Հայ-թուրք-ադրբեջանական առևտուր․ կան պայմանավորվածություններ

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը գրում է․
Հայ-թուրք-ադրբեջանական առևտուր… Գաղտնիք չէ՝ կան պայմանավորվածություններ. Ե՛վ բացահայտ և՛ հետկուլիսային…

Ուղղակի ամեն ինչն ըստ հերթականության, գրեթե բոլորը միակողմանի զիջումների տեսքով:
Գոյություն ունի պայմանավորվածություն՝ առանց նախապայմանի տավուշյան տարածքներն Ադրբեջանին հանձնելու մասով:
Փոխարենը՝ ոչինչ…
Ո՛չ տարածք, ո՛չ երաշխիք…

Փաստացի ականատեսը դարձանք միակողմանի տարածքային զիջման:
Թուրքիան «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ արդեն իսկ կառուցել է ողջ տրանզիտային ենթակառուցվածքը՝ սպասելով Տավուշի սահմանազատման վերջնարդյունքին, որպեսզի ի վերջո իրականացնի իր վաղեմի ռազմավարական նշանականության՝ «Մեծ Թուրան»-ի ծրագիրը:

Չեմ զարմանա, երբ փաշինյանական «խաղաղության խաչմերուկի» շրջանականերում (եթե իհարկե վերջինս շարունակի մնալ պաշտոնին) այդ միջանցքն էլ տրվի ու Տավուշում տեղի ունեցող պրոցեսների նման այն՝ որպես պաշտոնական ձևակերպում կրկին ձեռքբերում ու հաղթանակ որակվի կամ էլ որպես միակ ելք ու փրկություն, պատերազմից խուսափելու, Սյունիքն էքսպանսիայից փրկելու միջոց ներկայացվի…

Մանավանդ՝ նախադեպն ունենք.
Չե որ նա տվեց Արցախը, որ փրկի Հայաստանը, Տավուշից հանձնում է տարածքը, որ կանխի պատերազմը…
Իսկ Տավուշում, երբ ավարտվի միակողմանի զիջումները, խիստ հավանական է, որ «կիրթ ու կառուցողական Ալիևը» «գցի» խաղաղատենչ Փաշինյանին…

Չի բացառվում, որ վերջինս ինչ-որ պատճառով չշարունակի դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը (Տավուշում տեղի ունեցողը որևէ կապ չունի սահմանազատման, սահմանագծման հետ)
քանի որ խնդիր ունի դուրս գալ Սևանի ափ։

Կամ էլ որպես նոր պահանջ ներկայացնի «անկլավներն» ու արդեն իսկ առաջ քաշի ադրբեջանական իշխանամետ մամուլում շրջանառվող Վարդենիսի շրջանի 10 գյուղերի հարցը…
Ալիևն երկու օր առաջ ուղիղ ասել է՝ «Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթերի հիման վրա»…

Իսկ այս խոսքին ՀՀ իշխանությունները չեն հակադարձում…
Իսկ երբ վարչապետ կոչեցյալը թմբկահարում ու ֆետիշացնում է Ալմա-Աթայի դեկլարատիվ հռչակագիրը, զուգահեռ՝ նրա արտգործնախարար Միրզոյանն «Անադոլուին» ու «Ալ-Ջազիրային» հարցազրույց է տալիս, որում բացահայտ նշում է, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ հռչակագիրը ներառել խաղաղության պայմանագրի տեքստում՝ հասկանում ես, թե նախ որքան խղճուկ ու բոկոտն է մեր դիվանագիտությունը, թե ինչ է նշանակում իրարից անտեղյակ ու հակասական լինելը և թե որքան միամիտ, անհեռատես ու ապիկար կարող է լինի մեր ղեկավարությունը…

Էլ չեմ ասում, որ հայ-ադրբեջանական ողջ սահմանի երկայնքով իրականացվելիք դելիմիտացիայի և դեմարկացիայի համար առ այսօր վերջնական քարտեզի կոնսենսուս չկա…
Իսկ Տավուշում արդեն իսկ տեղի ունեցած «դելիմիտացիոն նկարչությունը» 1976 թվականի քարտեզով էր:
Ի դեպ, Ալիևը մեկ բառ անգամ չի ասել, որ սկսված սահմանազատման գործընթացի շրջանակներում համաձայնելու է դուրս գալ Հայաստանի օկուպացրած տարածքներից:

Ընդհակառակը՝ մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ իրենց զինվորները որտեղ կանգնած են, այնտեղից ոչ մի միլիմետր չեն տեղաշարժվելու։

Ասել կուզի՝ Ալիևը չի ճանաչում Ալմա-Աթայի դեկլարացիան, որովհետև առանց կռվի չի պատրաստվում հետ տալ Սյունիքում, Վայոց Ձորում ու Գեղարքունիքում գրաված դիրքերը, քանի որ ըստ Ալմա Աթայի բոլոր քարտեզներով դրանք համարվում են ՀՀ տարածք:
Դրա համար էլ Ալիևը երբևէ չի մեջբերում այդ դեկլարացիան որպես «խաղաղության պայմանագրի» հիմք և մաս:
Ավելին, նա ունի ալիբի.

