Ադրբեջանական «Baku.tv»-ն մի թողարկում էր սկսել, որը կոչվում էր «Արևմտյան Ադրբեջանի տարեգրությունը»

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Վերջերս հայկական տեղեկատվական տիրույթում մեծ աղմուկ հանեց այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հեռուստաընկերության բացումը։ Ասեմ, որ նման հեռուստաընկերություն Ադրբեջանում գործում է դեռ անցած տարվա հուլիս ամսից, հիմա միայն շենքի բացման արարողությունն է տեղի ունեցել։

Դրանից բացի նաև նշեմ, որ Ադրբեջանում դա միակ հեռուստաընկերությունը չէ, որտեղ Հայաստանի տարածքը ներկայացվում է որպես «ադրբեջանական»։ Ադրբեջանում նման քարոզի լծված են բոլոր հեռուստաընկերությունները, այդ թվում՝ պետականները։ Ավելին, այդ հրահանգը պետությունն իջեցրել է 2022 թվականի դեկտեմբերին՝ Ալիևի ելույթից հետո, որտեղ Ադրբեջանի ղեկավարը բառացի ասել է․ «Հայաստանը երբեք չի եղել այս տարածաշրջանում։ Ներկայիս Հայաստանը մեր հողն է»։ Սա տեղի է ունեցել Փաշինյանի կողմից Արցախն ու անկլավները Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց։ Այսպես էր էլի Ալիևը ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Անցած տարվա մարտ ամսից էլ ադրբեջանական «Baku.tv» հեռուստաընկերությունը մի թողարկում էր սկսել, որը կոչվում էր «Արևմտյան Ադրբեջանի տարեգրությունը»։ Այստեղ ՀՀ բոլոր մարզերը, գյուղերը, քաղաքները ներկայացվում են որպես «ադրբեջանական» տարածքներ։

Վերջերս իրենց թողարկումներից մեկում բառացի նշել էին․ «Արևմտյան Ադրբեջանի տարեգրություն» նախագծի նպատակն է պահպանել և հանրահռչակել մեր պատմական և հնագույն հողերի անվանումը, ինչպես նաև հայերի կողմից ադրբեջանցիների տեղահանման փաստերը։ Վեր հանել այն տեղանունները, որոնք գոյություն ունեին այդ տարածքներում՝ համաշխարհային հանրությանը փոխանցելով այն փաստերը, որոնք հաստատում են, որ այդ տարածքը զուտ օղուզ-թուրքական բնակավայր է։

Ինչպես ասաց՝ Իլհամ Ալիևը Արևմտյան Ադրբեջանի մասին. «20-րդ դարի սկզբի քարտեզը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի պատմական հողն է, քաղաքների և գյուղերի անունները ադրբեջանական ծագում ունեն, և մենք շատ լավ գիտենք, որ ադրբեջանական ժողովուրդը պատմության ընթացքում ապրել է այսօրվա Հայաստանի տարածքում։ Հիմա գլխավոր խնդիրն է այդ մասին տեղեկացնել համաշխարհային հանրությանը»,-ասվում է թողարկման մեջ։

Այս քարոզչությունը ինտենսիվորեն տարվում է արդեն մեկ ու կես տարուց ավել, իսկ այդ ընթացքում ՀՀ ԱԳՆ-ն հազիվ մեկ անգամ անդրադարձած լինի այս թեմային, փոխարենը իրենց գլխավոր գործառույթը դարձել է Ադրբեջանի բռնապետական ու ագրեսիվ իմիջը փոխելը, դրանով են զբաղված իրենց շփումներում, երբ պատերազմով ձևավորված իրողությունը ներկայացնում են որպես «ձեռքբերում»։

Մի խոսքով, ամբողջությամբ դարձել են Ադրբեջանի ԱԳՆ-ին կից կառույց։ Բայց եթե այս թեզը խելացի օգտագործվեր, սա կարելի էր դարձնել Ադրբեջանի ղեկավարության համար մեծ գլխացավանք, այնքան, որ իրենք ռիսկ չանեին անգամ այս թեման արծարծել։ Բայց դրա համար քաղաքական կամք ու գիտելիք է պետք»։

դիտվել է 348 անգամ
Լրահոս
Չմարդ եք, լկտի ու գռեհիկ. այս ամենը ձեր վախճանին է բերելու, շատերդ արդեն գիտեք դրա մասին. Աբրահամյան (video) Բագրատ Սրբազա՛ն, շան դիմաց գցած ոսկորը ո՞նց եք ուզում հանգիստ վերցնել․ նախկին դատախազ (video) Լարված վիճակ՝ Թումանյան փողոցում Փաշինյանի կողմնակից սադրիչ կինը հարձակվեց ցուցարարների վրա (video) Իշխան Զաքարյանը ծնվել է հրահագնվելու համար․ Խաչիկ Մանուկյան (video) Չվախենա՛լ, չվախենա՛լ, չվախենա՛լ․․․ վա՛ղը բոլորս գնում ենք Ազգային ժողով (video) Սամվել Ալեքսանյանը շարունակում է ճնշումները Գյումրիի «Բասեն» խանութների ցանցի վրա Երևանում դանակահարված 18-ամյա տղան հիվանդանոցում մահացել է Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործը» թևակոխեց հիմնական դատալսումների փուլ Մինչ ոստիկանությունը միտինգի է մասնակցում, հանցագործությունները կտրուկ աճել են․ ինֆոգրաֆիկա «Իմպիչմենթն այլևս չի ընկալվում որպես միակ հնարավոր զարգացման ուղի» Կիրանցի դպրոցի տնօրենը բնակիչների հետ կքննարկի կառավարության՝ նոր դպրոցի կառուցման առաջարկը Ո՞վ է Վահագն Ալեքսանյանը, դա ի՞նչ կերպար ունի․ Բագրատ Սրբազան (video) Շարժումը կհաջողի, երբ ինձ դատարան հասցնել չկարողանան. Արմեն Աշոտյան Խաչատուր Սուքիասյա՛ն, քո ընտանիքին հալալ է․ գնդապետ (video) Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին Շիրակի մարզի «Հոռոմի խաչմերուկում» բախվել են «Mercedes Vito»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ կա 7 վիրավոր Նիկոլի ոստիկանները հայերին ծեծում են թուրքական փողերով․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Բոլորդ պիտի լինեք ԱԺ շենքի մոտ, բոլոր հարցերը լուծվելու են. Բագրատ սրբազան Թող իրենք էլ դնեն ու Փաշինյանը հայտարարի, որ ԺՊ չի լինելու. Մինասյան Մալավիի փոխնախագահը զոհվել է ավիավթարից Օդի ջերմաստիճանը հունիսի 12-16-ին՝ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Ճանապարհ փակելու համար տնային կալանքի տակ գտնվող 19-ամյա Սերգեյ Առաքելյանն ազատ արձակվեց Ունենք պայմանավորվածություն. Ռուբինյան Երևանում շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել. կան վիրավորներ Նիկոլի «անասնագոմի բառաչները» սաստկանում են․ Խաչիկ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am