Ալեն Սիմոնյա՛ն, մոռացե՞լ ես՝ ինչ էիր ասում դեռ այն ժամանակ․ դերասան Դավիթ Հակոբյանը միացավ Սրբազանին (video)
Ես շատ լավ եմ հիշում, թե ինչպես էր 2018 թվականին Ալեն Սիմոնյանն իր հպարտությունը հայտնում, թե ինչպես է եկեղեցին միացել իրենց, բայց այսօր քննադատում է այդ եկեղեցուն, որը միացել է շարժմանը: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մոտ, ողջունելով Բագրատ սրբազանի գլխավորած երթի մասնակիցներին, հայտարարեց վաստակավոր արտիստ, դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանը: Նա կոչ արեց չտրվել կեղծ գաղափարախոսությանը, թե ինչ գործ ունի եկեղեցին երկրի ու պետականության հետ:
«Հիմա մեղադրում են, որ շարժումը ղեկավարում է եկեղեցին, սրբազանը: Ես պարզապես մի բան հիշեցնեմ, եթե չգիտեք պատմություն, եթե այսօր Ռուսաստանը որպես պետություն կա, և էլի շատ-շատ պետություններ, պարտական են միայն եկեղեցուն»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում․