Հանդիպման կարգ, «հող հանձնող». «Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին

Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-11-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում:

Yerkir.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Վահագն Խաչատուրյանը նախօրեին Սան Ֆրանցիսկոյում ցանկացել է հանդիպել ամերիկյան խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Գուգլի» տնօրենի հետ: Ընկերությունից, սակայն, կտրականապես մերժել են Վահագն Խաչատուրյանի առաջարկը՝ բացատրելով, որ նման հանդիպումների համար կա հատուկ նախատեսված կարգ, ըստ որի՝ պետք է առնվազն 30 օր առաջ դիմել և ստանալ հաստատում: Ընկերությունում հավանաբար նաև զարմացել են, երբ իմացել են, որ դիմողը չնայած երկրի նախագահ է, սակայն վերջինիս աշխատակազմը չի տիրապետում արարողակարգի տարրական կանոններին:

Իրականում՝ ՀՀ նախագահի աշխատակազմում հազիվ թե չիմանան, որ ցանկացած տիպի ու տեսակի հանդիպում, այն էլ երկրի նախագահի հետ, պլանավորվում է վաղօրոք: Սակայն ՀՀ միջազգային հեղինակությունը Փաշինյանի ձեռամբ հասցվել է շրիշակի մակարդակի, ինչի արդյունքում, դժվար է ճարել մի երկիր կամ խոշոր հաստատություն, ում մոտ որևէ հետաքրքրություն կառաջացնի Վահագն Խաչատուրյան անուն-ազգանունը։ Ելնելով դրանից՝ վերջինիս աշխատակազմը, հավանաբար, փորձում է «ձեռքի հետ՝ ոտքի վրա» տարբերակով հանդիպումներ «կպցնել», նկարվել ու ցույց տալ դրանով, թե իբր Վահագն Խաչատուրյանը որքան է կարևորված այստեղ կամ այնտեղ:

Բայց Վահագն Խաչատուրյանի խայտառակվելը Սան Ֆրանցիսկոյում դրանով չի սահմանափակվել. չկարողանալով հանդիպել «Գուգլի» տնօրենի հետ՝ վերջինս դիմել է ընկերությանը՝ խնդրելով, որ իրեն թույլ տան հանդիպել ընկերության՝ Սան Ֆրանցիսկոյում բնակվող շուրջ 30 հայազգի աշխատակիցների հետ: «Գուգլի» գրասենյակից կրկին մերժել են՝ հայտնելով, որ չեն կարող դրա համար տրամադրել արարողակարգերի համար նախատեսված որևէ սենյակ: Արդյունքում՝ Վահագն Խաչատուրյանը ցանկացել է հայազգի աշխատակիցների հետ հանդիպել ընկերության ինչ-որ մի սենյակում: Բայց դա էլ է ձախողվել. Սան Ֆրանցիսկոյում «Գուգլի» շուրջ 3 տասնյակ աշխատակիցների ծանրակշիռ մասը ուղղակի մերժել է հանդիպել, իրենց իսկ բնորոշմամբ, «հող հանձնող» նախագահի հետ: Արդյունքում՝ արհամարհված վիճակում հայտնված Վահագն Խաչատուրյանն ու նրա 20 հոգանոց պատվիրակությունը դադարեցրել են նշված ուղղությամբ «բանակցությունները»:

դիտվել է 1094 անգամ
Լրահոս
Բագրատ Սրբազանին չհանդիպելու հրահա՞նգ եք ստացել․ հարց ՄԻՊ-ին (video) Ինչո՞ւ Հայաստանում տեղի չունեցավ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում (video) «Դոկտոր մահ»-ը հիմա էլ հարձակվել է եկեղեցու վրա․․․ այ «սատանի՛ստ», քեզ ի՞նչ ասեմ․ Ավետիսյան (video) Կտեսնե՛ք՝ կվիճեմ ու կապացուցեմ․ Սուրեն Պետրոսյան (video) Ճամբարակից Երևան եկած աշակերտները նկարվեցին Բագրատ Սրբազանի հետ (video) Ոստիկանները մարդու գլուխ են ջարդում, ու՞ր է ՄԻՊ-ը․ Գառնիկ Դանիելյան (video) Գուրգեն Արսենյանի հետ խոսելիս հունից դուրս եկան (video) Կրա՞կն ընկանք, որ ԼԳԲՏ համայնքից չենք․ լարված զրույց ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց (video) Սուրեն Պետրոսյանը պատասխանում է նիկոլական ստերին (video) Դրանք «մարդասպան են»․ ես Նիկոլին ո՛չ մարդ եմ համարում, ո՛չ էլ․․․ քաղաքացի (video) Շարժումը չի կարող մարել քանի կա ու կլինի մեր հայ Առաքելական եկեղեցին․ Բաբայան Աննան ու Նիկոլը դիմում են ծայրահեղ քայլերի․․․ (video) Բագրատ Սրբազանի` Գյումրվա հանրահավաքը «վարկաբեկողները»․ Գագիկ Համբարյան Ես պատրաստ եմ Աննա Հակոբյանի համար ասմունքել․ Հովհաննես Շահինյան (video) «Միայն մտավոր հետամնացություն ունեցող մարդիկ կարող են նույնականացնել Ադրբեջանի պահանջը Հայաստանին՝ ճանաչել Խոջալուի «ցեղասպանությունը». Լևոն Զուրաբյանը՝ Արարատ Միրզոյանին ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող անձին ավելի քիչ եմ հարգում, քան ամենավերջին «բերետին». Ռուբեն Մելիքյան Սրանց նոր տականքությունը․ ակցիաներին մասնակցող արցախացիներին ստիպում են վարձով տներից հանել (video) Քաղաքացին բարձր ձայներ է արձակել, արջը փախել է, սակայն նա չի նկատել երկրորդ արջին, որն էլ հարձակվել է․ նոր մանրամասներ Ինչո՞ւ ՄԻՊ–ն այսօր չընդունեց Բագրատ Սրբազանին (video) Բագրատ Սրբազանը տվել է այս շարժման հաղթական բանաձևը․ պատմաբան (video) ԱԳՆ-ի դիմացից բերման ենթարկված քաղաքացին, ազատ արձակվելու օրը կրկին բերման է ենթարկվել՝ այլ հիմքով Հովհաննես Ազոյանն ո՞վ է, Հռիփսիմե, գնա բերանդ լվա․ սատանաների անունը մի տվեք. Բագրատ Սրբազանը՝ լրագրողին Աշխարհում շատ սիրելի պտուղ-բանջարեղեն կա, որոնց մեջ դդումն ամենաառաջիններից չէ. Սրբազանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը. Բայդեն ՀՀ-ն այժմ շրջադարձային կետում է, որտեղ սխալվել չի կարելի. Մարատ Բաշիրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am