«Անգամ այս իշխանության օրոք դատարանը վճռեց, որ Մանե Գևորգյանը զրպարտել է Արթուր Վանեցյանին, Արման Բաբաջանյանն էլ դատարանում պարտվեց»․ Իրավապաշտպանը փաստեր է հիշեցնում

Իրավապաշտպան Սոս Հակոբյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ու նրա շրջապատի կողմից Արթուր Վանեցյանին ուղղվող մեղադրանքներին՝ հիշեցնելով՝ անգամ այս իշխանության օրոք է դատարանը վճռել, որ զրպարտանք է տարածվում։

«Մի հոգի կար, անունն էլ Մանե Գևորգյան, պաշտոնը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երբեմնի խոսնակ։ Այս տիկինը ժամանակին Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հայտարարեց, որ Արթուր Վանեցյանի հորը պատկանող ընկերությունը դարձել է ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող…

Անգամ այս իշխանության օրոք առաջին ատյանի դատարանը վճռեց, որ Մանե Գևորգյանը զրպարտել է և պետք է հերքում տարածի։

Վերաքննիչ դատարանը Մանե Գևորգյանի (տվյալ դեպքում ասել է, թե՝ Նիկոլ Փաշինյանի) վերաքննիչ բողոքը մերժեց։ Վճռաբեկը տարի ու կես է՝ Մանեի բողոքը վարույթ չի ընդունում, որ մերժի և որոշումը մտնի ուժի մեջ։

Կարող եք ստուգել. Դատական գործ՝ ԵԴ/16144/02/20։

Դա նման է Արման Բաբաջանյանի զառանցանքին, երբ վերջինս ասում էր. «Վանեցյանն է «Դոսյեի» Կանդիդատ անունով անձը»։ Երևի «Որոգայթ» հեռուստասերիալի բացասական հետևանքներն էին, կամ այլ առողջական խնդիրներ, հաստատ չգիտեմ։ Ի միջի այլոց, Նիկոլ Փաշինյանի Արման Բաբաջանյանն էլ պարտվեց՝ դատական գործ ԵԴ/30898/02/20։

Ասածս ի՞նչ է՝ սուտասանների թագավորության արքայից արքա տիտղոսին դժոխքում ոչ մեկը չի մոտենում, բոլորը սպասում են «ամենաարժանավորին», այնպես որ, մի անհանգստացիր, եթե այս կյանքում չստացվի՝ դժոխքը կա ու կա, միևնույն է, ոնց հասկանում եմ, չի գտնվելու Հայ Առաքելական եկեղեցու այն հոգևորականը, որը կհամաձայնվի օգնել քեզ ապաշխարելու գործում, ոչ թե, որ իրենք չեն համաձայնվի, այլ՝ դու չես կարողանա անել ապաշխարության խորհրդի երեք քայլերը՝ մեղքի գիտակցում, խոստովանություն և, իհարկե, հատուցում։ Վերջինի մասով կկարողանա օգնել, բայց ոչ թե հոգևորականը, այլ՝ ՀՀ քրեական օրենսգիրքը»,- գրել է Սոս Հակոբյանը։

դիտվել է 530 անգամ
Լրահոս
Արտահերթ նի՞ստ, թե՞ սաբոտաժ ՔՊ-ն իր սրտի թեկնածուին դեռ չի գտել Հ1-ը ումից ինչ գնով ցանկացել՝ գնել է ՔՊ-ն ո՞ւմ կընտրի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը զուգահեռ նախաքննական մարմինը ուժեղացնում է դիրքերը. նոր նշանակումներ Ինչպե՞ս են ուզում նվազեցնել դժգոհությունը ոստիկանության համակարգում 4 գույքի նվիրատվություն մեկ տարում, դրամական միջոցներ, վարկեր. ի՞նչ է հայտարարագրել ԿԸՀ նախագահը «Սա հրաբուխ չէ , ամպրոպ է». Սուրենյան ՀՖՖ-ն միջոցառում կազմակերպող է դարձել. Ֆուտբոլը հետին պլանում է Փաշինյանական «դիվերսիֆիկացիա». Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից հասել է մոտ 60 տոկոսի Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսում ՔՊ խմբակցությունը քվորում չի ապահովի կառավարության հրաժարականի օրակարգով նիստին ԱԱԾ-ն ձերբակալել է «Արթուր եղբայրներին». կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը վերադարձել է Երևան Թեհրանը դեմ է Անկարայի և Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախագծին․ Սերգեյ Մելքոնյան Վանաձոր-Ալավերդի ճանապարհը երկկողմանի փակվել է Ալեն Սիմոնյանն իր ծառայողական մեքենայի պետհամարանիշները փոխարինել է օպերատիվ համարանիշներով Կարսում առատ տեղումները և կարկտահարությունը զգալի վնասներ են պատճառել Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Նիկիտա Մենդկովիչ ՔՊ-ի պատգամավորներն ունեն շանս՝ հնարավորին շուտ խելքի գալու․ Հայկ Մամիջանյան Ինչ են քննարկել Էրդողանն ու Ալիևը՝ Անկարայում․ մանրամասներ «Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանա Ադրբեջանը դիմում է ստախոսության՝ ցույց տալու, որ օկուպացված հայկական եկեղեցիները կանգուն են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am