Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի ետնանկարում պատկերված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող Բաթումիում գտնվող The Grand Gloria Hotel-ի լուսանկարը։ Փաստորեն սա, հակազգային գրառումներին զուգահեռ, ձեռքի հետ էլ շեֆի հյուրանոցն է գովազդում»։