Այս իշխանությունները հակահայ օրակարգով են շարժվում. Հովհաննես Ավետիսյան
Հայկական օրակարգի դեմ աշխատող արտաքին թշնամի ուժերը և ներքին ուժերը նույնական են իրենց խոսույթում, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ այս իշխանությունները հակահայ օրակարգով են շարժվում, այսինքն՝ ադրբեջանական օրակարգով, հետևաբար, երբ երկրում հայտնվում է որևէ ուժ, որը իրական վտանգ է ներկայացնում նրանց իշխանությանը, նրանք համատեղ սկսում են թիրախավորել այդ ուժին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փորձագետ Հովհաննես Ավետիսյանը։
«Եթե մենք, այսինքն՝ մարդիկ, որոնք մասնակցում են, այս գործընթացից, չշեղվենք, ապա գործընթացը ստացվելու է, որովհետև այստեղ ճշմարտության և ստի հակադրությունն է՝ ինչպես Բագրատ Սրբազանն է խոսում։ Այստեղ կեղծիքի, շարունակական ստի, մեր հայկական շահերի դեմ գործող ուժերի և հայկականության հակադրումն է»,- ասաց փորձագետը։