Տավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն

Ապրիլի 26-ի երեկոյան Տավուշում, մասնավորապես՝ Կիրանց գյուղում, իրավիճակը տևական ժամանակ լարված էր: Քարտեզագրողները երեկոյան ապօրինի սահմանատազման աշխատանքներ կատարելու նպատակով փորձում էին մեքենայով անցնել Կիրանցի հատված։ Քաղաքացիները, սակայն, արգելափակել էին մեքենայի շարժը: Այս մասին գրում է 168.am–ը։

Կիրանց էին ժամանել նաև բերետավորները, ոստիկանական մեծաքանակ ուժեր:

Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ևս երեկոյան ժամանել էր Կիրանց՝ ցուցարարներին համոզելու, որ թույլ տան՝ ոստիկանների շրջապատած մեքենան անցնի։

«Թող էս մեքենաները գնան, մենք կնստենք, կքննարկենք… Երբ սկսվեցին սահմանազատման և սահմանազատման աշխատանքները, ես ի սկզբանե ներգրավված չէի, բայց երբ ներգրավվեցի, արեցի՝ ինչ ուժս պատեց»,- ասել է նա՝ ավելացնելով, թե տեղեկություն չունի՝ Կիրանցի կամուրջը կանցնի՞ Ադրբեջանի վերահսկողությանը, թե՞ ոչ։

«Փաշինյանը էտ նույն մարդկանց հետ էր էկել հանդիպման, ասում էր՝ մենք էդ տարածքներն առանց մի միլիմետր տարբերությամբ հանձնելու ենք իրանց, իրանցն էլ՝ մեզ: Բա հիմա մեր տարածքներն ո՞ւմ ա հանձնում, առանց իրանցից բան ստանալու: Չէ՞ որ մեր հեկտարներով հողերը մնացել ա ադրբեջանցիների մոտ, հիմի էլ էտ կոլուչկեքը ձեռքներին վաղը արդեն չափագրողին կուղարկի, որ վաղը գա կոլուչկեքը խփի՝ Արծրունը, Մհերը, էն մի Մհերը, Խանումը… տանիցը դուրս կգան կտենան՝ թուրքի դրոշը իրանց ղաքին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տավուշցիներից մեկը:

«Ի դեպ, տավուշցիները նկատել են, որ վերոնշյալ մեքենայի մեջ եղել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը (առջևի երկրորդ սև, առանց համարանիշի, մեքենայի մեջ)։ Բնակիչները կասկածներ հայտնեցին նաև, որ նրա հետ կարող էր լինել ադրբեջանցի գործընկերը՝ Շահին Մուստաֆաևը, ում հետ միասին կոորդինացնում են սահմանազատման աշխատանքները: Այլապես նրանց համար անհասկանալի էր, թե ինչու թույլ չտվեցին տեսնել մեքենայի ներսում գտնվողներին։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի քավոր ու Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայր, 2018-ի հեղափոխություն կոչվածից հետո Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանն այսօր ամեն կերպ փորձում էր բանակցել գյուղացիների հետ, և համոզել նրանց՝ բացել ճանապարհը: Տավուշցիները շրջափակել էին ճանապարհով անցնել ցանկացող մեքենաներից հատկապես մեկը, և պահանջում էին մեքենայի մեջ գտնվող անձանց՝ դուրս գալ»,– գրում է կայքը:

Հ.Գ. Քիչ առաջ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե մասնագետների հետ մեքենայում եղել է նաև Մհեր Գրիգորյանը, իրականությանը չի համապատասխանում։

«Մնում է հասկանալ, թե ինչու են իշխանությունները շարունակում թաքցնել, թե ով կամ ովքեր են եղել Կիրանցում ավտոմեքենայի մեջ»,– հավելում է 168.am-ը։

 

դիտվել է 824 անգամ
Լրահոս
Լոռու մարզի երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղում՝ մինչև 2 կմ ընդհանուր երկայնքով Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը մեկնել է Թուրքիա Ես իր փոխարեն հրաժարական կգրեի-կգնայի, չէի մնա մի րոպե․ Բագրատ սրբազանը՝ Վահե Ղազարյանին Դուք էլ որպես ինչ եք բուտաֆորիայի պես ծանրացել մեր վզին՞ Նմաններին պաշտոն է տվել, որ տարածքները բանտիկով հանձնի Ադրբեջանին Էս թարգմանեք ադրբեջաներեն ու տարածեք նախկին հայկական պետական լրատվամիջոցներով Թող Աստված օրհնի մեր ժողովրդին և խոհեմություն պարգևի չարի ճանապարհը բռնած պատկան մարմիններին․ Հայտարարություն Սյունյաց թեմից Խստագույնս դատապարտում ենք ոստիկանական ուժերի ամբարտավան և ապազգային վարքագիծը․ Գուգարաց թեմ «Անարգանք է ողջ քրիստոնյա հայության համար»․ Սփյուռքի թեմակալ առաջնորդները դատապարտել են Սարդարապատի հուշահամալիրում Հայոց Հայրապետի և եկեղեցականների նկատմամբ պահվածքը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պարզում է ջրհեղեղի վնասի չափը. տարվում են վերականգնողական աշխատանքներ Բերդի ոստիկանապետը պարգևատրվել է լրագրող Անի Գևորգյանին Բաղանիսի դպրոցից հեռացնելուն մասնակցե՞լու համար Հունիսի 1-ից փոխվում է D տեսակի վիզայի դիմում-հայտի համար նախատեսված գումարի չափը. Լեհաստանում ՀՀ դեսպանություն Խայտառակ բեմականացման բոլոր մեղավորները ենթարկվելու են խիստ պատասխանատվության. ՀՅԴ Բյուրո Կաթողիկոսի այցը նախապես համաձայնեցված էր և հայտնի էր պետական կառույցներին. Հովակիմ եպիսկոպոս Սրանք մարդկային ու բարոյական ոչինչ չունեն․ Գառնիկ Դավթյան Մի շարք հասարակական կազմակերպություններ դատապարտել են ոստիկանության գործողությունները Ըստ Փաշինյանի՝ Աննա Հակոբյանը խրախճանքով սփոփել է զոհվածների ծնողներին Ալիևի հայտարարությունը ցույց է տալիս, թե ովքեր են գործող ռեժիմի իրական հովանավորները․ Ստեփան Դանիելյան Արցախից բռնի տեղահանված 1437 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն․ ՆԳ փոխնախարար Ե՞բր է Էդոն ս․․․ր լինելու հարազատ Ադրբեջան Երուսաղեմի հայոց պատրիարքը դատապարտել է Կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության գործողությունները Լոռու մարզպետարանը նախապես տեղյակ էր վարարումների մասին․ Ահազանգ Նիկոլի պատճառով մարդկանց 6 ժամ պահել են քաղմասում․ Գեղամ Մանուկյան (video) ՇՏԱՊ․ 38 օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին ուժով նստացնում են ինքնաթիռ (video) Դուք պիտի պարզաբանում տաք՝ ինչու՞ եք փակել Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ․ հարց՝ փոխոստիկանապետին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am