216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216 հազար դրամի LED լույսեր՝ 36 հատ։ 36-ից երեսունն արժեցել է 144 հազար դրամ, իսկ 6-ը՝ 72 հազար դրամ։

LED լույսերի տեխնիկական բնութագիրը հետեւյալն է. «LED լուսարձակ, հզորությունը՝ 30W, լուսային հոսանքը՝ 2700 լյումեն, սնուցման լարումը՝ 100-240V»։

Լուսարձակների ձեռքբերման պայմաններից մեկը գնորդին հանձնելու ժամանակահատվածն է: Եվ, ըստ դրա, լուսարձակների կեսը պետք է մատակարարել պայմանագրի ուժի մեջ մտնելուց 40-րդ օրը, իսկ մյուս կեսը՝ սույն թվականի սեպտեմբերի 1-ին։

Նախագահի աշխատակազմը հաճախ է գնումների պայմանագրեր կնքում մեքենայի տեխնիկական սպասարկումների հետ կապված։
Այս անգամ մեքենաների տեխնիկական սպասարկումը ՀՀ նախագահի համար արժեցել է 5 մլն 400 հազար դրամ։

Այս սպասարկումը արվել է 7 մեքենայի համար։

Սեփական մեքենաների վրա միլիոններ ծախսող նախագահը նշված մակնիշի մեքենաներով, չգիտես, թե ուր է այցելում, սակայն դրանց վերանորոգման համար աճուրդները, ինչպես տեսնում ենք, «խոստումնալից են»։

Հավելենք, որ տեխնիկական առումով, ՀՀ բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին, իր ոչ մի խոսքում չհիշատակեց նրանց մասին։

Սա էլ՝ ՀՀ-ում ՔՊ-ականների «սրտի» նախագահը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը տապալել է 44-օրյա պատերազմի մասին զեկույցի հրապարակումը ՆԳ նախարարը կհեռանա՞ Տարեք, թող իրենց կյանքում գոնե մեկ անգամ հայ ժողովրդի համար օգտակար գործ անեն, իսկ Վահե Ղազարյանը երեկ «թռած» էր Փաշինյանին ամեն օր զեկուցում են, որ շարժումը մարել է, սակայն շարունակում են ուժեղացնել անվտանգությունը Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակն «ամրագրել» է քաղաքապետարանը Ով է ՔՊ-ից այսօր հեռացված Թաթուլ Բաղդասարյանը. ինչ է հայտնի նրա մասին Կոտայքի մարզում բախվել են «Toyota»-ն ու «LADA»-ն, կա վիրավոր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ադրբեջանի ԶՈՒ-ի բարձրաստիճան սպայական կազմը հարցազրույցներ են տալիս աջ ու ձախ և պնդում, որ պատերազմի դեպքում հաշված րոպեներում կարող են կտրել ցամաքային կապը ՀՀ-ի և աշխարհի միջև․ Կարեն Հովհաննիսյան Պարո՛ն Ղազարյան, Ձեզ դարձնում են հանցագործի հանցակից, ափսոս եք, հրաժարակա՛ն տվեք․ Աղվան Վարդանյանը՝ ՆԳ նախարարին Վաղը ժամը 11։00-ին տեղի է ունենալու Կառավարության նիստ․ հավաքվելու ենք Հանրապետության հրապարակում և մեր ասելիքը տեղ հասցնենք․ Բագրատ Սրբազան Պատասխանը մեզնից ես ստանալու, Իլհամ․ յուրաքանչյուր ասածիդ համար պատասխանը ստանալու ես համարժեք․ Բագրատ Սրբազան Շորերս հագցրել են, իրերս հավաքել, ինձ նստեցրել են սայլակի վրա և փորձել մտցնել ինքնաթիռ․ Լեո Նիկոլյան Այս պահին առանցքային հարցն այն է, թե ով կկարողանա հաջորդիվ ղեկավարել Հայաստանը և ինչ ծրագիր կիրականացնի. Սերգեյ Բելոկոնյով․Tert.am Աբովյան քաղաքում, բանկի մասնաճյուղում, ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող 49–ամյա տղամարդը կալանավորվել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը դատապարտում է Ալիևի՝ ԼՂ միակողմանի բնակեցման շրջանակներում արած հայտարարությունը Լոռու մարզպետարանը կեղծ է որակում իր իսկ տարածած հայտարարությունը՞ Աղոթում ենք, որ Տերը ողջամտություն պարգևի մեր ոստիկաններին․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյան Զորամասի փոխհրամանատարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին․ կա 5 վիրավոր Վեհափառը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի մասնակիցների հետ անդրադարձել է հայրենիքի առջև ծառացած խնդիրներին Շակալի պես պատգամավորի վրա հարձակվելու պարգևատրումը ինչքա՞ն է․ դրամո՞վ եք պարգևատրում, թե՞ մանաթով․ Թադևոս Ավետիսյան Լոռու մարզի երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղում՝ մինչև 2 կմ ընդհանուր երկայնքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am