Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ Ջամալյան

Ապրիլի 26-ին Կառավարությունից հերթական պաշտոնական հաղորդագրությունը տարածեցին, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման արդյունքում սահմանին արդեն հայտնվել է 28 սյուն։ Առաջին սյան հայտնվելու լուրն «ավետեց» Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով լուսանկար։

Այս գործընթացը տեղի է ունենում Տավուշի մարզի բնակիչների համընդհանուր բողոքի ակցիաներին զուգահեռ՝ գործընթացը դադարեցնելու և իշխանությունների հրաժարականի հստակ պահանջով, քանի որ, ըստ բնակիչների, սա ոչ թե սահմանազատում է, այլ միակողմանի զիջում Հայաստանի կողմից։ Մեկ շաբաթից ավելի է, բնակիչները փակ են պահում Ոսկեպար-Կիրանց ճանապարհը։

168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը խոսելով իշխանությունների սկսած այս գործընթացի վտանգների, Ադրբեջանի նկրտումների ու թշնամուց եկող սպառնալիքների մասին, ասաց՝ ցանկացած գործընթաց ՀՀ իշխանությունները կարող են այնպես այլասերել, որ դրա բուն բովանդակությունից որևէ բան չմնա։ Ըստ նրա՝ նույն կերպ իշխանությունն անում է նաև սահմանազատման գործընթացը, որը տվյալ պահին սահմանազատում չէ, այլ միակողմանի զիջում։

«Եթե Հայաստանում լիներ պետականակենտրոն իշխանություն, ապա այս լոկալ սահմանազատումը, ինչն ի սկզբանե անտրամաբանական ու անհեթեթ է՝ ուղղակի տեղի չէր ունենա։ Այլ ամբողջ պետական սահմանի հետ կապված՝ նախ ձեռք կբերվեին համապատասխան պայմանավորվածություններ, որից հետո այն կյանքի կկոչվեր։ Հիմա մենք այստեղ գործ ունենք ՀՀ ինքնիշխան տարածքը հանձնելու հակասահմանադրական գործողության հետ։

Նախ, Խորհրդային Միության ներքին վարչական սահմանները չեն կարող պարզապես ինքաբերաբար համարվել միջպետական։ Եթե մենք հղում ենք անում այդ տարիների վարչական սահմաններին, ապա պետք է հաշվի առնել հետևյալը, որ 1991 թվականից սկսած, այսինքն՝ Խորհրդային Միության կազմաքանդումից հետո Ադրբեջանն ագրեսիայի է դիմել Հայաստանի ու Արցախի հանդեպ։ Դրանով էլ պայմանավորված՝ պետական սահմանի վերաբերյալ նախկինում եղած բոլոր պայմանավորվորվածությունները, ընդունված սահմանները զրոյացել են ու կորցրել իրենց լեգիտիմությունը։ Այսինքն՝ օրվա բաժանարար գիծը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այդ հատվածում՝ հյուսիս-արևելքում, ձևավորվել է Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու հետևանքով»,- նշեց Դավիթ Ջամալյանը։

Շարունակելով միտքը՝ մեր զրուցակիցը նաև ընդգծեց՝ բանակցություններում այս հանգամանքն անտեսելը և իբրև հիմք խորհրդային տարիների վարչական սահմանի հանգամանքն ընդունելը, հղում անելն Ալմա Աթայի հռչակագրին, որտեղ կոնկրետ պայմանավորվածություններ չեն էլ եղել՝ հակաօրինական է։

«Այն տարածքները, որոնք այսօր ՀՀ իշխանությունը սկուտեղի վրա մատուցում է թշնամուն՝ ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից ներառվել է Հայաստանի իրավասության ներքո։ Օրինակ, կադաստրի վկայական են տվել մարդկանց, հետևաբար՝ այդ տարածքները ոչ միայն ինտեգրված են եղել ՀՀ-ին, այլև պետական մարմիններն իրենց լիազորություններն իրականացրել են այդ տարածքներում։ Կրկնում եմ՝ այս գործընթացը սահմանազատում չէ, այլ սահմանազատման անվան տակ ՀՀ տարածքը հանձնելու գործընթաց է»,- շեշտեց ռազմական փորձագետը։

դիտվել է 416 անգամ
Լրահոս
Ասում են՝ Էջմիածնի գերեզմանոցից դույլ են գողացել, մտածում ենք ՝դուք եք, Մելիքյանը՝ զավեշտ առաջացրած գործի մասին Երևանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական հայատյացության թեմայով գիտաժողով Գազայի հատվածում մարտերը կշարունակվեն ևս 7 ամիս. Իսրայելի ԱԱԾ ղեկավար Ոստիկանների կողմից մարմնական վնասվածք ստացած Արսեն Գրիգորյանը ձեռնափայտով է քայլում Առևանգված Բաբկեն Ասրյանին ազատ արձակեցին․ Նա եկավ Սուրբ Աննա եկեղեցու բակ «Դուք հրաման կատարող ստրուկ եք․ հանրային պախարակման եք արժանանալու»․ Բագրատ Սրբազանը՝ բռնաճնշումների հրահանգ կատարողներին Հաղպատից դեպի Ալավերդի ճանապարհահատվածն արդեն անցանելի է Ողջունում ենք Գերաշնորհ Բագրատ Սրբազանին և նրա առաջնորդությամբ՝ հանուն Հայրենիքի մղվող ազնիվ պայքարը․ Ռամկավար Ազատական կուսակցության Լիբանանի անդամակցություն ՌԴ դիրքորոշումները ոչ միշտ են ընկալելի. Տիգրան Աբրահամյան «Իրազեկ քաղաքացիների միավորումը» պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնության գործով դիմել է Գլխավոր դատախազություն Անկած կենդանիների պատճատով մեծանում է հիվանդությունների տարածման ռիսկը Հայաստանը պետք է ձերբազատվի երրորդ երկրների և իր սփյուռքի վնասակար ազդեցությունից․ Էրդողան Կարմիր բերետավորները 260.000-ական դրամ պարգևավճար են ստացել. Տելեգրամյան ալիք Փաշինյանն այլևս չի կարող համոզել իր կողմնակիցներին. Զատուլին Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սյունիք Փաշինյանը նեոբոլշևիկ է, և այդպիսի իշխանությունները ազգային շարժումը կոչում են կղերաֆեոդալական. Արմեն Աշոտյան Երկրի ղեկավարը հազար տարի չբացված դռնով, մայթերի վրայով դուրս է եկել ու փախել է. Բագրատ Սրբազան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները համարում ենք երկրի ներքին գործը. Զախարովա Մասիսում շինարարական աշխատանքների ժամանակ բետոնե պանելը ընկել է քաղաքացու վրա, ով տեղում մահացել է Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին վերականգնելու աղետից տուժած բնակավայրերը. Զախարովա Իրանում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը Ողբերգական դեպք՝ Երևանում. Դրոյի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հերթական աջակցությունը Փաշինյանին՝ Թուրքիայից Միհրան Մախսուդյանի որդու խափանման միջոցը փոխվեց «Безотчётник» մարդ չպետք է լինի, այս փողոցային բառն եմ ասում, որը իրենցն է, որ հասկանան․ Սրբազան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am