ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին

Մեծահարուստը ՔՊ-ական ավագանու անդամ է և բժշկական կենտրոնի տնօրեն․ նրա ամսական աշխատավարձը բարձր է Փաշինանի աշխատավարձից մոտ 2 մլն դրամով։

Նարեկ Մանուկյանը ծնվել է 1983 թվականին, 2019 թվականի օգստոսի 31-ից ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենն է։

2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով Նարեկ Մանուկյանը դարձել է ավագանու անկուսակցական անդամ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ցուցակով։

2023-ի նոյեմբերի 29-ին Նարեկ Մանուկյանը որպես ավագանու անդամ հայտարարագիր է ներկայարցել, որի Hayastan.news-ը տեղեկանում է, որ միայն ներկայացրած հայտարարագրով Նարեկ Մանուկյանը մեծահարուստ է և Հայաստանում ամենաբարձր աշխատավարձ ստացողներից մեկը։ Ըստ հայտարարագրի՝ Մանուկյանը, որը ցանկանում է ավագանուց հասնել Առողջապահության նախարարի պաշտոնին, ինչպես գրել էր մամուլը,

2020-ին Սևանում հողամաս է գնել, համատեղ սեփանակատեր է,

2022-ին Երևանի Կենտրոնում միանգամից երկու բնակարան է գնել,

2013-ին Շենգավիթում առանձնատուն է գնել,

2018-ին ևս մեկ առանձնատուն է գնել կրկին Շենգավիթում։

2003-ին NISSAN մակնիշի մեքենա է գնել, 2021-ին՝ 2016 թվականի արտադրության BMW։Բանկային հաշվին 68 հազար 612 դոլար ունի և 66 հազար դրամ, կանխիկ 121 հզր 500 դոլար ունի, 4560 եվրո և 7 մլն 800 հզր դրամ։
Նրան է պատկանում ООО «НИД ГРУПП»-ը, 100 տոկոս շահաբաժին ունի․ հիմնել է 2018-ի օգոստոսի 20-ին, ստացված եկամուտը 90 մլն դրամ է, Առողջապահության նախարարության ենթակա «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնից» ստացած տարեկան աշխատավարձը (կամ 11 ամսվա) 40 մլն 142 հազար դրամ է։

Այսինքն, բժշկական կենտրոնի ղեկավարը պետությունից ամսական ստանում է 3 մլն 345 հզր դրամ աշխատավարձ։ Համեմատության համար նշենք, որ Նիկոլ Փաշինյանի ամսական աշխատավարձը 1 մլն 425 հզր դրամ է։ Այսինքն, ՔՊ-ի թիմում ավագանու անդամը ԲԿ-ում ստանում է աշխատավարձ, որը մոտ 2 մլն-ով բարձր է Փաշինյանի աշխատավարձից։

Մեծահարուստ ավագանու անդամը որպեսզի երկու բնակարան ձեռք բերի 147 մլն դրամ վարկ է վերցրել։

Կինը՝ Աննա Տողրամաջյանը, 2023-ին ձեռք է բերել Tesla:

Կնոջ բանկային ավանդները կազմում են 49 226 դոլար և 2 մլն 240 հզր դրամ։ Բանկային հաշվին ունի 2 մլն 831 հզր դրամ,աշխատանքի վարձրատրությունը «Նատալի ֆարմից» կազմում է 17 մլն 995 հզր դրամ։ 127 մլն դրամ վարկ ունի համատեղ սեփականության բնակարանը ձեռք բերելու համար։

դիտվել է 852 անգամ
Լրահոս
Մեդվեդևը Մակրոնին և Շոլցին խորհուրդ է տվել հրաժարական տալ ու գնալ պատմության աղբանոցը Փաշինյանը մի «իզմ» ունի՝ «աթոռիզմ». Էդուարդ Շարմազանով Ես դեմ եմ եղել, որ Արայիկ Հարությունյանի փոխարեն Սամվել Շահրամանյանն ընտրվեր․ Վիտալի Բալասանյան Հունիսի 12-ին՝ ժամը 3-ին, հավաքվում ենք Բաղրամյան պողոտայում․ եթե այդ օրը շատ լինենք՝ բոլոր հարցերը հանգիստ լուծվելու են․ Բագրատ Սրբազան ՀՌՀ֊ի Տիգրա'ն, ցուցարարներին ցույց տված միջնամատդ կմտցնես ընտանիքիդ անդամների հետույքները (տեսանյութ) Վրանային հանգրվանը մնալու է այստեղ, բայց ամիսներով չի մնալու․ վաղվանից գործողություններ ենք իրականացնելու․ Բագրատ Սրբազան Մինչև 2022 թ-ի վերջ Ադրբեջանի հետ բանակացությունները վարել եմ ես․ իմ բանակցելու ժամանակ նրանք ոչ մի բան չեն պահանջել․ Բալասանյան ՀՌՀ նախագահը միջնամատ ցույց տվեց, սադրեց ու «անասուն» անվանցեց քաղաքացիներին. video Ինչու էր ԱՄՆ դեսպանը ԱԺ եկել Առաջարկը մերժվեց, բայց իրավունքի ուժով արտահերթ նիստը կկայանա հունիսի 17-ին․ Սեյրան Օհանյան Իրենք բացի ադրբեջանական պահանջները բավարարելուց, ուրիշ ոչինչ չեն կարողանում անել. Գառնիկ Դանիելյան Կայծակը hարվածել է ՌԴ-ից Հայաստան ուղևորվող ինքնաթիռին Վարչապետը հայտնել է հրաժարականի մասին Մաշտոցի պողոտայում կատարած դանակահարության համար մեղադրանք է ներկայացվել 20–ամյա երիտասարդի. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հովի՛կ, այ անգրագետ, նախ, Բագրատ Սրբազանը տերտեր Գապոն չէ... Տգե՛տ... Ասք հեծանիվի խանութ այցելելու և քաղաքով քայլելու մասին Կռիվը բարու ու չարի մեջ է․ Սևակ Հակոբյան ԱԺ խորհուրդը մերժեց ընդդիմության միջնորդությունը Ալենն իր ճեպազրույցում Բագրատ Սրբազանին «իրավունք վերապահեց» աղոթքներ հնարել. Արտակ Զաքարյան Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում փաստական տվյալներ չկան Ալեն Սիմոնյանը հպարտանում է Սարյան փողոցի տուրիստներով Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր Քանի ժամ ուզում է լինի, ես Բագրատ Սրբազանի հետ պայքարելու եմ՝ սրանցից ազատվենք․ քաղաքացի (video) Կան ՔՊ-ականներ, ովքեր աջակցու՞մ են Սրբազանին․ մեկնաբանում է Հայկ Կոնջորյանը (video) Անկախ ՔՊ կամքից՝ ԱԺ արտահերթ նիստը կգումարվի հունիսի 17-ին` ժամը 18:30-ին. Արծվիկ Մինասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am