Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջեւ ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու գործն իր վրա է վերցրել:

Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետի տիկինը գնացքով գնացել է Գյումրի:

ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ Աննա Հակոբյանը Գյումրիում՝ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը մասնակցելու էր գնացել:

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հակոբյանի՝ Գյումրի այցից:

Այսպիսով՝ տեղեկացանք, որ վարչապետի տիկնոջ այցն իրականում քողարկված քաղաքական նպատակ է ունեցել:

Բանն այն է, որ որքան էլ ՔՊ-ականները ցույց են տալիս, թե իրենք Գյումրիում իշխանությունն «իրենցով անելու» մտադրություն չունեն, ղեկավարությունն այնտեղ հեշտ ու հանգիստ զիջել են «Բալասանյան դաշինքին», իրականում, ՔՊ-ականներն անհանգիստ են:

Բանն այն է, որ Գյումրիում հասարակության դժգոհությունները Փաշինյանի իշխանությունից գնալով խորանում են. հատկապես վերջին օրերին այնտեղ պարբերաբար ակցիաներ են տեղի ունենում, բնակիչները ճանապարհ են փակում, վերջերս էլ գյումրեցիները Նիկոլ Փաշինյանին էին շատ «ջերմ» ընդունել Գյումրիում:

ՔՊ-ականներն էլ լուրջ մտավախություն ունեն, որ Գյումրիում կրքերը կարող են օրըստօրե թեժանալ, իրավիճակը կարող է ցանկացած պահի իրենց վերահսկողությունից դուրս գալ. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին էլ լուրջ «վտանգ» են համարում արդեն իրենց համար:
Ու, քանի որ, այնտեղ իշխանությունն իրենց ձեռքին չէ եւ անհրաժեշտության դեպքում իրենց մեթոդներով չեն կարողանա զսպել լարված մթնոլորտը, ահա Աննա Հակոբյանը այս կարեւոր «առաքելությունն» իր վրա է վերցրել:

Մեր տեղեկություններով՝ երեկվա նրա այցը Գյումրի նպատակ է ունեցել նախ «ստուգել» հանրային տրամադրությունները, բացի դրանից՝ իր ազգականի՝ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի միջոցով նաեւ ՔՊ-ի համար որոշ հարցեր լուծել:

Հաջողվե՞լ է դա, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 26․ 04․ 24 թ համարում։

դիտվել է 3498 անգամ
Լրահոս
Դուք պիտի պարզաբանում տաք՝ ինչու՞ եք փակել Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ․ հարց՝ փոխոստիկանապետին (video) Ուրեմն էդ փնթի «ղուշբազը» ինձ պիտի բարոյականություն սովորեցնի՞․ Արմինե Ադիբեկյան (video) Երեկ Նիկոլը Վեհափառին ասաց՝ վե՛րջ, ես չկամ (video) Այն, ինչ անում է Բագրատ Սրբազանը՝ հրաշք է․ Նիկոլի հարցը լուծելու են․ Հարութ Սասունյան (video) ԱԺ-ում իրավիճակն ավելի է լարվում․ «Ռեստորաններում տրճիկ չէին տալիս» (video) Ո՞վ է բորենիներին այդ հրամանը տվել․ Արմենուհի Կյուրեղյան (video) Ձեր երեխաներն անբուժելի հիվանդություններով են տառապելու․ Հովհաննես Շահինյան (video) «Հողատու Էդո»-ն հողատու բառից իրեն կորցրեց (video) Էս էլ մաման՝ պոտենցիալ զոհվածի մայր. Արմինե Ադիբեկյան (video) Խոջալուի դամբարանադաշտի և իսլամական դամբարանի «ավերման» մասին. monumentwatch.org ««Արա»–ն դու ես այ տղա», «Տո վափշե դու ինչ կարաս ասես»․ լարված դրություն ԱԺ–ում (video) Նոյեմբերյան քաղաքում ապրիլի 23–ին տեղի ունեցած խմբակային խուլիգանության վարույթի նախաքննությունը, 5 անձի մասով, ավարտվել է Պետական արարողակարգի պատասխանատուին տեղեկացվել է Վեհափառի այցի ժամի մասին, ուստի Սարդարապատում տեղի ունեցածն իշխանությունների կազմակերպած սադրանքն էր. Տեր Եսայի քահանա Արթենյան Գեղամ Մանուկյանի քիթը ոստիկանները ջարդել են,ի՞նչ եք արել դրանց հետ․Ագնեսա Խամոյանը՝ փոխոստիկանապետին (video) ՔՊ վարչախումբը բացարձակ հոգեվարքի մեջ է․ «Միասին» շարժում Նիկոլը Վեհափառի առջև խոստովանեց՝ ինքը հեռանում է․ Ռուբեն Հակոբյան (video) Թուրքիան և Ադրբեջանը խիստ մտահոգ են Սրբազան պայքարի աստիճանական աճով․ Վարուժան Գեղամյան Ձեր «շները» 100 հոգով հարձակվել էին մեկ հոգու վրա, օրե՞նք էին պահում․ Արմինե Ադիբեկյան (video) Աղոթում ենք, որ Տերը ողջամտություն պարգևի մեր ոստիկաններին․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյան Ահազանգ․ Լոռու մարզպետարանը նախապես տեղյակ էր վարարումների մասին Շտապ կամավորներ են պետք տավուշցիներին օգնելու համար, որ Նիկոլ-Ալիև զույգը չցեղասպանի նրանց. ահազանգ Հարգելի տարբեր մոդիֆիկացիայի «աստղեր», սրանց պահողներից մեկն էլ դուք եք. Ռուբեն Մխիթարյան Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած մերժելի դեպքը դարձել է քաղաքականություն, որը հալածանք է հայ եկեղեցու ու նրա գահակալի հանդեպ. Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանն Ծեծկռտուք սուպերմարկետի ավտոկայանատեղիում, որՆ ավարտվել է սպանության փորձով «Բազմագույն բերետներ են», «Կոռեկտ խոսեք, գունային բաշխումներ մի՛ արեք» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am