Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

«Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գնացել է երկրից: Ըստ տեղեկությունների՝ նա մեկնել է Դուբայ»: Իսկ ՀԺ-ի սեփականատեր Նիկոլ Փաշինյանն այսօր տված ասուլիսում անդրադարձել է Արթուր Վանեցյանին` նոր մեղադրանքներ հրապարակել, թե ՀՀ նախկին նախագահի փեսայի հետ նա ինչ որ մութ գործարք է իրականացրել` «ԶՊՄԿ–ի մի մասն իր եղբոր անունով գրելու» վերաբերյալ, ինչի հետ կապված, ի դեպ, ամիսներ առաջ քրեական գործ հարուցեցին եւ Վանեցյանի եղբոր նկատմամբ հետախուզում հայտարարեցին: Փաշինյանը խոսել է նաեւ 2018 թ. Արթուր Վանեցյանի և իր միջեւ կայացած խոսակցության հայտնի գաղտնալսման մասին, ասել է, որ այդ ձայնագրությունն ամբողջությամբ չի հրապարակվել. «Այդ ձայնագրության մի մասն օգտագործվել է, որպես ահաբեկման գործիք։ Մենք հստակ տեղեկատվություն ունենք, որ այդ ձայնագրությունը կատարվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից։ Ձայնագրության մյուս մասն էլ օգտագործվել է այդ պաշտոնյային առնվազն որպես ազդեցության գործակալ օգտագործելու համար»։


Մենք կապվեցինք «Հայրենիք» կուսակցության գրասենյակ եւ հետաքրքրվեցինք` իսկապե՞ս Վանեցյանը մեկնել է Դուբայ, ինչ նպատակով, երբ:

Պարզվում է` այս ուղեւորության տոմսերը Վանեցյանները գնել են մեկուկես ամիս առաջ, հավանաբար, որդու ամուսնության առիթով: Ընդ որում, Վանեցյանը դեռ ինքնաթիռի մեջ է եղել, երբ ՀԺ-ն գրել է այս լուրը. Թռիչքը մեկնարկել է 12:15 րոպեին, ՀԺ-ի հրապարակումը եղել է 14:00-ին: Այսինքն, իշխանությունը րոպե-րոպե հետեւում է Արթուր Վանեցյանի շարժին: Ընդ որում, Արթուր Վանեցյանը Դուբայ է մեկնել 2-3 օրով` վերադառնալու է մայիսի 9-ին կամ 10-ին:

«Հայրենիքի» գրասենյակից մեզ ասացին, որ ասուլիսում Փաշինյանի հնչեցրած մտքերն անպատասխան չեն մնալու»։

դիտվել է 1479 անգամ
Լրահոս
96 ժամվա գործոնն ու... քպականների մեկշաբաթյա «քննությունը» 53 ձայն կունենաք, 54-րդը համարեք՝ գրպաններդ դրված. Իշխան Զաքարյան Արտահերթ նի՞ստ, թե՞ սաբոտաժ ՔՊ-ն իր սրտի թեկնածուին դեռ չի գտել Հ1-ը ումից ինչ գնով ցանկացել՝ գնել է ՔՊ-ն ո՞ւմ կընտրի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը զուգահեռ նախաքննական մարմինը ուժեղացնում է դիրքերը. նոր նշանակումներ Ինչպե՞ս են ուզում նվազեցնել դժգոհությունը ոստիկանության համակարգում 4 գույքի նվիրատվություն մեկ տարում, դրամական միջոցներ, վարկեր. ի՞նչ է հայտարարագրել ԿԸՀ նախագահը «Սա հրաբուխ չէ , ամպրոպ է». Սուրենյան ՀՖՖ-ն միջոցառում կազմակերպող է դարձել. Ֆուտբոլը հետին պլանում է Փաշինյանական «դիվերսիֆիկացիա». Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից հասել է մոտ 60 տոկոսի Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսում ՔՊ խմբակցությունը քվորում չի ապահովի կառավարության հրաժարականի օրակարգով նիստին ԱԱԾ-ն ձերբակալել է «Արթուր եղբայրներին». կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը վերադարձել է Երևան Թեհրանը դեմ է Անկարայի և Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախագծին․ Սերգեյ Մելքոնյան Վանաձոր-Ալավերդի ճանապարհը երկկողմանի փակվել է Ալեն Սիմոնյանն իր ծառայողական մեքենայի պետհամարանիշները փոխարինել է օպերատիվ համարանիշներով Կարսում առատ տեղումները և կարկտահարությունը զգալի վնասներ են պատճառել Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Նիկիտա Մենդկովիչ ՔՊ-ի պատգամավորներն ունեն շանս՝ հնարավորին շուտ խելքի գալու․ Հայկ Մամիջանյան Ինչ են քննարկել Էրդողանն ու Ալիևը՝ Անկարայում․ մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am