Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2015 թ. փետրվարի 19-ի N205-Ն և 2017 թ. հոկտեմբերի 5-ի N1321-ն որոշումների մեջ: Նպատակը նշված որոշումներով սահմանված կարգով հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձման հետ կապված առկա խնդիրների կարգավորումն է:

Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք՝ անձին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում՝ վարձու աշխատողի կողմից թղթային եղանակով յուրաքանչյուր եռամսյակ հարկային մարմին է ներկայացվում հաշվետու եռամսյակի ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների ու պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ տեղեկանք, ինչն առաջացնում է քաղաքացիների դժգոհությունը, քանի որ աշխատանքային առանձնահատկություններից ելնելով՝ դժվարություն է առաջանում յուրաքանչյուր եռամսյակ հարկային մարմնի սպասարկման բաժիններ այցելելը և թղթային տարբերակով տեղեկանք ներկայացնելը:

Միաժամանակ, գործող օրենսդրական կարգավորումների համաձայն՝ հարկային մարմին առաջին անգամ ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվության փոփոխության դեպքում վարկառուն պարտավոր է փոփոխության կատարման ամսվան հաջորդող ամսվա 10-ից ոչ ուշ դրա մասին տեղեկացնել հարկային մարմնին՝ ներկայացնելով փոփոխությունները հավաստող փաստաթղթերը, այդ թվում նաև այն դեպքերում, երբ փոփոխվում է միայն հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցը: Հաշվի առնելով այն, որ հաշվետու եռամսյակում ըստ վարկի մարման ժամանակացույցի վճարման ենթակա վարկառուի կողմից վճարված տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարների մասին տեղեկատվությունը ֆինանսական կազմակերպությունների կողմից հարկային մարմին է ներկայացվում բացառապես էլեկտրոնային եղանակով (ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով), ինչն էլ հիմք է ընդունվում եկամտային հարկի վերադարձման համար, ապա ստացվում է, որ հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցի փոփոխության դեպքում դրա թղթային տարբերակը հարկային մարմին ներկայացնելու անհրաժեշտությունը նույնպես վերանում է:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք՝ անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում, յուրաքանչյուր եռամսյակ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացվի գործատուի կողմից՝ հարկային մարմնի կողմից սահմանված կարգով և ձևաչափով, որից հետո վարկառուն բացառապես էլեկտրոնային եղանակով կներկայացնի միայն եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը: Նախագծով առաջարկվում է սահմանել նաև, որ հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցի փոփոխության դեպքում դրա թղթային տարբերակը այլևս չի ներկայացվի հարկային մարմին:

դիտվել է 230 անգամ
Լրահոս
«Այսպիսի օրակարգի սպասարկումը պատշաճում է միայն թշնամուն»․ Արթիկի թեմի առաջնորդ Ո՞վ է «կաթողիկոսին Սարդարապատ չթողնել» օպերացիայի դիրիժորը և ի՞նչ անցյալ ունի նա. Mediahub.am Եթե Հայաստանի իշխանությունները չեն հասկանում, մենք պատրաստ ենք հուշել. Սամվել Կարապետյան Ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել Կառավարության մոտ (video) Գագիկ Ծառուկյանն, իրոք, Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը, քննարկվել են աղետից տուժած բնակավայրերին աջակցելու հարցեր Սև բերետներն ու վահանավորներն արդեն կառավարության դիմաց են, սպասում են ակցիային (video) Կապանում բախված երկու ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է Ոչ միայն կոչում, այլեւ պաշտոն. Հայկ Բաբայանին խոստացել են Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը Դիանա Գասպարյանի սկեսուրի ապօրինի գույքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ԿԿՀ-ն դիմել է դատախազություն ԱԺ-ում կշարունակեն քննարկել 2023-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը. ովքե՞ր կմասնակցեն նիստին ՔՊ-ում ակտիվ քննարկում են Սրբազանի քայլերը Ինչի՞ են ուզում վերածել Հայաստանը Փաշինյանն ու նրա սատելիտները Ո՞րն է լինելու հաջորդ «սահմանազատվող» տարածքը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը տապալել է 44-օրյա պատերազմի մասին զեկույցի հրապարակումը ՆԳ նախարարը կհեռանա՞ Տարեք, թող իրենց կյանքում գոնե մեկ անգամ հայ ժողովրդի համար օգտակար գործ անեն, իսկ Վահե Ղազարյանը երեկ «թռած» էր Փաշինյանին ամեն օր զեկուցում են, որ շարժումը մարել է, սակայն շարունակում են ուժեղացնել անվտանգությունը Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակն «ամրագրել» է քաղաքապետարանը Ով է ՔՊ-ից այսօր հեռացված Թաթուլ Բաղդասարյանը. ինչ է հայտնի նրա մասին Կոտայքի մարզում բախվել են «Toyota»-ն ու «LADA»-ն, կա վիրավոր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ադրբեջանի ԶՈՒ-ի բարձրաստիճան սպայական կազմը հարցազրույցներ են տալիս աջ ու ձախ և պնդում, որ պատերազմի դեպքում հաշված րոպեներում կարող են կտրել ցամաքային կապը ՀՀ-ի և աշխարհի միջև․ Կարեն Հովհաննիսյան Պարո՛ն Ղազարյան, Ձեզ դարձնում են հանցագործի հանցակից, ափսոս եք, հրաժարակա՛ն տվեք․ Աղվան Վարդանյանը՝ ՆԳ նախարարին Վաղը ժամը 11։00-ին տեղի է ունենալու Կառավարության նիստ․ հավաքվելու ենք Հանրապետության հրապարակում և մեր ասելիքը տեղ հասցնենք․ Բագրատ Սրբազան Պատասխանը մեզնից ես ստանալու, Իլհամ․ յուրաքանչյուր ասածիդ համար պատասխանը ստանալու ես համարժեք․ Բագրատ Սրբազան Շորերս հագցրել են, իրերս հավաքել, ինձ նստեցրել են սայլակի վրա և փորձել մտցնել ինքնաթիռ․ Լեո Նիկոլյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am