Ինչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին

Տիգրան Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում դիմելով դերասան Մկրտիչ Արզումանյանին, Մկոյին, գրել է.

«2018-ին դուք Instagram-ում հրապարակել էիք նկար (մեկնաբանությունների բաժնում տեղադրում եմ), որտեղ հրաժարվել էիք ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից ու գրել.

«Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»:

Ինչպես գիտեք, իսկ ես վստահ եմ, որ գիտեք, իմ ու Ձեր Հայրենիքը մաս-մաս հանձնում են թուրքին, իմ ու Ձեր Արցախը նվիրել են թուրքին, իմ ու Ձեր հայրենակիցներին բառիս ամենաուղիղ իմաստով սպանել են հանուն իշխանության մնալու մոլուցքի, իմ ու Ձեր հայրենակիցներին ենթարկում են քաղաքական հետապնդումների, քննադատական խոսքի համար բանտարկում են մի քանի ամսից մինչև մի քանի տարի, իմ ու Ձեր հայրենակիցներն անտերության են մատնված Բաքվի բերդերում ու վստահ եմ, որ դուք շատ լավ պատկերացնում եք, թե ինչ կտտանքների են նրանք այնտեղ ենթարկվում, իմ ու ձեր հայրենակիցներին` զոհված զինծառայողների ծնողներին, ամենալկտի ձևով քարշ են տվել Եռաբլուրի աստիճանների վրայից, իմ ու Ձեր հայրենակիցների վրա հաճախակի ոստիկանական անհամաչափ ուժ են կիրառում, ինձ, Ձեզ, Ձեր երեխաներին ցանկանում են դարձնել թուրքական գաղութի քաղաքացի, բա լավ, դուք որևէ բան չունե՞ք ասելու:

2018-ին չեք գիտակցել, խորքային չեք հասկացել, որ իրականում տեղի է ունենում հակահայկական շարժում, բայց հիմա ինչի՞ եք լռում: Դուք շատերի կողմից միշտ եղել եք որպես սիրված դերասան, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար: Ես չեմ ուզում հավատալ, որ Ձեր ուզածն էն ամենն ա եղել ինչը, որ վերը նշվածում:

Վստահ եղեք, որ շատերը տեսնելով 2018թ. ապրիլի 22-ի ձեր գրառումը, հաստատ ասել են. «արա, դե մեր Մկոն էլ ա պայքարում, ուրեմն ճիշտ ա ամեն ինչ»:

Հետևաբար, ակնկալում եմ, որ Դուք, որպես հանրային մարդու կերպար ունեցող քաղաքացի, ձեր խոսքը կասեք այս բոլոր անարդարությունների, դավաճանությունների վերաբերյալ, որոնք կատարվում են իմ ու Ձեր երկրում: Ակնկալում եմ, որ նույն կերպ կամ գուցե այլ կերպ, կոչ կանեք, որ Հայրենիքի շահերից ելնելով` պետք է պայքարել ու փրկել երկրից մնացած փշուրները այսօրվա կառավարիչներից:

Հայրենիքն առաջին հերթին սկսվում է յուրաքանչյուրիցս: Ձեր Հայրենիքը նաև Ձեր կարիքն ունի»:

դիտվել է 472 անգամ
Լրահոս
Մեզ համար մեծ պատիվ կլինի անցկացնել երիտասարդների աշխարհի առաջնությունը. Արմեն Մելիքբեկյան Իսրայելը նոր ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում Եթե Բագրատ Սրբազանը որպես Սրբազան գա, կդիմավորեմ․ Սյունիքի մարզպետ Հունիսի 9-ի հանրահավաքն առանցքային է լինելու․ Բագրատ Սրբազանը՝ Սոթքում Ու այս խելքով գիտելիքներից է խոսու՞մ 5 օր մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինի Հունգարիյաի ապտակը Նիկոլին Թուրքերի կողմից հովանավորվող "безотчетник" ՆԳՆ֊ն և քայլիստները վարկաբեկում են Հայ Առաքելական եկեղեցին Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ Գազանջատումներ հետևյալ հասցեներում Ալեն Սիմոնյանի հարսի գործը կարճվեց ՄԱԳԱՏԷ-ն քաղաքական հաշիվներ մաքրելու տեղ չէ․ Ալի Բաղերի Քանի ՔՊ-ական աթեիստ պատգամավորը առաջարկում է փակել «Շողակաթ» հեռուստաալիքը Միրզոյանի փորձերն անընդունելի են․ Ջեյհուն Բայրամով Մենք վճռական փուլ ենք մտել. Բագրատ սրբազան Եթե ՀՀԽ բոլոր անդամները հրաժարական տան, ես էլ չեմ հավակնի ստանձնել Ընկերության ղեկը․ Գարեգին Խումարյան Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման վարկանիշային դիրքով արձանագրվել է Հայաստանի հետընթաց Հունիսի 9-ը մեզ համար ճակատագրական օր է․բոլո՛րս գնում ենք Հանրապետության հրապարակ․ Սուրեն Սուրենյանց (video) ՔՊ-ականն ԱԺ-ում «վրա տվեց» Ավինյանին (video) Նիկոլը մեր ասածներն անում է․ մնացել է վերջինն անի․ Բագրատ Սրբազան (video) Ավինյանի «կռուտիտները» կոռուպցիայի ու հովանավորչության վերաբերյալ (video) Մի՛ խանգարեք Բագրատ Սրբազանին․ նա բոլորիցս լավ գիտի՝ ինչ պետք է անի․ Աննա Մայիլյան (video) Փաշինյանը հենց այդ պահին կհայտնվի Պուտինի ոտքերի տակ․ Սուրեն Սուրենյանց (video) Պարեկները խոչընդոտներ են ստեղծում Սրբազանի գլխավորած ավտոերթի համար (video) Հենց այդ էլիտաները շարք են կանգնելու Պուտինի առաջ․ Հայկ Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am