Բագրատ սրբազանի գլխավորած երթը ԵՊՀ-ից շարժվում է պոլիտեխնիկ
![Բագրատ սրբազանի գլխավորած երթը ԵՊՀ-ից շարժվում է պոլիտեխնիկ](/timthumb.php?src=/disc/10-05-24/685d1072ddcee22700f0517343e5098d.jpg&w=708)
Երևանի պետական համալսարանի մոտ դիմավորելով Բագրատ սրբազանին գլխավորած երթը` ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը նշեց, որ համալսարանում դասապրոցես գրեթե չկա, որովհետև ուսանողները կամ դասի չեն եկել, կամ միացել են անհնազանդության խաղաղ ակցիային:
Բագրատ սրբազանը հույս հայտնեց, որ ընդվզման այս արտահայտությունը տարածում կգտնի մնացած բոլոր բուհերում: «Մեր գնահատանքը Ձեզ, որ գիտակցությունն ունեք, թե ինչ վիճակում է գտնվում այսօր մեր պետությունը, մեր հայրենիքը: Հավաքական իմաստով մենք ծնկած վիճակում ենք, որովհետև այն առաջնորդությունը, որ մեր երկիրն ունի` ծնկած է, և դա արտապատկերվել է մեր ընդհանուր կյանքի վրա»,- նշեց Սրբազանը:
Նա նշեց, որ համալսարանից շարժվելու են դեպի պոլիտեխնիկական համալսարան, ապա մյուս բուհեր: