46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Վերջին ժամանակներում բոլոր պետական-պաշտոնական կայքերում հայտնվել է մի պատուհան՝ «Ազդարարի՛ր», որը հորդորում է քաղաքացիներին հաղորդում ներկայացնել բոլոր անօրինությունների մասին՝ անանուն։

Հենց այս կայքից տեղեկանում ենք, որ Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով, «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ՝ կոռուպցիոն դեպքի մասին: Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ՀՀ-ն՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը:

Հանրության շրջանում ձեւավորված կարծիք կա, որ համակարգը ստեղծվել է «գործ տալու» համար, եւ անանուն հաղորդում ներկայացնողները «գործ տվողներ» են։

Ազդարարման էլեկտրոնային համակարգի մասին սակավ տեղեկատվության պատճառով դիմեցինք արդարադատության նախարարություն՝ պարզելու՝ ինչ ֆինանսական աղբյուրներից է սնուցվում այս համակարգը եւ ինչ գործունեություն է պատրաստվում իրականացնել։

«2019 թվականի հունվարի 19-ին ֆինանսների նախարարությունը եւ արդարադատության նախարարությունը մի կողմից՝ որպես հաճախորդներ, եւ Joint Venture Avenue Consulting Group LLC-ն եւ Al Partnership LLC-ն մյուս կողմից՝ որպես ծառայություն մատուցողներ, կնքել են էլեկտրոնային հարթակի գործարկման ապահովման համար մատուցվող վճարովի ծառայության պայմանագիր»,- հայտնել են նախարարությունից։

Ազդարարման էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ։

Միջազգային դոնորներից ֆինանսավորվող այս նախագիծը մեծ տեղեկատվական եւ իրազեկման արշավներ է նախապատրաստվում իրականացնել։

Կայքում զետեղված վիճակագրությունից կարող ենք եզրակացնել, որ համակարգը հաղորդումներ ստացել է 2023 թվականի մայիսից։ Վիճակագրությունն ընդգրկում է մինչեւ 2024 թվականի ապրիլ ամսվա տվյալներ։

12 ամիսների ընթացքում ստացվել է 176 անանուն հաղորդում։

Հարցման պատասխանից տեղեկանում ենք, որ Ազդարարման համակարգին հղում պարունակող պատուհանը տեղադրվել է պետական համակարգի բոլոր մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների կայքէջերում՝ նպատակ հետապնդելով իրազեկելու քաղաքացիներին «Ազդարարի՛ր» էլեկտրոնային հարթակի գոյության եւ դրա հնարավորությունների մասին: Այն հնարավորություն է տալիս առանց որոնման եղանակների միանգամից մուտք գործել հարթակ։

Անհասկանալի է այս համակարգի նպատակը, քանի որ առերեւույթ, այն փաստացի չի իրականացվել։

Հարցն այն է, որ պայմանագիր կնքելով 2019 թվականին, գրեթե 3 տարի անարդյունք գործունեություն ունենալուց հետո, պատահաբար որոշում է կայացվում գնալ շատ լուրջ իրազեկման արշավների իրականացմանը՝ արդարացնելով միջազգային դոնորների հետ պայմանավորվածությունները եւ պահանջները»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 236 անգամ
Լրահոս
Նիկոլի պատճառով մարդկանց 6 ժամ պահել են քաղմասում․ Գեղամ Մանուկյան (video) ՇՏԱՊ․ 38 օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին ուժով նստացնում են ինքնաթիռ (video) Դուք պիտի պարզաբանում տաք՝ ինչու՞ եք փակել Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ․ հարց՝ փոխոստիկանապետին (video) Ուրեմն էդ փնթի «ղուշբազը» ինձ պիտի բարոյականություն սովորեցնի՞․ Արմինե Ադիբեկյան (video) Երեկ Նիկոլը Վեհափառին ասաց՝ վե՛րջ, ես չկամ (video) Այն, ինչ անում է Բագրատ Սրբազանը՝ հրաշք է․ Նիկոլի հարցը լուծելու են․ Հարութ Սասունյան (video) ԱԺ-ում իրավիճակն ավելի է լարվում․ «Ռեստորաններում տրճիկ չէին տալիս» (video) Ո՞վ է բորենիներին այդ հրամանը տվել․ Արմենուհի Կյուրեղյան (video) Ձեր երեխաներն անբուժելի հիվանդություններով են տառապելու․ Հովհաննես Շահինյան (video) «Հողատու Էդո»-ն հողատու բառից իրեն կորցրեց (video) Էս էլ մաման՝ պոտենցիալ զոհվածի մայր. Արմինե Ադիբեկյան (video) Խոջալուի դամբարանադաշտի և իսլամական դամբարանի «ավերման» մասին. monumentwatch.org ««Արա»–ն դու ես այ տղա», «Տո վափշե դու ինչ կարաս ասես»․ լարված դրություն ԱԺ–ում (video) Նոյեմբերյան քաղաքում ապրիլի 23–ին տեղի ունեցած խմբակային խուլիգանության վարույթի նախաքննությունը, 5 անձի մասով, ավարտվել է Պետական արարողակարգի պատասխանատուին տեղեկացվել է Վեհափառի այցի ժամի մասին, ուստի Սարդարապատում տեղի ունեցածն իշխանությունների կազմակերպած սադրանքն էր. Տեր Եսայի քահանա Արթենյան Գեղամ Մանուկյանի քիթը ոստիկանները ջարդել են,ի՞նչ եք արել դրանց հետ․Ագնեսա Խամոյանը՝ փոխոստիկանապետին (video) ՔՊ վարչախումբը բացարձակ հոգեվարքի մեջ է․ «Միասին» շարժում Նիկոլը Վեհափառի առջև խոստովանեց՝ ինքը հեռանում է․ Ռուբեն Հակոբյան (video) Թուրքիան և Ադրբեջանը խիստ մտահոգ են Սրբազան պայքարի աստիճանական աճով․ Վարուժան Գեղամյան Ձեր «շները» 100 հոգով հարձակվել էին մեկ հոգու վրա, օրե՞նք էին պահում․ Արմինե Ադիբեկյան (video) Աղոթում ենք, որ Տերը ողջամտություն պարգևի մեր ոստիկաններին․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյան Ահազանգ․ Լոռու մարզպետարանը նախապես տեղյակ էր վարարումների մասին Շտապ կամավորներ են պետք տավուշցիներին օգնելու համար, որ Նիկոլ-Ալիև զույգը չցեղասպանի նրանց. ահազանգ Հարգելի տարբեր մոդիֆիկացիայի «աստղեր», սրանց պահողներից մեկն էլ դուք եք. Ռուբեն Մխիթարյան Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած մերժելի դեպքը դարձել է քաղաքականություն, որը հալածանք է հայ եկեղեցու ու նրա գահակալի հանդեպ. Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am