Դե՛մ ենք Հայաստանի իշխանությունների զիջողական և պարտվողական քաղաքականությանը. ՀՅԴ Ավստրալիայի Կենտրոնական Կոմիտե

Մինչ աշխարհի տարածքին հայ ժողովուրդը մեծ շուքով նշեց Հայկական Ցեղասպամութեան 109րդ ամեակը, հայրենի հայութեան մէկ խիզախ հատուածը գոյութենական նոր պայքար կը ծաւալէր ընդդէմ նո՛յն՝ թուրք-ազրպէյճանական թշնամիին, յանուն՝ հայրենի Տաւուշի փրկութեան։

19 Ապրիլին Հայաստանի իշխանութիւնները պաշտօնապէս յայատարարեցին իրենց որոշումը՝ Տաւուշի մարզի չորս սահմանամերձ գիւղեր յանձնելու Ազրպէյճանին՝ անգամ մը եւս միակողմանի զիջումներու ճամբով տեղի տալով Ազրպէյճանի հայակործան միտումներուն ու քաղաքականութեան։

Տաւուշի մեր խիզախ հայրենակիցները արդէն երկու շաբաթ է ոգի ի բռին կը պայքարին իրենց հայրենի հողը պահելու համար՝ կազմակերպելով ցոյցեր, փակելով ճանապարհներ եւ իրազեկման ու պայքարի կոչ յղելով համայն հայութեան։

Տաւուշցիներու ուղերձը յստակ է. Տաւուշի մարզէն միակողմանի զիջումներ կը վտանգեն ամբողջ Հայաստանի ապահովութիւնը։ Արդարեւ ռազմավարական հսկայական նշանակութիւն ունեցող այս տարածքներու յանձնումով, խոցելի կը դառնայ Հայաստանի պաշտպանութեան ամբողջ համակարգը, կը վտանգուի Հայաստանը մատակարարող հիմնական կազատարը, ինչպէս նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին։

Աւելի՛ն, բոլոր զարգացումները կը յուշեն, որ այս միակողմանի զիջումները պիտի խթանեն հողային նոր պահանջներ։ Արդարեւ, Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւ բազմիցս պահանջած է հաստատումը այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցք»ին, եւ տակաւին այս շաբաթ Ազրպէյճանի մէջ պաշտօնապէս հիմը դրուեցաւ «Արեւմտեան Ազրպէյճան» (եզր մը որ Ազրպէյճանի իշխանութիւնները կը գործածեն ներկայ Հայաստանի ամբողջ տարածքի մասին) հեռատեսիլի կայանին, որուն նպատակն է նիւթեր սփռել «գրաւեալ արեւմտեան Ազրպէյճանի» մասին։

Թշնամիին յարձակողական միտումները անզիջողական են։ Եւ ուրեմն այդպէս պէտք է ըլլայ նաեւ մեր պայքարը։

Դէ՛մ ենք Հայաստանի իշխանութիւններու զիջողական, պարտուողական քաղաքականութեան։

Կը հաստատենք մեր միահամուռ զօրակցութիւնը Տաւուշի հայրենակիցներուն եւ հայրենիքի փրկութեան անոնց պայքարին։

ՀՅԴ Աւստրալիոյ Կեդրոնական Կոմիտէ

4 Մայիս 2024

դիտվել է 149 անգամ
Լրահոս
«Էդ որ ասում եք` մենք, մենք, էդ դուքը ո՞վ եք», «Ես և Դուք»․ ԱԺ քննարկում (video) Համալսարանում չի մնացել առարկա, որից լիկվիդ չմնամ, բայց դուրս եմ եկել փողոց. Ակցիայի մասնակից (video) Նիկոլը մարդ չէ, «սատանայի ծնունդ է»․ Սեմյոն Բաղդասարով (video) Նիկոլը փչացնում է «նիկոլածին» Արամին․ Աննա Մկրտչյան (video) Նեթանյահուն մեզ խանգարում է շարժվել դեպի հաղթանակ. Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել և նոր ընտրություններ պահանջել Ինչո՞ւ է Փաշինյանը իր «վեցնոցի» միջոցով շարունակում փչացնել հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի «խոշոր շահում» և կհարկվի 10 տոկոս եկամտային հարկով Անհանգստացա՞ծ եք․ տո քաղաքացիները՝ ուր, դուք՝ ուր. Սրբազանը՝ ՔՊ-ին (video) Նիկոլ Փաշինյանի «չփլախ լեգիտիմությունը» Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է․ փաստաբաններ Մտահոգվա՞ծ եք, որ իշխանություն եք կորցնելու․ հարց ՔՊ-ականին (video) Կոչ եմ անում ժողովրդին՝ ժամը 15:30-ին լինել Բաղրամյան պողոտայում․ Բագրատ սրբազան (video) Ոստիկանապետը վասալ է, իր համար միևնույն է, թե իր վերևի ֆեոդալը ով կլինի․ Ռուբեն Մխիթարյան Հենց այդ պահին չենք լինի իշխանություն․ ՔՊ-ականը՝ Սրբազան շարժման մասին (video) Այնտեղ մարդիկ կան, որ պահվում են կոմպրոմատների, շանտաժի ու սպառնալիք տակ. Գառնիկ Դանիելյան Վեր ընկեք տեղներդ, գնացեք, փամփերսները հագեք․ Մարգարիտ Եսայան (video) Ամեն ինչ անելու ենք բոլոր ճանապարհներով՝ իրավական, օրինական, որպեսզի այդ արդյունքն արձանագրվի. Բագրատ Սրբազան Վահե Ղազարյա՛ն, ի՞նչ պատասխան ես տալու Նիկոլին․ Նարե Սոսեն նորից հեռացավ Հայաստանից (video) Փաշինյանը 96 ժամում հրաժարական պիտի ներկայացնի ժողովրդի ճնշմամբ. Սուրեն Պետրոսյան (video) Լուրեր են պտտվում՝ Արարատում ադրբեջանցի դիվերսանտ է մտել, տնետուն անցնում է․ Բագրատ Սրբազանի լայվը (video) Թեեւ անձրեւ է գալիս, սակայն ոչ մեկը տուն չի գնացել եւ դա է սարսափեցնում իշխանություններին. Բագրատ Սրբազան Լուլուին Նիկոլը շանտաժով է պահում․ Աննա Մկրտչյան (video) Այսօրվանից մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրումը. ԿԳՄՍՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել Բախումներ հրահրողները հե՛նց դուք եք, դու՛ք եք գնում վտանգավոր քայլերի․ Տիգրան Աբրահամյան (video) Բաղրամյան պողոտայում մեծ թվով ցուցարարներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am