Թուրքիային պետք է, որ թե՛ հայերը, թե՛ վրացիները սերտ կապեր ունենան իրենց հետ․ «Stratfor»-ի վերլուծաբան

ունվարի առաջին օրերին հրապարակված այս տարվա կանխատեսման մեջ ամերիկյան հետախուզա-վերլուծական «Stratfor» (RANE) կենտրոնի վերլուծաբանները հավանական էին համարել, որ Հայաստանը կբավարարի Ադրբեջանի պահանջները սահմանի սահմանազատման և երկրի հարավով այսպես կոչված միջանցքի ստեղծման հարցերում։

Կենտրոնի Եվրասիայի հարցերով վերլուծաբան Մեթյու Օրրը NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում նշել է՝ նման եզրահանգման են եկել, քանի որ եթե Հայաստանը չբավարարի այդ պահանջները, Ադրբեջանը, ըստ ամենայնի, կսրի իրավիճակը սահմանին, և ռազմական բախումների հավանականությունը կմեծանա։

«Իմ կարծիքով, դժվար թե դա շատ ձեռնտու լինի Հայաստանին, եթե այս իրավիճակը երկար շարունակվի։ Ուստի եկանք այն եզրակացության, որ դա ամենահավանական սցենարն է։ Այո՛, ժամանակի ընթացքում և Հայաստանի համար բավականին թանկ գնով, բայց, ամենայն հավանականությամբ, իրադարձությունները հենց այդպես էլ կզարգանան։ Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ նախընտրում է նման գործողություններ իրականացնել ամռան վերջին կամ վաղ աշնանը։ Սա օրինաչափություն է: Հավանաբար, այս տարի Ադրբեջանը կփորձի առնվազն սպառնալ նմանատիպ սցենարով»,- նշել է վերլուծաբանը։

«Stratfor»-ը կանխատեսել է, որ Ադրբեջանը, գուցե, փորձի ներխուժել Հայաստանի տարածք և Սյունիքում նշանակալի տարածքներ նվաճել։ Այս պահին, ըստ կենտրոնի վերլուծաբանի, դրա հավանականությունը այդքան էլ մեծ չէ։

«Այժմ խոսքն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կամ Հայաստանի հարավում խոշոր տարածքներ զավթելու մասին չէ, բայց այնպիսի բախումներ, ինչպիսին տեսանք 2021-2022 թվականներին, երբ Ադրբեջանը գրավեց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված որոշ տարածքներ, միանգամայն հնարավոր են։ Եթե ​​բախումները սահմանափակվեն փոքր տարածքներով, ապա Արևմուտքը կասի, որ սա հսկայական էսկալացիա չի համարվում և էական պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի դեմ։ Ուստի ադրբեջանցիները, հնարավոր է, մտածում են, որ իրադարձությունների այս զարգացումը բարենպաստ միջոց է ազդելու Հայաստանի վրա, որպեսզի վերջինը զիջումների գնա սահմանազատման բանակցություններում»,- նշել է Օրրը։

Վերլուծաբանը կանխատեսում է՝ եթե, այդուհանդերձ, Ադրբեջանն ինչ-որ փուլում լայնածավալ հարձակում սկսի Հայաստանի դեմ, Արևմուտքում, գուցե, ինչ-որ պատժամիջոցներ սահմանվեն, սակայն որոշ ժամանակ անց տիրապետող կդառնա այն մտայնությունը, որ այդ պատժամիջոցները պահպանելը նպատակահարմար չէ։

«Ամեն դեպքում, սա շատ ռիսկային քայլ կլինի Ադրբեջանի համար, և այս ու այլ պատճառներով է, որ լայնածավալ հարձակումն այս տարի քիչ հավանական է։ Դժվար թե ադրբեջանցիներն առանց կոնկրետ արդյունքի հասնելու հստակ երաշխիքների որոշեն խոշոր հարձակում կատարել»,- ընդգծել է Օրրը։

Թուրքիան, ըստ վերլուծաբանի, ամեն կերպ փորձում է ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։ Միաժամանակ, ըստ վերլուծաբանի, Թուրքիային ձեռնտու է կայունության պահպանումը Հարավային Կովկասում, որպեսզի թե՛ հայերը, թե՛ վրացիները պատրաստ լինեն սերտ հարաբերություններ ունենալ իրենց հետ։

«Մենք չենք կարծում, թե Թուրքիան ուղղակիորեն կաջակցի Հայաստանի դեմ Ադրբեջանի էսկալացիային՝ առանց որևէ սահմանափակումների։ Թուրքիայի շահերից է բխում, որ հավասարակշռված իրավիճակ ստեղծվի, և, որ և՛ հայերը, և՛վրացիները պատրաստ լինեն իրենց հետ սերտ հարաբերությունների։ Եթե ​​Թուրքիան իրեն դիրքավորի որպես Հարավային Կովկասի ամենապակայունացնող երկիր, դա հետեւանքներ կունենա Թուրքիայի ղեկավարության համար։ Չեմ կարծում, որ Արևմուտքը կաջակցի Թուրքիային և Ադրբեջանին էսկալացիոն սցենարներում։ Արևմտյան երկրները բազմիցս հասկացնել են տվել Թուրքիային, որ եթե նա աջակցի ադրբեջանական կողմի էսկալացիոն տարբերակներին, դա հսկայական հետևանքներ կունենա արևմտյան երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների համար»,- շեշտել է վերլուծաբանը։

