Լոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցները ծեծել և դանակահարել են միմյանց. կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 11-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Տաշիրի» բժշկական կենտրոն դանակահարված քաղաքացի է տեղափոխվել։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է տեղափոխվել «որովայնի սուր կտրած ծակած վնասվածք» ախտորոշմամբ և գտնվում է վիրահատարանում։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Երվանդ Մ․-ն է, ում հարազատները հայտնել են, որ նա մարմնական վնասվածքը ստացել է անզգուշաբար շշի վրա ընկնելու հետևանքով։

Ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարակած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկաները հավաստի օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մայիսի 11-ին, Լոռու մարզի Կաթնառատ գյուղում գտնվող տաղավարներից մեկում տեղի է ունեցել 33-ամյա Հովհաննես Մ․-ի ծննդյան արարողությունը, որին մասնակցել են Լոռու մարզի բնակիչներ 30-ամյա Մնացական Բ․-ն, 23-ամյա Էդգար Մ․-ն, 28-ամյա Մարկոս Կ․-ն, 31-ամյա Սամվել Կ․-ն, Երվանդ Մ․-ն և 33-ամյա Վալոդյա Կ․-ն:

Արարողության ընթացքում, ժամը 16։30-ի սահմաններում վեճ է բռնկվել Էդգար Մ․-ի և Վալոդյա Կ․-ի միջև, որին միջամտել են ներկա գտնվողները, որպեսզի հանդարտեցնեն վերջիններիս, սակայն քանի որ վերոնշված անձինք գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ, սկսել են քաշքշել իրար, այդ ընթացքում Մարկոս Կ․-ն դանակով հարվածներ է հասցրել Երվանդ Մ․-ի մարմնի տարբեր մասերին և պատճառել մարմնական վնասվածք։

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Մարկոս Կ․-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիետի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

դիտվել է 1149 անգամ
Լրահոս
Ոոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է «Ժողովո՛ւրդ, գնում ա ընդհարման, չեմ ուզում»․ Բագրատ Սրբազանը զգուշացնում է Նիկոլի Արամ ոստիկանապետին (video) Ոստիկանները ԱԳՆ-ի մոտից բերման են ենթարկել հոգևորականների և հարվածներ հասցրել լրագրողների Էս մարդն ուզում է, որ ժողովրդին ջարդեն-փշրեն Վահե Ղազարյան, դուք արդեն ծանր հոգեկան վիճակում եք գտնվում՝ էս մարդու ձեռքում գտնվելով Ես գնում եմ Արարատ Միրզոյանի ականջից բռնեմ, բերեմ ստեղ, ճամփես բացեք. ԱԺ պատգամավոր ՇՏԱՊ․ Սրբազանը կենտրոնում․ ԱԳՆ–ի դիմաց բախում սկսվեց ոստիկանների եւ ցուցարարների միջեւ (video) Վահաններով զինված ոստիկանները հրելով իջացրին ցուցարարներին աստիճաններից Աշխատում ենք այդ ուղղությամբ. ՔՊ-ական պատգամավորը` եկեղեցու հարկման նախագծի մասին ԱԱԾ-ն նախագահ Խաչատուրյանի տունն է հսկում ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Աննան գիտակցաբար որդեկորույս ծնողներին ծաղրի է ենթարկում․ Մետաքսե Հակոբյան (video) Մի՛ ասեք, մի՛ ասեք․ ես այդ նեռի անունը չեմ ուզում լսել․ Սրբազան շարժման աջակիցը՝ Նիկոլի մասին (video) Ոստիկանական զորքը վահաններով կանգնած է Սրբազանի առաջ (video) Էդ մարդկանց հացն ես կերել Արարատ Միրզոյա՛ն․ բա էդ մարդիկ Բաքվի բանտում են, ձեր ամո՛թն է․ Սրբազան (video) Ցուցարարները խլացնում են ոստիկանների ձայները (video) Սեփական ժողովրդին ոչնչացնող Ադրբեջանը մեղադրում է հայերին․ «Գեղարդ» հիմնադրամի հայտարարությունը Մայր Աթոռը պատշաճ կատարում է իր հարկային պարտավորությունները. փաստեր ու թվեր՝ Արարատ Սրբազանից Թուրքական հատուկ զորքեր են ուզում ուղարկել Հայաստան՝ Նիկոլին պաշտպանելու համար (video) Ողորմելին դու՛ք եք․ լարված զրույց Արցախի ԱԺ պատգամավորի ու ոստիկանների միջև (video) Ջոմադյանը լավ գիտի՝ պատասխան է տալու․ Գառնիկ Դանիելյան (video) Միրզոյա՛ն, Նիկոլի առաջին զոհն էիք, նա ձեզ «փչացրեց»․ Բագրատ Սրբազան (video) Ձեզ կարգի հրավիրեք․ մեկիդ բերանից անշնորհք բառ դուրս եկավ, պատասխան եք տալու․ Սրբազանը սաստեց (video) ՊԵԿ նախագահն ո՞վ ա, էն քնքու՞շը․ Բագրատ Սրբազանը «ստորացրեց» Ռուստամ Բադասյանին (video) Կես ժամից չիջաք` բարձրանում ենք ԱԳՆ․ Սրբազանը՝ Արարատ Միրզոյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am