Սա դեռ թատրոնի առաջին արարն է

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ընդունած արձանագրությամբ ասվում է, որ մինչեւ մայիսի 15-ը պետք է լուծվի Տավուշի 4 բնակավայրերի հանձնման հարցը, իսկ մինչեւ հուլիսի 1-ը կողմերը պետք է համաձայնեցնեն հանձնաժողովի աշխատանքների կանոնակարգը, այդ թվում՝ խնդիրների լուծման հերթականությունը, ապա շարունակեն սահմանի մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ «ներառյալ անկլավների եւ էքսկլավների հետ կապված հարցեր»:

Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի, Ադրբեջանին պետք է վերադարձնի Վերին Ոսկեպար, Սոֆուլու-Բարխուդարլու եւ Տիգրանաշեն «էքսկլավային գյուղերը»։ Խորհրդային տարիներին Ադրբեջանի 3 էքսկլավներն արհեստականորեն ձեւավորվել են Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհների վրա կամ դրանց հարեւանությամբ։

Այսպես՝ Տիգրանաշենը (Քյարքի), որն, ըստ քարտեզի, ընդգրկում է 8,4 քառ․ կամ տարածք, գտնվում է միջպետական (Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) ճանապարհի վրա։ Սոֆուլու-Բարխուդարլուն Տավուշի մարզկենտրոն Իջեւանից մոտ 15 կմ հեռավորության վրա է: Այն այսօր բնակեցված չէ, սակայն կենսական նշանակություն ունի հարակից գյուղերի՝ Դիտավանի, Ազատամուտի, Կայանի եւ Այգեհովիտի բնակիչների համար, որոնք այս տարածքն օգտագործում են անասնապահության եւ հողագործության նպատակով:

Հարեւանությամբ միջպետական ճանապարհն է (Ոսկեպար-Նոյեմբերյան), որը Նոյեմբերյանի Հաղթանակ գյուղի մոտ միանում է Վանաձորից դեպի Վրաստան գնացող մայրուղուն (Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման)։ Ոսկեպար գյուղի մոտ՝ Մ-16 մայրուղու հարեւանությամբ, ԽՍՀՄ տարիներին ձեւավորվել է Վերին Ոսկեպար անկլավը, որը երեքից ամենամեծն է՝ 25,6 քառ․ կմ: Միասին 44,2 քառ․ կմ է՝ Արծվաշենի տարածքից միայն 6,1 քառ․ կմ-ով մեծ։

Ներկուսակցական քննարկումների ժամանակ որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, որի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ եթե այն ստանանք էլ, դժվար թե հայերը գնան ու բնակվեն, սակայն Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել` վրդովվել, թե ինքը չի կարող ՀՀ տարածքից հրաժարվել, իրեն կդատեն դրա համար: Սա նշանակում է, որ Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեեւ թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի:

Կստացվի, որ Ալիեւը բավարարված է, Փաշինյանն էլ թատրոնը կշարունակի, թե` ես ինչ անեմ, հողը հետ բերեցի, բայց «դասալիք, վախկոտ հայերը» չգնացին այնտեղ ապրելու: Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը եւ այդ ժամանակ արդեն կսկսվի իրական աղետի վերջին փուլը»:

դիտվել է 642 անգամ
Լրահոս
Շորերս հագցրել են, իրերս հավաքել, ինձ նստեցրել են սայլակի վրա և փորձել մտցնել ինքնաթիռ․ Լեո Նիկոլյան Այս պահին առանցքային հարցն այն է, թե ով կկարողանա հաջորդիվ ղեկավարել Հայաստանը և ինչ ծրագիր կիրականացնի. Սերգեյ Բելոկոնյով․Tert.am Աբովյան քաղաքում, բանկի մասնաճյուղում, ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող 49–ամյա տղամարդը կալանավորվել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը դատապարտում է Ալիևի՝ ԼՂ միակողմանի բնակեցման շրջանակներում արած հայտարարությունը Լոռու մարզպետարանը կեղծ է որակում իր իսկ տարածած հայտարարությունը՞ Աղոթում ենք, որ Տերը ողջամտություն պարգևի մեր ոստիկաններին․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյան Զորամասի փոխհրամանատարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին․ կա 5 վիրավոր Վեհափառը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի մասնակիցների հետ անդրադարձել է հայրենիքի առջև ծառացած խնդիրներին Շակալի պես պատգամավորի վրա հարձակվելու պարգևատրումը ինչքա՞ն է․ դրամո՞վ եք պարգևատրում, թե՞ մանաթով․ Թադևոս Ավետիսյան Լոռու մարզի երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղում՝ մինչև 2 կմ ընդհանուր երկայնքով Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը մեկնել է Թուրքիա Ես իր փոխարեն հրաժարական կգրեի-կգնայի, չէի մնա մի րոպե․ Բագրատ սրբազանը՝ Վահե Ղազարյանին Դուք էլ որպես ինչ եք բուտաֆորիայի պես ծանրացել մեր վզին՞ Նմաններին պաշտոն է տվել, որ տարածքները բանտիկով հանձնի Ադրբեջանին Էս թարգմանեք ադրբեջաներեն ու տարածեք նախկին հայկական պետական լրատվամիջոցներով Թող Աստված օրհնի մեր ժողովրդին և խոհեմություն պարգևի չարի ճանապարհը բռնած պատկան մարմիններին․ Հայտարարություն Սյունյաց թեմից Խստագույնս դատապարտում ենք ոստիկանական ուժերի ամբարտավան և ապազգային վարքագիծը․ Գուգարաց թեմ «Անարգանք է ողջ քրիստոնյա հայության համար»․ Սփյուռքի թեմակալ առաջնորդները դատապարտել են Սարդարապատի հուշահամալիրում Հայոց Հայրապետի և եկեղեցականների նկատմամբ պահվածքը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պարզում է ջրհեղեղի վնասի չափը. տարվում են վերականգնողական աշխատանքներ Բերդի ոստիկանապետը պարգևատրվել է լրագրող Անի Գևորգյանին Բաղանիսի դպրոցից հեռացնելուն մասնակցե՞լու համար Հունիսի 1-ից փոխվում է D տեսակի վիզայի դիմում-հայտի համար նախատեսված գումարի չափը. Լեհաստանում ՀՀ դեսպանություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am