էս քեզ չե՞ն հարգում սրանք, հը՞ Ամենաուժեղ ճնշումներով հասնելու ենք Փաշինյանի հրաժարականին․ հետո Սրբազանը գիտի՝ինչ կանի․Հովհաննիսյան (video) Մի քանի փոքր արձանագրումներ, որից հետո հնարավոր է, որ Հակոբ Արշակյանի հիշողությունը վերականգնվի Փաշինյանը փախուստի մեջ է․․․ վախկոտ է նա․․․ վերջացած մարդ․ Միքայել Սրբազան (video) Բագրատ Սրբազանը գիշերը ելույթ է ունեցել Սարդարապատում վարչապետի համար գաղտագողի հավաքած բեմի վրա Խմեցին մեր զավակների արյունը․․․ տականքնե՛ր․․․ հերոսի հոր հուժկու խոսքը՝ Սարդարապատում (video) Հայտնաբերվել է Օձունում 64-ամյա տղամարդուն հող փխրեցնելու բրիչով սպանած 27-ամյա կինը Կյանքիս վերջին ամիսներն եմ ապրում, թույլ տուր կողքիդ լինեմ, հետդ քայլեմ․ քաղաքացին՝ Բագրատ Սրբազանին (video) Միքայել Սրբազանն իմ ուսուցիչն է եղել, ինձ հոր պես է եղել․ Սրբազանների հանդիպումը Սարդարապատում (video) Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել՝ Ադրբեջանի նախագահին կոչ անելով ազատ արձակել բոլոր հայ գերիներին Եթե վախկոտ չլիներ՝ կհանդիպեր. Միքայել Սրբազանը՝ Փաշինյանի՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպելուց խուսափելու մասին Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին (video) Էս թրքաբարո սրիկաներն ամեն ինչ անում են, որ օր օրի աճող համազգային ցասումը ստիպված դիմի համարժեք քայլերի. Ռուբեն Հակոբյան Միակ ճանապարհը որ ունենք այս մոստն է, խնդրում եմ մեզ էլ օգնեք. Նեղոց գյուղի բնակչուհին ահազանգում է Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ Իգոր Խաչատուրովի գործը կրկին կքննվի առաջին ատյանում․ վերաքննիչ բողոքները մասնակի բավարարվել են Սպանություն` Լոռու մարզու Օձուն գյուղում Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական գծի մեջ երեք գործոն խառնում են Հարավային Կովկասում Թուրքիայի խաղաքարտերը․ Վահե Դավթյան Կյանքիս վերջին ամիսներն եմ ապրում, ուզում եմ ձեզ հետ քայլեմ. քաղաքացին՝ Սրբազանին Արմավիրում «Ford Fusion»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա 1 զոհ, 4 վիրավորներից մեկն անչափահաս է Կառավարության որոշմամբ 300 մլն դրամ կհատկացվի Լոռու և Տավուշի մարզերին` հրատապ խնդիրներ լուծելու համար. Գնել Սանոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am