Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում

«Փաստ» օրաթերթը գրում է.


Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-մարտ ամիսների՝ Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Ընդհանրապես, այս ցանկը տնտեսագետները համարում են յուրատեսակ հայելի՝ առարկայորեն պատկերացնելու Հայաստանի տնտեսության իրական վիճակը: Միևնույն ժամանակ, կարծիք կա, որ տարվա առաջին եռամսյակի տվյալներն ամբողջական ու լիարժեք պատկեր որոշ առումներով չեն տալիս՝ կապված օբյեկտիվ ու սուբյեկտիվ առանձին հանգամանքների հետ, և տարվա ընթացքում հատկապես առաջատարների շրջանում կարող են էական փոփոխություններ լինել:

Այդուամենայնիվ, այս տարվա առաջին կիսամյակի տվյալներն ինքնին բավական հետաքրքիր են: Նախ՝ ամենամեծ անակնկալը կարելի է համարել այն, որ առաջին անգամ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ներմուծմամբ և վաճառքով զբաղվող կազմակերպությունը, այս դեպքում՝ «Մոբայլ սենթր» ընկերությունը, որը 2023 թվականի առաջին եռամսյակի տվյալներով 7-րդն էր, իսկ 2023 թվականի տարեկան արդյունքներով՝ 4-րդը: Երկրորդը «Գազպրոմ Արմենիան» է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեկ հորիզոնական իջել է, 2023 թ. տարեկան արդյունքների համեմատ՝ նույնքան վեր բարձրացել:

Ի դեպ, խոշոր հարկատուների՝ վերջին տարիների անփոփոխ առաջատար ԶՊՄԿ-ն այս անգամ երրորդն է։ «Բանն այն է, որ առաջին եռամսյակում չեն արտացոլվում տարեկան հաշվետվությունները, որոնք, ըստ հարկային օրենսգրքի, ներկայացվում են ապրիլին, և տարեկան վճարների մեծ մասը՝ ռոյալթիի և շահութահարկի մասով, արվում է այդ ամսին։ Այսպես, միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ»,-պարզաբանել է ըներությունը՝ հավելելով, որ այսօր արդեն վստահաբար կարելի է կանխատեսել, որ հաջորդ եռամսյակում ԶՊՄԿ վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը։ Շարունակում են առաջատարների շարքերում լինել բանկերը:

Ի մասնավորի առաջին 15-յակում միանգամից երկու բանկ կա՝ «Ակբա բանկը» (13-րդ) և «Ամերիա» բանկը (14-րդ հորիզոնական): Նրանց հետևում է «Արդշինբանկը», որը 22-րդ հորիզոնականում է: Նույնը կարելի է ասել նաև կապի օպերատորների մասին, որոնք ևս առաջատարների մեջ են: «Վիվա Արմենիան» 8-րդն է, «Յուքոմը»՝ 28-րդը, «Տելեկոմ Արմենիան»՝ 31-րդը: Հետաքրքիր է, որ ամենամեծ առաջընթացն ունեցել են ոլորտային երկու արտադրողներ: «Սիգարոնը» 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ վեր է բարձրացել 45 հորիզոնականով, 2023 թ. տարեկան արդյունքների համեմատ՝ 33: 2023 թ. հունվար-մարտի համեմատ միանգամից 50 հորիզոնականով, իսկ 2024 թ. հունվար-դեկտեմբերի համեմատ՝ 30 հորիզոնականով առաջադիմել է Հայաստանի մսամթերքի արտադրության առաջատար «Աթենքը»:

դիտվել է 222 անգամ
Լրահոս
Ադրբեջանը մզկիթներ է կառուցում օկուպացված Արցախում Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար․ Ալիև Հ1֊ի կեղծարար լրագրող Տաթևն է "Կիստուկ" Հովիկը Նիկոլի ու Էլչիբեյի նմանությունը չի տեսնու՞մ ՄԱԿ-ի ԱԽ-ում հինգ նոր ոչ մշտական ​​անդամ է ընտրվել Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Ford»-ն ու 20 տոննա դիզվառելիք տեղափոխող ավտոցիստեռնով «KamAZ»-ը. ամբողջ դիզվառելիքը թափվել է Արմավիրից դեպի Հացիկ գյուղ տանող ճանապարհին «ԳԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել ու գլխիվայր հայտնվել դաշտում Պատուհանից ընկած 8-ամյա երեխայի վիճակը ծանր կայուն է, վերջին 1 ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած 7 երեխա Մոսկվան ու Բաքուն քննարկում են Ադրբեջանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունների ստեղծման հարցը․ ՌԴ փոխարտգործնախարար Գեղարքունիքի բնակչի սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունն ավարտվել է Իշխանությունները չգիտեն՝ արդյո՞ք ՀՀ Կադաստրի կոմիտեի քարտեզները համապատասխանում է Ալմա-Աթայի հռչակագրին Ալիևը օկուպացված հայկական Շուշին կապել է Միջին միջանցքի հետ «Մենք չպետք է ուշացնենք ուկրաինական բանակի մատակարարումները». Սթոլտենբերգ Հայաստանի հետ հարաբերությունների խզման մասին խոսք չկա․ Միխայիլ Գալուզին Թույլ չենք տալիս ամերիկյան զենքով հարվածել Մոսկվային, Կրեմլին. Բայդեն Նախիջևանում ուսումնամեթոդական հավաքներ են ակցկացվել Զելենսկին ժամանել է Ֆրանսիա Իրավ Դաշնակցության դեմ պայքարը, անցողակի խաղ ու պար չէ, «հարցը այնքան էլ հեշտ չի սպառվում»․ Կարեն Խանլարյանի պատասխանը՝ Ռ․ Ռուբինյանին Թույլ չենք տալիս ամերիկյան զենքով հարվածել Մոսկվային, Կրեմլին. Բայդեն Մարզպետն ինչ կասի՝ ոչ մեկին հետաքրքիր չէ այլևս. մարդիկ հասկացել են ամեն ինչ. պատգամավոր «ԳԱԶ 2410»-ը մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել է դաշտում, կան վիրավորներ Ծեծկռտուք, սպանություն և սպանության փորձ Փոքր Մասրիկում Անկեղծ ասած՝ շատ եմ ուզում հաղթել վաղվա խաղում․ Արդեն մեծ մարդ եմ, բայց այսքան շատ չեմ պարտվել․ Պետրակով Նարեկ Գարեգինյանի կյանքին վտանգ չի սպառնում. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել Ոսկեպարում ականի պայթյունից վիրավորված զինծառայողի մասին ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են՝ Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը չեն իջեցնում, դեսպան Կոպիրկինը շուտով կվերադառնա Երևան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am