Ադրբեջանը պետական մակարդակով չի ռատիֆիկացրել այն, հետևաբար՝ դեկլարացիան իրենց համար կրում է ֆիկտիվ բնույթ ու համարվում է լակմուսի թուղթ…
Ալիևը չի էլ թաքցնում, որ չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը 29.8 հազար քկմ-ով, չի ճանաչում պետական սահմանը, որ սահմանազատում ասվածը դեռ չի նշանակում, թե նրանք ճանաչելու են Հայաստանի սահմանները։
Հայտնի պայմաններին զուգընթաց Ալիևը որպես պարտադիր պայման պահանջում է Հայաստանի Սահմանադրության ու Հռչակագրի փոփոխությունը, ազգային խորհրդանշաններից, միջազգային ատյաններում հայցերից հրաժարումն ու շուրջ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի ապահովումը:

Ի դեպ, մայիսի 7-ին Անկարայում տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ նվիրված այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի բնակիչների բռնի տեղահանությանը», որտեղ նախատեսվում է քննարկել «ադրբեջանցիների պատմական ժառանգության, նրանց նախնիների հողերը վերադառնալու, ինչպես նաև արտաքսման» իրավական հետևանքների վերաբերյալ հեռանկարները…
Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են ՀՀ ողջ տարածքը կոչել «Արևմտյան Ադրբեջան» և այս ուղղությամբ լուրջ միջազգային աշխատանք տանել, իսկ մենք լուռ հետևում ենք…
Այս ամենը հետևողական ու ծրագրավորված աշխատանքի արդյունք է:

Հասկանալի է, որ «աշխարհը չոփով չի ծածկված» և միջազգային հանրությունն ու վերպետական կառույցները հասկանում են թուրք-ադրբեջանական նարատիվներն ու հեռահար նպատակները:

Սակայն սա չի նշանակում, որ մենք կարող ենք հանգիստ ու վստահ լինել, որ վերջիններս կփակեն նրանց ախորժակը:
Որքան էլ, որ կարիք չունենք աշխարհին ապացուցելու մեր և նրանց ով լինելը, այդուհանդերձ՝ ստիպված ենք պատասխան աշխատանքներ տանել:

Միակ ցավն այն է, որ նման իշխանությունների պարագայում այդ խրթին ու պատասխանատու աշխատանքները հավուր պատշաճի չեն կատարվելու…
Հետևությունները թողնում եմ Ձեզ…

դիտվել է 590 անգամ
Լրահոս
Փաշինյանը 96 ժամում հրաժարական պիտի ներկայացնի ժողովրդի ճնշմամբ. Սուրեն Պետրոսյան (video) Լուրեր են պտտվում՝ Արարատում ադրբեջանցի դիվերսանտ է մտել, տնետուն անցնում է․ Բագրատ Սրբազանի լայվը (video) Թեեւ անձրեւ է գալիս, սակայն ոչ մեկը տուն չի գնացել եւ դա է սարսափեցնում իշխանություններին. Բագրատ Սրբազան Լուլուին Նիկոլը շանտաժով է պահում․ Աննա Մկրտչյան (video) Այսօրվանից մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրումը. ԿԳՄՍՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել Բախումներ հրահրողները հե՛նց դուք եք, դու՛ք եք գնում վտանգավոր քայլերի․ Տիգրան Աբրահամյան (video) Բաղրամյան պողոտայում մեծ թվով ցուցարարներ կան Փաշինյանը կա՛մ հեռանալու է, կա՛մ հեռացվելու է, ուրիշ ճանապարհ չկա. Բագրատ Սրբազան (video) Մի կողմ դրեք ձեր բոլոր գործերը, եկեք լուծենք Հայաստանի ապագայի հարցը. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Սրբազանի քաղաքացիության հարցը կլուծվի․ Գառնիկ Դանիելյանը որոշ փակագծեր բացեց (video) Իրենց պուճուրիկ հրամանատարները, որոնք կատարում են Նիկոլի պուճուրիկ հրահանգները, պետք է ի վերջո, սթափվեն. Մարգարիտ Եսայան Սրանք ինձանից, մեզանից ամեն ինչ խլել են․ էրեխեքիս ամբողջ հոգսը թողել եմ կնոջս վրա․ քաղաքացի (video) Աշխատանքի չեմ գնացել, այստեղ եմ, այստեղ էլ լինելու եմ. ակցիայի մասնակիցը Բաղրամյան պողոտայից (video) Ադրբեջանցի զինվոր է հատել ՀՀ սահմանը. Նրան ձերբակալել են Գինու փառատոնի վայրում դանակահարություն է տեղի ունեցել․ կա սպանված և վիրավոր Եթե որոշները կարողանան մեր աչքերի մեջ նայել, պատասխանը կստանան․ Գերասիմ Վարդանյան (video) Սրբազան շարժման առաջնորդների կողմից իշխանափոխության բոլոր հնարավոր եղանակներից ընտրվել է այն միակը, որը թեև ամենադժվարն է. Անանյան Նիկոլին հեռացնելու ենք հենց այս ձևով․ Նաիրա Զոհրաբյանի լայվը Բաղրամյան փողոցից (video) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ հունիսի 9-ի հանրահավաքի մասնակիցների քանակը Սրբազան Հոր նպատակը այս պատը ճեղքել, անցնե՞լն է․․․Հայր Սարկավագ (video) Նախիջևանում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Անվերջ կարելի է նայել՝ ինչպես է գիշերվա անձրևի երկու կաթիլ ընկնելուց հետո դեպի ոստիկանական մեքենան վազում Հայկազ Ջոմարդյանը․ Աղասի Միքայելյան Ոստիկանները պատ են կազմել Դեմիրճյան փողոցում․ մանկապարտեզ շտապող ծնողները չկարողացան անցնել (video) Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Ոստիկանները տնային կալանքի տակ գտնվող անձին չեն ուղեցում ԲԿ, պատճառաբանելով, որ միտինգներով ծանրաբեռնված են. Փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am