Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդ

Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։


Ասված է Գերագույն Հոգևոր խորհրդի հայտարարության մեջ․

«Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք նոր սպառնալիքներ են առաջացնում մեր ժողովրդի համար։ Ստեղծված կացությունն արդարացի ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ հայության և, մասնավորապես, Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչների շրջանում՝ պատճառ դառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման սկզբնավորման:

Առկա գոյաբանական մարտահրավերներին հանդիման հոգևոր սպասավորները, տվյալ դեպքում` Տավուշի թեմի եկեղեցականները` թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, հավատարիմ իրենց հոգևոր առաքելությանն ու կոչմանը, չեն կարող անտարբեր մնալ ու անհաղորդ՝ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին:

Մեր ժողովրդի զավակներին հորդորում ենք արդար մտահոգություններն ու անհանգստություններն արտահայտել բացառաբար խաղաղ ճանապարհներով և դրսևորել հանդարտություն ու զսպվածություն՝ զերծ մնալով հակաօրինական գործողություններից: Հասարակական կարգի պահպանության համար պատասխանատու ծառայություններից ակնկալում ենք բացառապես օրենսդրությանը խիստ համապատասխան գործելաոճ։

Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին և խաղաղությանն ուղղված գործընթացներում առաջնորդվել այնպիսի մոտեցումներով, որոնք չեն մեծացնի անվտանգային սպառնալիքները՝ խորացնելով մեր հանրության մեջ անպաշտպանվածության և անորոշության զգացումները: Կարևորելով սահմանազատման ու սահմանագծման գործընթացները՝ միաժամանակ հաստատում ենք, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն պատերազմի բացառման, Հայաստանից բռնազավթված տարածքների վերադարձման և բնակավայրերի անվտանգ ու անխաթար կյանքի ապահովման երաշխիքների առկայության պայմաններում։

Ազգային մեր արժանապատվությունը, հայրենի պետության և սրբազան արժեքների հանդեպ նախանձախնդրությունն ու հավատարմությունը պետք չէ տեղի տան անհուսության, անհանդուրժողության և երկչոտության, թշնամանքի և ատելության առջև։

Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման, մեր ժողովրդի ինքնության ու իրավունքների պաշտպանության, ազգային կյանքում միասնականության ու եղբայրսիրության ամրապնդման՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը»։

դիտվել է 206 անգամ
Լրահոս
Կանայք պարալիզացրին Տերյան փողոցը (video) Ամաչու՞մ եք, որ Աննա Հակոբյանի հետ մտերիմ եք․ լրագրողը՝ զոհված զինվորի դատավոր մորը (video) Ալեն Սիմոնյանը թող գնա Բաքու, իրեն սպասում են․ քաղաքացի (video) Երասխի խաչմերուկում ստուգում են բոլոր մեքենաները ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք իրենց կենսաթոշակային խնայողությունները կկարողանան տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդեր Պարոն Օհանյան, մի ընդհատեք, տեղից մի խոսեք, վերջացրեք տեղից խոսելը. Ալեն Սիմոնյան Բագրատ Սրբազանի լայվը Բաղրամյան պողոտայից (video) «Մոտենում ենք խաչմերուկին, որտեղ տեղի է ունեցել հրեշավոր արարք» Ես Նիկոլ Փաշինյանին վաղուց եմ ներել, իմ Աբգարը ինձ ասել է, որ ես իրեն ներեմ. Գեղամ Նազարյան. Aravot.am Հերիք եղավ, բոլ եղավ, ինձ մի ասեք. պարոն Օհանյան, տեղից մի խոսե'ք, լռե'ք․ Ալեն Սիմոնյան (video) Մեզ թակարդի մեջ են մեզ գցում․․․ (video) Անհետ կորած համարվող ադրբեջանցի զինծառայողին մահացած են գտել Կարո՞ղ է գիտեք՝ «թայֆաբազառ է», ինչ պետք է՝ դա էլ անելու եք․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (video) Արթուր Խաչատրյանի խոսափողն անջատեցին Կոտայքի մարզում բախվել են Սևան-Երևան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «Գազել»-ն Այրվել է 11 տոննա անասնակեր Հաքան Ֆիդանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերող հարցեր Թուրքիան հետևում է «Ղարաբաղում» տեղի ունեցող իրադարձություններին. Էրդողանը՝ Ալիևին ՔԿՀ պաշտոնատար անձինք մեղադրվում են դատապարտյալներից և կալանավորներից կաշառք ստանալու մեջ Իրենք ուղղակի ինչ որ հիվանդություններով են տառապում․ Արցախի ԱԺ պատգամավորը՝ Կոնջորյանին (video) «Դուք էդքան չկաք», «Հանգիստ նստեք տեղներդ». ԱԺ–ում կրքերը թեժացան (video) Ինչպես է առանց մրցույթի սեփականաշնորհվել Ջրաշխարհի տարածքն ու հարակից լանջը․ Հետք Ցնցումների երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է իր կառավարման առաջին իսկ օրից. Արման Վարդանյան «Հայբուսակ» համալսարանի ռեկտորը մի շարք անձանցից վարձավճար է վերցրել համալսարան ընդունելու պատրվակով. տուժողներին պատճառված 15 մլն դրամ վնասը վերականգնվել է Իրանի կոշտ դիրքորոշումները ցույց են տալիս, որ տարածաշրջանում ՀՀ-Իրան շահերը համընկնում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am