Հայաստանում միակ լեգիտիմ ինստիտուտը, որը կարող է իդեոկրատ մոտեցում առաջարկել, Սուրբ Եկեղեցին է․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բագրատ Սրբազանը փաստացի խոսում է թեոկրատիայի հեռանկարի մասին:


Դրա մասին են վկայում նրա կողմից հնչեցված շուրջ երկու տասնյակ հայեցակարգային կետերը: Բոլորի հիմքում ընկած է բարոյական բաղադրիչը (տնտեսությունից ու արտաքին հարաբերություններից մինչև ընտանիքի ինստիտուտի սահմանում), որն, իր հերթին, խարսխված է քրիստոնեական արժեհամակարգի վրա:

Դրա մասին է վկայում նաև այն առանցքային հայտարարությունը, համաձայն որի վարչապետի թեկնածուն չպետք է լինի որևէ կուսակցության կամ քաղաքական շահ հետապնդող խմբի ներկայացուցիչ:

«Նախկին-ներկա» անհեթեթ, բայց արմատացած դիսկուրսի հիմքերը խարխլելուց բացի, քաղաքագիտական իմաստով այդ հայտարարությունը Սրբազանի ելույթի համատեքստում ուղղված է քաղաքական համակարգի ապասեկուլյարիզացմանը, դրանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի բարձրացմանը:

Ակնհայտ է, որ ստեղծված համազգային խորը ընկճախտից դուրս գալու համար մեզ այս պատմական փուլում ոչ այնքան տեխնոկրատներ ու ճգնաժամային մենեջերներն են պետք, որքան իդեոկրատներ: Իսկ ժամանակակից Հայաստանում միակ լեգիտիմ ինստիտուտը, որը կարող է իդեոկրատ մոտեցում առաջարկել, Սուրբ Եկեղեցին է:

Սա, իհարկե, ընդամենը հիփոթեզ է, սակայն, ինչպես Էյնշտեյնն էր ասում, խնդիրը լուծելու համար նախ պետք դուրս գալ այդ խնդրի սահմաններից: Տվյալ դեպքում առանցքային խնդիրը կայանում է առկա քաղաքական համակարգի ու արմատացած քաղաքական մշակույթի մեջ: Հենց դրանք է փորձում կոտրել Բագրատ Սրբազանը՝ առաջարկելով լիովին նոր քաղաքական մտածողություն ու, հնարավոր է, կառավարման ձև»:

 

դիտվել է 189 անգամ
Լրահոս
«Փյունիկը» միջազգային խաղերը կխաղա Թբիլիսիում Փարաքարը նոր համայնքապետ կունենա․ կառաջադրվի Վալոդյա Գրիգորյանի թեկնածությունը ԱԺ նախագահից՝ ՔՊ ժողովի նախագահ․ ՔՊ-ականների պատվիրակությունը կմեկնի Սլովենիա 1 տոննա կոկաինի գործով կալանավորվածները ազատ են արձակվել․ նրանք ԱԺ նախկին պատգամավորի ընկերության աշխատակիցներ են Դատարանը ծանուցում կուղարկի Հրանտ Մարգարյանին և Վիտալի Բալասանյանին Օրվա կադրը. Փաշինյանի ամենանվիրյալ զինակիցն ու «հուշարարը» ոստիկանապատված կառավարության շենքից հետևում է իրենց ֆեյքերի բնորոշմամբ՝ «մարած շարժմանը» Շարժումը չի մարել, որևիցե բան մեր ճանապարհին խոչընդոտ չի կարող լինել․ Գառնիկ Դանիելյան Եկեղեցին անջատված է պետությունից, բայց անջատված չէ հասարակությունից․ Ռուբեն Մելիքյան Այսօր, վաղը և այլևս մեր գործունեությունը պետք է լինեն գործողություններ․ վաղը ժամը 10։00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում սպասելու եմ Ձեզ․ Բագրատ Սրբազան Դուք երեք տարի սպասել եք նրան,ինչ Բագրատ սրբազանը անում է ընդամենը երեք շաբաթում․ Վլադիմիր Մարտիրոսյան Ասում են՝ Էջմիածնի գերեզմանոցից դույլ են գողացել, մտածում ենք ՝դուք եք, Մելիքյանը՝ զավեշտ առաջացրած գործի մասին Երևանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական հայատյացության թեմայով գիտաժողով Գազայի հատվածում մարտերը կշարունակվեն ևս 7 ամիս. Իսրայելի ԱԱԾ ղեկավար Ոստիկանների կողմից մարմնական վնասվածք ստացած Արսեն Գրիգորյանը ձեռնափայտով է քայլում Առևանգված Բաբկեն Ասրյանին ազատ արձակեցին․ Նա եկավ Սուրբ Աննա եկեղեցու բակ «Դուք հրաման կատարող ստրուկ եք․ հանրային պախարակման եք արժանանալու»․ Բագրատ Սրբազանը՝ բռնաճնշումների հրահանգ կատարողներին Հաղպատից դեպի Ալավերդի ճանապարհահատվածն արդեն անցանելի է Ողջունում ենք Գերաշնորհ Բագրատ Սրբազանին և նրա առաջնորդությամբ՝ հանուն Հայրենիքի մղվող ազնիվ պայքարը․ Ռամկավար Ազատական կուսակցության Լիբանանի անդամակցություն ՌԴ դիրքորոշումները ոչ միշտ են ընկալելի. Տիգրան Աբրահամյան «Իրազեկ քաղաքացիների միավորումը» պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնության գործով դիմել է Գլխավոր դատախազություն Անկած կենդանիների պատճատով մեծանում է հիվանդությունների տարածման ռիսկը Հայաստանը պետք է ձերբազատվի երրորդ երկրների և իր սփյուռքի վնասակար ազդեցությունից․ Էրդողան Կարմիր բերետավորները 260.000-ական դրամ պարգևավճար են ստացել. Տելեգրամյան ալիք Փաշինյանն այլևս չի կարող համոզել իր կողմնակիցներին. Զատուլին Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սյունիք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am