Մենք Արցախում ապրել ենք այդ ամենը, ինչն այսօր տեսնում ենք մայր հայրենիքում. Ղուլյան
Այս Ժողովրդական շարժման բնույթը հենց նրանում է, որ այստեղ տարբերակումներ չկան, կան տարբեր միավորներ, որոնք փորձում են միասին գալ հրապարակ և այստեղ խոսել մեզ հուզող խնդիրների մասին։ Դա այս շարժման առավելությունն է։ Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։
Գործիչը նշել է, որ ակցիային մասնակցող արցախցիներ կան և քիչ չեն։ «Նրանք այս ամենն անցել են, մենք ինչ- որ Արցախում ապրել ենք՝ շրջափակումը, սխալներ , Հայաստանի կողմից մեզ մենակ թողնելը, արտաքին քաղաքական իրավիճակում մեկուսացումը, եւ այս ամենը մենք տեսնում ենք մայր հայրենիքում և չենք կարող կողքի կանգնել և տեսնել, թե ինչպես են մեր հայրենակիցները Տավուշում լինի, մեկ այլ վայրում լինի, նույն մարտահրավերների առաջ կանգնում», - ասել է Ղուլյանը: