Հայաստանը՝ հոգեդարձության հույսին

Գործընթացը, որ «սահմանագծում և սահմանազատում» խորագրով իրականացվում է Հայաստանում, իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանի դեմ, արտաքին դրսևորմամբ քաղաքական է և աշխարհաքաղաքական։

Իշխանությունը՝ աշխարհաքաղաքական կենտրոնների, այդ թվում՝ բացառված չէ, Ադրբեջանի ու Թուրքիայի առջև ստանձնած պարտավորությունները կատարելու համար միակողմանիորեն զիջումների է գնում Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագծում՝ կազմաքանդելով երբևէ ունեցած ամենաամուր պաշտպանական գիծը, գոյաբանական սպառնալիքներ ստեղծելով այդ հատվածում գտնվող հայկական գյուղերի բնակիչների, տրանսպորտային ենթակառուցվածքների, դեպի Հայաստան գազամուղի համար, և այդպես շարունակ։ Սրանք տեղի ունեցողի քաղաքական ասպեկտներ են։

Բայց կատարվողն ունի նաև խորը սոցիալական, այսօրվա մոդայիկ բառապաշարով՝ սոցիալ-հոգեբանական շերտեր, որոնք առաջին հայացքից՝ տեսանելի չեն։ Բայց դրանք նույնքան, իսկ գուցե ավելի կարևոր են, քան աշխարհաքաղաքական շարժերը, որովհետև հանրային հոգեբանության ու դիմադրողականության տիրույթում տեղի ունեցողը կարող է ինչպես՝ նպաստել գեոպոլիտիկ առևտրին, այնպես էլ՝ կանխել դա։

Այն, ինչ սահմանագծման և սահմանազատման պատրվակով անում է Հայաստանի իշխանությունը, առաջին հերթին՝ այդ գործընթացը ներառող գյուղերի բնակիչների հանդեպ, նույնական է մարդու ֆիզիկական և հոգևոր առողջության վատթարացման ժամանակ արտահայտվող համախտանիշների հետ։ Ընդ որում, ճակատագրի հեգնանքով, այդ երկու սինդրոմներն էլ ներառում են «սահման» հասկացությունը։ Ֆիզիոլոգիայում «սահմանային վիճակ» է կոչվում կյանքի վերջին փուլը, կյանքի և կենսաբանական մահվան միջև ընկած անցումային վիճակը, որը բնութագրվում է օրգանիզմի կարևորագույն օրգանների ու համակարգերի գործառույթների խորը, սակայն դարձելի խանգարումներով, աճող թթվածնաքաղցով։ Իսկ հոգեբանության մեջ առանձնացվում է «սահմանային անձնային խանգարում» ախտանիշը, որի դեպքում մարդու մոտ արձանագրվում է իմպուլսիվություն, ցածր ինքնավերահսկողություն, իրականության հետ ոչ հաստատուն կապ և բարձր տագնապայնություն։

Անգամ մակերեսային վերացարկումը բավարար է՝ այսօր Հայաստանում կատարվողի և անհատի, լայն իմաստով՝ հասարակության ֆիզիկական ու հոգեկան առողջության միջև դիալեկտիկական կապերն արձանագրելու համար։

Տավուշի մարզում սկսված սահմանազատմամբ՝ իշխանությունը պետությունը հասցրել է «սահմանային վիճակի», որը, ճիշտ ինչպես ֆիզիոլոգիայում, նման է պետության կյանքի վերջին փուլին, կյանքի և կենսաբանական մահվան միջև ընկած անցումային վիճակին։ Այսօր պետության հետ տեղի է ունենում այն, ինչ կատարվում է «սահմանային վիճակում» գտնվող մարդու պարագայում։

Պետության ամենակարևոր համակարգերն ու գործառույթները խանգարված ու խաթարված են, այն չի կատարում տարածքային ամբողջական պաշտպանության կենսական ու սահմանադրական պարտականությունը, խախտված է սահմանամերձ շրջաններում ապրող մարդկանց կյանքի ապահովության պոզիտիվ պարտականությունը, իրավապահ մարմինները զբաղված են քաղաքացիներին ինքնադատաստանի ենթարկելով, ու այդպես շարունակ։ Տավուշում այսօր կատարվողն ահա պայքար է պետության կյանքի ու կենսաբանական մահվան միջև ընկած տարածությունում, ընդ որում, ստացվել է այնպես, որ պարզ քաղաքացիները, գյուղերում ծանր կյանքով ապրող մարդիկ պայքարում են պետության կյանքը փրկելու, իսկ իշխանությունը՝ կենսաբանական մահն արձանագրելու համար։

Համակարգո՞ւմ են արդյոք այդ մարդկանց քաղաքական ուժերը, կա՞ն արդյոք քաղաքական հաշվարկներ նրանց աջակցողների մտքերում, կարևոր է սոսկ քաղաքական մոդելավորման տեսանկյունից և երկրորդական «սահմանային վիճակում» հայտնված պետության դիտանկյունից։ Ընդ որում, այդ մարդկանց պայքարը՝ ինքնաբուխ, թե ոչ այնքան, իրականում այն վերջին թելն է, որը գոնե տեսականորեն կարող է ապահովել պետության օրգան-համակարգի ախտահարման դարձելիությունը, ինչպես ֆիզիոլոգիայում։ Բայց դա գիտեն նաև պետության կենսաբանական մահն արձանագրելու համար պայքարողները։ Դրա համար, երկիրը «սահմանային վիճակին» հասցնելուն զուգահեռ, նրանք անում են ամեն ինչ՝ պայքարող մարդկանց «սահմանային անձնային խանգարման» հասցնելու համար։

Ակնհայտ է ու պատահական չէ, որ արդեն մեկ շաբաթից ավելի փողոցներում գտնվող մարդկանց ամենաբնորոշ հատկանիշը դարձել է գերբարձր տագնապայնությունը, իսկ իրենց հաճախ հրոսակների պես պահող իրավապահները նրանց դարձնում են գերհուզական ու փորձում են խաթարել ինքնավերահսկողությունը։ Եվ գուցե ինչ-որ նախախնամություն է, որ մարդկանց կողքին այսօր ոչ այնքան քաղաքական ուժերն են, որքան եկեղեցին, ընդ որում, ոչ այնքան կառուցակարգային, որքան անհատական՝ առանձին սպասավորների ներկայությամբ։

Երևի միայն եկեղեցին է, սովորական հոգևոր խոսքը, որը կարող է հոգեխանգարումից ապահովագրել ոչ այնքան հեռվից թշնամու շարժը տեսնող ու օրվա մեջ մի քանի անգամ սեփական մաշկի վրա սեփական ոստիկանության բռնությունները զգացող ժողովրդին։

Դա կարևոր, սակայն ոչ բավարար պայման է պետությունը «սահմանային վիճակից» հետ բերելու, կենսաբանական մահը թույլ չտալու համար, որովհետև դրա համար պահանջվում է ոչ միայն և ոչ այնքան՝ հոգևոր, որքան՝ քաղաքական համակարգի աշխատանք, որը, ցավոք, ևս գտնվում է «սահմանային վիճակում»։
Հայաստանը մնացել է հոգեդարձության հույսին։

Հարություն Ավետիսյան

168.am

դիտվել է 1047 անգամ
Լրահոս
Վարչապետի աշխատակազմը շուրջ 29 մլն դրամով շենքերի վերանորոգման աշխատանքներ է գնել 2023թ. գրանցված ոչ պատահական ՍՊԸ-ից․ 168.am Ուկրաինայում խաղաղությունը չի նշանակում, որ Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին․ Բայդեն Վթար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ Ջոկովիչը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը «Ռոլան Գարոս»-ում «Ինձ «սուտ հանելու» հանձնարարականը կատարելիս, քպականները տարբեր հարթակներից պնդում են, որ բոլոր գերիները վերադարձել են»․ Նաիրա Կարապետյան «Սրբազան շարժումն ապացուցել է ամենակարևորը». Էդուարդ Շարմազանով Արևմուտքի կողմից քաջալերվող դեմոկրատիան, աստիճանաբար վերածվում է կեղծ կատեգորիայի․ Արտակ Զաքարյան Թուրքիան Լեհաստանին է մատակարարել 2 տասնյակից ավելի անօդաչու թռչող սարք Բագրատ Սրբազանը հայտնեց՝ որոնք են լինելու Անցումային Կառավարության գործառույթները Հայաստանը պատասխանել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին Ահազանգ Գեղարքունիքից. մարզպետը տնօրեններին հրահանգել է՝ բացառել աշխատակիցների հանդիպումը Սրբազանի հետ Գազամուղի մի մասը հայտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո․ Վահե Դավթյան Հունիսի 9-ին՝ ժամը 18։30-ին, կհավաքվենք Հանրապետության հրապարակում․ հատիկ առ հատիկ առաջ ենք գնում․ Բագրատ Սրբազան Ամռանն այս գործը կվերջացնենք, մարդիկ թեթևացած, սիրուն, սրտները հանգիստ կգնան հանգստանալու. Սրբազան Մեզ ոգեշնչում է Սրբազան Հոր գաղափարախոսությունը, մեր մասնակցությունն ենք բերում Սրբազան Պայքարին․ Հայտարարություն Ի՞նչ «կամուրջ» լինել, Ձեր գործը մարդու իրավունքները պաշտպանելն է․ Սրբազանը՝ ՄԻՊ-ին «Այս մարդը պետք է հեռանա՝ իր հետ տանելով իր բոլոր գոյանքները»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ Փաշինյանի հեռացումը հրատապ խնդիր է ՄԻՊ-ը դիրքավորվել է որպես փաշինյանական քաղաքական թիմի ներկայացուցիչ․ Տիգրան Աբրահամյան ԵՄ պաշտոնյայի հետ հանդիպմանը Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am