Ինչու է «հաչում» Տիգրան Ավինյանը

Երևանի քաղաքապետի լիազորություններն ապօրինաբար ստանձնած Տիգրան Ավինյանը հայտնի անեկդոտի կերպարն է հիշեցնում (ի դեպ, «Մայր Հայաստան» խմբակցությունն Ավինյանի լիազորությունների ապօրինի ստանձնման հարցով դատական հայց է ներկայացրել): Այդ անեկդոտը չենք վերաշարադրում, քանզի այն ցենզուրայից դուրս է: Դա բակային «խլյուպիկ» տղայի մասին է, որը պահի տակ հաբռգում է, բայց վերջում վատ է ավարտում:

Եվ ահա այս անեկդոտային տղան վարում է Երևանի ավագանու նիստերը, քանզի քաղաքապետ է նշանակվել հաճախորդական կոալիցիայի օգնությամբ:

Մինչև երեկ նա ավագանու նախորդ նիստերը վարում էր՝ ձգտելով արբիտրի ֆունկցիա կատարել իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների միջև, չմտնել կռիվների մեջ, սակայն երեկ նա դարձավ միջադեպի կողմ ու սկսեց... «հաչալ»:

«Հաչում» էր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի դեմ՝ ձգտելով պաշտպանել ՔՊԿ հաճախորդ «ծերեթելցուն»՝ հաստապռոշ և «Նիվա» մակնիշի մեքենաների մեջ այդ «պռոշներով» կռիվ տված «մանեթչիկին»:

Ավինյանը հունից դուրս եկավ, նյարդայնացավ ու սկսեց «հաչալ» շատ պարզ պատճառով: Բանն այն է, որ Մանուկ Սուքիասյանը ոչ միայն քաղաքական գնահատականներ էր հնչեցնում Նիկոլ Փաշինյանի ու Տիգրան Ավինյանի ոչ լեգիտիմ իշխանությանը, այլ նաև կոնկրետ փաստեր էր ներկայացնում Ավինյանի կոռուպցիոն գործունեության, մասնավորապես ԱՆԻՖ-ում նրա ֆինանսական սկանդալների, քաղաքապետարանին կից թաղման բյուրո կոչված կառույցի գործունեության մասով: Ավինյանն ու «Ծերեթելու փայը» աղմուկ բարձրացրեցին ու թամաշայի վերածեցին Ավագանու նիստը, որպեսզի այդ աղմուկի մեջ խլացվի թալանչիական թեման:

ԱՆԻՖ-ի մասով հայտնի է, որ կան առնվազն 5 միլիարդ դրամի չարաշահումներ: Այդ չարաշահումներն այնքան աղաղակող են եղել, որ անգամ նիկոլական «պուպուլիկը» և Էկոնոմիկայի նախկին նախարար Քերոբյանը չեն կարողացել աչք փակել դրանց վրա: Էկոնոմիկայի նախարարությունը նույնիսկ չի հաստատել ԱՆԻՖ-ի ֆինանսական հաշվետվությունը:

Երեկ ԱՆԻՖ-ի մասին լսելուն պես Ավինյանն իրար խառնվեց ու առիթ էր ման գալիս՝ «հաչալու» համար: Եվ «հաչաց»: Բայց դե հայտնի խոսք կա՝ շունը հաչում է, քարավանը գնում է:

Հայկ Ուսունց

Հ.Գ. Ավինյանը երեկ «հաչում» էր նաև այլ պատճառով:

Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին դրդում է համատեղ հանցագործության, լկտիության ու ապօրինության, որպեսզի նրանք անձնական շահագրգռվածություն ունենան իր իշխանությունը պահելու հարցում: Այսինքն՝ Նիկոլը ավինյաններին խաղեր տալու, թռնելու տեղ չի թողնում՝ «Ես եմ ձեզ բերել իշխանության ու փողատեր դարձրել, ուրեմն մինչև վերջ ատամներով պահեք իմ իշխանությունը, իսկ եթե կործանվելու ենք, ապա պետք է կործանվենք միասին»:

Տիգրան Ավինյանի երեկվա լկտի պահվածքը նաև այս ենթատեքստն ուներ:

7or.am

դիտվել է 11727 անգամ
Լրահոս
Նեթանյահուն մեզ խանգարում է շարժվել դեպի հաղթանակ. Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել և նոր ընտրություններ պահանջել Ինչո՞ւ է Փաշինյանը իր «վեցնոցի» միջոցով շարունակում փչացնել հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի «խոշոր շահում» և կհարկվի 10 տոկոս եկամտային հարկով Անհանգստացա՞ծ եք․ տո քաղաքացիները՝ ուր, դուք՝ ուր. Սրբազանը՝ ՔՊ-ին (video) Նիկոլ Փաշինյանի «չփլախ լեգիտիմությունը» Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է․ փաստաբաններ Մտահոգվա՞ծ եք, որ իշխանություն եք կորցնելու․ հարց ՔՊ-ականին (video) Կոչ եմ անում ժողովրդին՝ ժամը 15:30-ին լինել Բաղրամյան պողոտայում․ Բագրատ սրբազան (video) Ոստիկանապետը վասալ է, իր համար միևնույն է, թե իր վերևի ֆեոդալը ով կլինի․ Ռուբեն Մխիթարյան Հենց այդ պահին չենք լինի իշխանություն․ ՔՊ-ականը՝ Սրբազան շարժման մասին (video) Այնտեղ մարդիկ կան, որ պահվում են կոմպրոմատների, շանտաժի ու սպառնալիք տակ. Գառնիկ Դանիելյան Վեր ընկեք տեղներդ, գնացեք, փամփերսները հագեք․ Մարգարիտ Եսայան (video) Ամեն ինչ անելու ենք բոլոր ճանապարհներով՝ իրավական, օրինական, որպեսզի այդ արդյունքն արձանագրվի. Բագրատ Սրբազան Վահե Ղազարյա՛ն, ի՞նչ պատասխան ես տալու Նիկոլին․ Նարե Սոսեն նորից հեռացավ Հայաստանից (video) Փաշինյանը 96 ժամում հրաժարական պիտի ներկայացնի ժողովրդի ճնշմամբ. Սուրեն Պետրոսյան (video) Լուրեր են պտտվում՝ Արարատում ադրբեջանցի դիվերսանտ է մտել, տնետուն անցնում է․ Բագրատ Սրբազանի լայվը (video) Թեեւ անձրեւ է գալիս, սակայն ոչ մեկը տուն չի գնացել եւ դա է սարսափեցնում իշխանություններին. Բագրատ Սրբազան Լուլուին Նիկոլը շանտաժով է պահում․ Աննա Մկրտչյան (video) Այսօրվանից մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրումը. ԿԳՄՍՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել Բախումներ հրահրողները հե՛նց դուք եք, դու՛ք եք գնում վտանգավոր քայլերի․ Տիգրան Աբրահամյան (video) Բաղրամյան պողոտայում մեծ թվով ցուցարարներ կան Փաշինյանը կա՛մ հեռանալու է, կա՛մ հեռացվելու է, ուրիշ ճանապարհ չկա. Բագրատ Սրբազան (video) Մի կողմ դրեք ձեր բոլոր գործերը, եկեք լուծենք Հայաստանի ապագայի հարցը. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Սրբազանի քաղաքացիության հարցը կլուծվի․ Գառնիկ Դանիելյանը որոշ փակագծեր բացեց (video) Իրենց պուճուրիկ հրամանատարները, որոնք կատարում են Նիկոլի պուճուրիկ հրահանգները, պետք է ի վերջո, սթափվեն. Մարգարիտ Եսայան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am