Արայիկ Հարությունյանի օգնականը՝ «Մոշիկ»-ը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news

24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել, մասնակիցների թվում է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի օգնական Արման Անդրիասյանը, որն առավել հայտնի է «Մոշիկ» մականվամբ։ Վերջինս իր ընկերոջ՝ Գևորգ Հովհաննիսյանի հետ, վիճաբանել են Վահագն Հակոբյանի, Հովսեփ Հակոբյանի և Սամվել Հովհաննիսյանի հետ։

Տեղեկությունների համաձայն՝ Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ, ինչից հետո էլ անցորդները նրանց նկատողություն են արել, վերջիններիս հետ եղել են նաև կանայք։ Վեճը վերածվել է ծեծկռտուքի, Անդրիասյանը հասցրել է «մի քանի մուշտի» ուտել։ Դրանից անմիջապես հետո, ըստ մեր տեղեկությունների, Արման Անդրիասյանը հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Կենտրոնի բաժին և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել և որպես պատճառաբանություն նշել, որ միմյանց նայելու շուրջ առաջացած վեճից հետո անծանոթ 3 անձիք ծեծի են ենթարկել իրեն և իր ընկերոջը։ Վիճաբանության ընթացքում մի քանի անգամ Անդրիասյանը նշել է, որ ինքը Կառավարության աշխատակից է։ Թվում է, թե ժողովրդավար երկրում ի՞նչ կապ ունի, թե որ հաստատության աշխատակից ես, եթե հայհոյել ես, պետք է պատասխան տաս, բայց արի ու տես, որ Կառավարության այդ աշխատակցի համար անգամ իրավական համակարգի կենտրոնական ապարատն է շատ արագ իրար խառնվել։

Կապ հաստատեցինք ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ․ «Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված քննչական և վարութային գործողությունների արդյուքնում առերևույթ հանցավոր արարքներ կատարած անձանց ինքնությունը պարզվել է։ Ձեռք բերված փաստերի հիման վրա նրանց՝ այսինքն 3 անձի ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խմբի կազմում ֆիզիկական ներգործություն կատարելը)»։

Մենք կապվեցինք նաև Անդրիասյանի հետ, որը երկու անգամ՝ հղում անելով զբաղվածությանը, խոստացավ, որ ավելի ուշ կկապվի, սակայն այդպես էլ չզանգեց։ Պատրաստ ենք հրապարակել նաև նրա տեսակետը։

 

դիտվել է 1668 անգամ
Լրահոս
Անհանգստացա՞ծ եք․ տո քաղաքացիները՝ ուր, դուք՝ ուր. Սրբազանը՝ ՔՊ-ին (video) Մտահոգվա՞ծ եք, որ իշխանություն եք կորցնելու․ հարց ՔՊ-ականին (video) Կոչ եմ անում ժողովրդին՝ ժամը 15:30-ին լինել Բաղրամյան պողոտայում․ Բագրատ սրբազան (video) Ոստիկանապետը վասալ է, իր համար միևնույն է, թե իր վերևի ֆեոդալը ով կլինի․ Ռուբեն Մխիթարյան Հենց այդ պահին չենք լինի իշխանություն․ ՔՊ-ականը՝ Սրբազան շարժման մասին (video) Այնտեղ մարդիկ կան, որ պահվում են կոմպրոմատների, շանտաժի ու սպառնալիք տակ. Գառնիկ Դանիելյան Վեր ընկեք տեղներդ, գնացեք, փամփերսները հագեք․ Մարգարիտ Եսայան (video) Ամեն ինչ անելու ենք բոլոր ճանապարհներով՝ իրավական, օրինական, որպեսզի այդ արդյունքն արձանագրվի. Բագրատ Սրբազան Վահե Ղազարյա՛ն, ի՞նչ պատասխան ես տալու Նիկոլին․ Նարե Սոսեն նորից հեռացավ Հայաստանից (video) Փաշինյանը 96 ժամում հրաժարական պիտի ներկայացնի ժողովրդի ճնշմամբ. Սուրեն Պետրոսյան (video) Լուրեր են պտտվում՝ Արարատում ադրբեջանցի դիվերսանտ է մտել, տնետուն անցնում է․ Բագրատ Սրբազանի լայվը (video) Թեեւ անձրեւ է գալիս, սակայն ոչ մեկը տուն չի գնացել եւ դա է սարսափեցնում իշխանություններին. Բագրատ Սրբազան Լուլուին Նիկոլը շանտաժով է պահում․ Աննա Մկրտչյան (video) Այսօրվանից մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրումը. ԿԳՄՍՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել Բախումներ հրահրողները հե՛նց դուք եք, դու՛ք եք գնում վտանգավոր քայլերի․ Տիգրան Աբրահամյան (video) Բաղրամյան պողոտայում մեծ թվով ցուցարարներ կան Փաշինյանը կա՛մ հեռանալու է, կա՛մ հեռացվելու է, ուրիշ ճանապարհ չկա. Բագրատ Սրբազան (video) Մի կողմ դրեք ձեր բոլոր գործերը, եկեք լուծենք Հայաստանի ապագայի հարցը. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Սրբազանի քաղաքացիության հարցը կլուծվի․ Գառնիկ Դանիելյանը որոշ փակագծեր բացեց (video) Իրենց պուճուրիկ հրամանատարները, որոնք կատարում են Նիկոլի պուճուրիկ հրահանգները, պետք է ի վերջո, սթափվեն. Մարգարիտ Եսայան Սրանք ինձանից, մեզանից ամեն ինչ խլել են․ էրեխեքիս ամբողջ հոգսը թողել եմ կնոջս վրա․ քաղաքացի (video) Աշխատանքի չեմ գնացել, այստեղ եմ, այստեղ էլ լինելու եմ. ակցիայի մասնակիցը Բաղրամյան պողոտայից (video) Ադրբեջանցի զինվոր է հատել ՀՀ սահմանը. Նրան ձերբակալել են Գինու փառատոնի վայրում դանակահարություն է տեղի ունեցել․ կա սպանված և վիրավոր Եթե որոշները կարողանան մեր աչքերի մեջ նայել, պատասխանը կստանան․ Գերասիմ Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am