Ռուս սահմանապահներն ապահովել են Հայաստանի սահմանի թիկունքը. Կոնստանտին Սիվկով

Ռուս ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է լուրն այն մասին, որ ռուս սահմանապահները կլքեն Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված այն կետերը, որտեղ տեղակայված էին 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման շուրջ Հայաստանի որոշ շրջաններից։ Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ «հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին»։

Կոնստանտին Սիվկովի կարծիքով՝ դա կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ևս մեկ ռազմական հակամարտության:

«Դա միանշանակ կապված է Հայաստանի ղեկավարության որոշման հետ, որը որդեգրել է Հայաստանը «հակառուսականության» վերածելու ուղեգիծը։ Սա կհանգեցնի նրան, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ևս մեկ ռազմական հակամարտության մեծ ռիսկ կառաջանա մի պարզ պատճառով՝ Հայաստանն ինքն է հրաժարվում ռուսական «կտուրից»։ Արևմտյան «տանիքը», ինչպես ցույց է տալիս Ուկրաինայի օրինակը, անվտանգություն չի ապահովում, իսկ Թուրքիան շահագրգռված է Նախիջևանը Ադրբեջանին կապող ազատ միջանցք ստանալու հարցում, այսինքն՝ հենց այդ «Զանգեզուրի միջանցքն» անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հայաստանը դրան չի համաձայնում։ Եթե Հայաստանը համաձայնի դրան, ապա, իհարկե, հակամարտություն չի լինի, բայց այդ դեպքում Հայաստանը կկտրվի և կկորցնի իր տարածքի մի մասը։ Իսկ հեռավոր հեռանկարում այդ կուրսի պահպանումը կհանգեցնի հայ ժողովրդի կողմից իր պետականության կորստին»,-ասել է Սիվկովը։

Նրա խոսքով՝ ռուս սահմանապահները մինչ այդ Հայաստանի սահմանը պահելու խնդիր էին լուծում, և ռուս սահմանապահների վրա հարձակումը նշանակում էր հարձակում Ռուսաստանի վրա։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխիքն ապահովել է ոչ միայն իր ընդհանուր նշանակության ուժերով, այլ ընդհուպ մինչև միջուկային զենք, իսկ հիմա դա չկա։ Մոտ ժամանակներս ես կանխատեսում եմ, որ Փաշինյանը կպահանջի դուրս բերել Գյումրիի ռուսական ռազմաբազան, և այդ ժամանակ Հայաստանը մենակ կմնա Թուրքիայի և Ադրբեջանի հետ»,-եզրափակել է Սիվկովը։

դիտվել է 757 անգամ
Լրահոս
Աղդամեցի Ալենը չի պատկերացնում՝ ինչ պատասխանատվություն է սպասվում նրան, Արցախը հանձնելու համար. Զաքարյան Մեր հարգանքն ու խոնարհումը բոլոր ազնիվ ոստիկաններին. Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրանցիների վարելահողեր տանող միակ ճանապարհն անցել է Ադրբեջանին Թե ի՞նչ ուղղությամբ կընթանա այս միտումը, առայժմ հստակ կանխատեսելն անշնորհակալ գործ է. Ոսկանյան Լոռվա որոշ գյուղեր կարելի է հասնել միայն ՀԿԵ շոգեքարշերով Վրաերթ Երևանում. մայրն ու 4-ամյա դուստրը տեղափոխվել են հիվանդանոց Շինաշխատանքների ժամանակ բետոնե պանելն ընկել է քաղաքացու վրա. վերջինս տեղում մահացել է «Այ պիղծ», «լիրբ», Կարմիր բերետավոր Արթուր Ղազարյանը պատգամավոր Աննա Մկրտչյանին Իրավապահ համակարգը ծածուկ համակրում է Բագրատ Սրբազանին 2 Անահիտ, 2 տարբեր վերաբերմունք. պաշտոնավարումը մազից է կախված ՔՊ-ն ամբողջովին մտել է Բագրատ Սրբազանի թելադրած օրակարգի մեջ Արցախցիներին երկրորդ սորտի մարդ են դիտարկում Նռնակով գնացել էր Արդշինբանկ՝ պաշտպանելու իր տունը Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանավորված որդու խափանման միջոցը փոխվել է «Փյունիկը» միջազգային խաղերը կխաղա Թբիլիսիում Փարաքարը նոր համայնքապետ կունենա․ կառաջադրվի Վալոդյա Գրիգորյանի թեկնածությունը ԱԺ նախագահից՝ ՔՊ ժողովի նախագահ․ ՔՊ-ականների պատվիրակությունը կմեկնի Սլովենիա 1 տոննա կոկաինի գործով կալանավորվածները ազատ են արձակվել․ նրանք ԱԺ նախկին պատգամավորի ընկերության աշխատակիցներ են Դատարանը ծանուցում կուղարկի Հրանտ Մարգարյանին և Վիտալի Բալասանյանին Օրվա կադրը. Փաշինյանի ամենանվիրյալ զինակիցն ու «հուշարարը» ոստիկանապատված կառավարության շենքից հետևում է իրենց ֆեյքերի բնորոշմամբ՝ «մարած շարժմանը» Շարժումը չի մարել, որևիցե բան մեր ճանապարհին խոչընդոտ չի կարող լինել․ Գառնիկ Դանիելյան Եկեղեցին անջատված է պետությունից, բայց անջատված չէ հասարակությունից․ Ռուբեն Մելիքյան Այսօր, վաղը և այլևս մեր գործունեությունը պետք է լինեն գործողություններ․ վաղը ժամը 10։00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում սպասելու եմ Ձեզ․ Բագրատ Սրբազան Դուք երեք տարի սպասել եք նրան,ինչ Բագրատ սրբազանը անում է ընդամենը երեք շաբաթում․ Վլադիմիր Մարտիրոսյան Ասում են՝ Էջմիածնի գերեզմանոցից դույլ են գողացել, մտածում ենք ՝դուք եք, Մելիքյանը՝ զավեշտ առաջացրած գործի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am