Արդյո՞ք Միացյալ Նահանգներն ու արևմտյան մյուս խաղացողները պատրաստ են և անվտանգության երաշխիքներ կտրամադրեն Հայաստանին, եթե թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, որոնցից գոյաբանական սպառնալիք է զգում Հայաստանը, մեծ կարևորություն ունեն իրենց համար։ Ըստ վերլուծաբանի՝ աստիճանաբար կարող է Հայաստանի և արևմտյան երկրների միջև համագործակցությունն այս ուղղությամբ խորանալ, բայց ոչ կտրուկ։

«Չեմ կարծում, թե Հայաստանի անվտանգության երաշխիքները որևէ կոնկրետ փաստաթղթում կարձանագրվեն։ Ամեն ինչ կսկսվի Հայաստանի եւ արեւմտյան երկրների միջեւ երկկողմ համաձայնագրերից։ Դա կլինի դանդաղ աստիճանական գործընթաց։ Անգամ Հայաստանին ձեռնտու չէ անմիջապես եվրոպական երկրների հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ որեւէ հսկայական համաձայնագիր կնքել, իսկ հետո Ադրբեջանը կարող է որոշել փորձարկել այդ համաձայնագիրը։ Իսկ եթե պարզվի, որ աջակցությունը չի ընդլայնվում կամ չի իրականացվում, ապա սա միայն կվատթարացնի իրավիճակը»,- ​​եզրափակել է վերլուծաբանը։

դիտվել է 740 անգամ
Լրահոս
Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 74-ամյա հետիոտնին, որը տեղում մահացել է Չգիտեմ ինչ է տեղի ունենում. Բագրատ Սրբազանը՝ Իշխան Զաքարյանի որոշման մասին Մեդվեդևը Մակրոնին և Շոլցին խորհուրդ է տվել հրաժարական տալ ու գնալ պատմության աղբանոցը Փաշինյանը մի «իզմ» ունի՝ «աթոռիզմ». Էդուարդ Շարմազանով Ես դեմ եմ եղել, որ Արայիկ Հարությունյանի փոխարեն Սամվել Շահրամանյանն ընտրվեր․ Վիտալի Բալասանյան Հունիսի 12-ին՝ ժամը 3-ին, հավաքվում ենք Բաղրամյան պողոտայում․ եթե այդ օրը շատ լինենք՝ բոլոր հարցերը հանգիստ լուծվելու են․ Բագրատ Սրբազան ՀՌՀ֊ի Տիգրա'ն, ցուցարարներին ցույց տված միջնամատդ կմտցնես ընտանիքիդ անդամների հետույքները (տեսանյութ) Վրանային հանգրվանը մնալու է այստեղ, բայց ամիսներով չի մնալու․ վաղվանից գործողություններ ենք իրականացնելու․ Բագրատ Սրբազան Մինչև 2022 թ-ի վերջ Ադրբեջանի հետ բանակացությունները վարել եմ ես․ իմ բանակցելու ժամանակ նրանք ոչ մի բան չեն պահանջել․ Բալասանյան ՀՌՀ նախագահը միջնամատ ցույց տվեց, սադրեց ու «անասուն» անվանցեց քաղաքացիներին. video Ինչու էր ԱՄՆ դեսպանը ԱԺ եկել Առաջարկը մերժվեց, բայց իրավունքի ուժով արտահերթ նիստը կկայանա հունիսի 17-ին․ Սեյրան Օհանյան Իրենք բացի ադրբեջանական պահանջները բավարարելուց, ուրիշ ոչինչ չեն կարողանում անել. Գառնիկ Դանիելյան Կայծակը hարվածել է ՌԴ-ից Հայաստան ուղևորվող ինքնաթիռին Վարչապետը հայտնել է հրաժարականի մասին Մաշտոցի պողոտայում կատարած դանակահարության համար մեղադրանք է ներկայացվել 20–ամյա երիտասարդի. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հովի՛կ, այ անգրագետ, նախ, Բագրատ Սրբազանը տերտեր Գապոն չէ... Տգե՛տ... Ասք հեծանիվի խանութ այցելելու և քաղաքով քայլելու մասին Կռիվը բարու ու չարի մեջ է․ Սևակ Հակոբյան ԱԺ խորհուրդը մերժեց ընդդիմության միջնորդությունը Ալենն իր ճեպազրույցում Բագրատ Սրբազանին «իրավունք վերապահեց» աղոթքներ հնարել. Արտակ Զաքարյան Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում փաստական տվյալներ չկան Ալեն Սիմոնյանը հպարտանում է Սարյան փողոցի տուրիստներով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am