Մենք մեծ գին ենք վճարում որպես պետություն, որպես ազգ, որ այս իշխանությունը պահպանվի. Վիկտոր Սողոմոնյան

Քաղաքական լեգիտիմությունը նման է այն լեգիտիմությանը, որով օժտված է ամուսնական զույգը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը։

«Լեգիտիմությունը հենց քաղաքական,քաղաքագիտականն իմաստով նման է այն լեգիտիմությանը, որով օժտված է ամուսնական զույգը։ Կա երկու տիպի լեգիտիմություն․ մեկը զագսի թուղթն է։ Մարդիկ գնում են զագս ու ձևակերպում են ամուսնություն։ Դա օրինական տեսանկյունից, բայց այդ ամենը սկսում է զգացմունքից։ Մարդիկ իրար սիրում են, որոշում են ամուսնանալ, հետո գնում են զագս։ Պատեկրացրեք՝ այդ ամուսինները վաղուց իրար հետ չեն ապրում, ոչ մի զգացմունք չկա, նույնիսկ մեկին դուրս են հանել տնից, բայց այդ մեկը զագսի թուղթը անընդհատ թափ է տալիս ու ասում՝ մենք լեգիտիմ ենք, օրինական ամուսիններ ենք, ինչ ասեմ, այդպես պիտի լինի, որովհետև մենք լեգիտիմ ենք։ Քաղաքական լեգիտիմությունը նույն կերպ կարող է կոչվել, ոնց կոչվում է այդ լեգիտիմությունը ընտանիքում»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ այս իշխանությունը բարիք չի բերում ո՛չ պետությանը, ո՛չ ժողովրդին։

«Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որն ինքն իր համար է իշխանություն, այսինքն՝ որից ոչ մի սպասում չկա, որը ոչ մի նոր օրակարգ չի առաջարկում՝ բացի կորուստների օրակարգից։Մենք գործ ունենք իշխանության հետ, որը ինքնանպատակ կառավարում է իրականացնում՝ բարիք չբերելով ոչ պետությանը, ոչ ժողովրդին։ Ամենավատն այն է՝ ոչ մի զգացմունք այլևս չկա ոչ Սփյուռքի, ոչ ազգային կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ Հայ առաքելական եկեղեցու, ոչ ժողովրդի մեծամասնության, ոչ քաղաքական դաշտի, ոչ միջազգային գործընկերների կողմից՝ բացի թշնամի Ադրբեջանի ու հակառակորդ Թուրքիայի կողմից։ Մի իրավիճակում ենք, երբ իշխանությունն ինքն իր համար է իշխանություն»,- ասել է մեր զրուցակիցը։

Սողոմոնյանը նաև անդրադարձել է նախօրեին ՔՊ-ականների սկսած ֆեյսբուքյան ֆլեշմոբին։

«Ֆլեշմոբ են սկսում, նկար են տեղադրում ու գրում՝ ՀՀ լեգիտիմ վարչապետ։ Այսինքն՝ զագսի թուղթն են ցույց տալիս, ինչպես ասում են՝ հորս արև, ինքը վարչապետն է, ուրիշ ասելիք չկա, թե լավն է, այս գործն է անում, այն գործն է անում, այսպիսի փոփոխություններ ենք բերում։ Արդեն տևական ժամանակ է՝ ինչ մենք մեծ գին ենք վճարում որպես ժողովուրդ, որպես պետություն, որպես ազգ, որ այս իշխանությունը պահպանվի»,- եզրափակել է Վիկտոր Սողոմոնյանը։

 

դիտվել է 2101 անգամ
Լրահոս
ԱԳՆ-ի մոտ տիրող լարված իրավիճակում կարմիրբերետավորը խլել է քաղաքացու հեռախոսը, ջնջել տվյալները Պահանջում ենք ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողներին չներգրավել խաղաղ հավաքների վարչարարությանը. հայտարարություն Էսօրվա գլխավոր «չեմպիոններից» մեկը... «Ծառայելով մեկ հոգու քմահաճույքին՝ ծառայում եք այն թշնամուն, որը ձեր ընկերներին է սպանել, որի ձեռքերի վրա արյուն կա՝ ձեր ընկերների արյունը»․ Սրբազանը՝ ժողովրդի նկատմամբ ուժ կիրառող ոստիկաններին Վաղը 18:00-ին Գյումրիում հանրահավաք կլինի Աննա Հակոբյանը վաղը Գյումրի է գնում. Oragir.news Վեդին մերժել է Փաշինյանին․ ավարտական դասարանցիներին սպառնացել են՝ չգալու դեպքում ատեստատ չտալ Էս ա մեր շորեր ճղող ապերոն․ Հովհաննես Իշխանյան Ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով՝ դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը սկսել է ջրհեղեղից հետո Հայաստանի երկաթուղու վերականգման աշխատանքները Ադրբեջանի զինված ուժերը հերթական զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Աղստևի վարարումից հետո Դիլիջանում ջրամատակարարման խնդիրներն այս օրերին աստիճանաբար լուծվել են Ամենայն Հայոց Հայրապետը անձ չէ, այլ հայրապետական գաղափարի մարմնացում Ծովասար գյուղի տներից մեկին կից անասնագոմում քաղաքացին մնացել էր փլատակների տակ Ռուսաստանը միջոցներ կհատկացնի Հայաստանում երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար. ՌԴ փոխվարչապետի խոսնակ Ունենալու ենք անխուսափելի հայաթափում Կիրանցում և ամբողջ Հայաստանի պաշտպանական համակարգի թուլացում․ Վարուժան Գեղամյան Փարաքար համայնքում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազшվթման հերթական դրսևորում. դիմելու ենք դատախազություն. «Ապրելու երկիր» կուսակցություն Միրզոյանը ժամանել է խորհրդարան՝ հանդիպելու ՔՊ-ի հետ Բաքուն բուլդոզերով nչնչացնում է հայկական ժառանգությունը Ղարաբաղում. EurasiaNet Այն, ինչ կատարվեց Սարդարապատում, դուրս է բարոյականության սահմաններից. Սարգսյան «Այդպիսի դեպք, ու քրեական գործ չհարուցե՞լ․․․»․ Սերժ Սարգսյանը՝ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ ոստիկանական բիրտ ուժ կիրառելու մասին Դատախազությունը որոշել է բողոքարկել Սերժ Սարգսյանին արդարացնելու վճիռը Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին․ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց Ոստիկանների գործողություններից վնասվածք ստացածներից մեկը հոգևորական Գոռ Հակոբյանն է Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ. Ամիրբեկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am