Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է

Երեկ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանում կայացած ճեպազրույցում բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին՝ թիրախավորելով կնոջը, նրա ծնողներին, հարազատներին և նրա ներկայացրած լրատվամիջոցը, գլխավոր խմբագրին։ Փողոցային բառապաշարով, ակնհայտ ագրեսիվ ու սպառնալից տոնով Սուքիասյանն արձագանքել է այն հարցերին, որոնք Ջեբեջյանը՝ որպես հանրային տրամադրությունները փոխանցող լրագրող, ուղղել է պատգամավորին։

Սա տեղի է ունեցել իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած երկրի խորհրդարանում, որի իշխանական ներկայացուցիչներն անդադար խոսում են մարդու իրավունքների մասին, օրենքներ են ընդունում կանանց իրավունքները պաշտպանելու ու նրանց հանդեպ բռնություն թույլ չտալու մասին։ Այդ նույն խորհրդարանում, սակայն, իշխանական պատգամավորը թույլատրելիության սահմանն անցած վերբալ բռնություն է գործադրում կին լրագրողի նկատմամբ, անվանարկում նրա ընտանիքը, սակայն «կանանց իրավունքների պաշտպանությամբ» զբաղվող որևէ նախկին քաղաքացիական ակտիվիստ պատգամավոր որևէ կերպ դրան չի արձագանքում։

Դատապարտման որևէ խոսք չի հնչում նաև տասնյակ «իրավապաշտպան» կազմակերպությունների, «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչների կողմից, ովքեր մինչև 2018 թվականը երեկ տեղի ունեցածի հետ անհամեմատելի որևէ միջադեպի առթիվ բողոքի տարատեսակ ակցիաներ էին կազմակերպում։


«Առավոտի» գլխավոր խմբագիրը ժամանակին բացահայտել է, թե տարիների ընթացքում ովքեր են օժանդակել թերթի կայացմանը: Սակայն Վանո Սիրադեղյանի հրահանգով թերթը ֆինանսավորած, իսկ հետո այն դադարեցրած Խաչատուր Սուքիասյանը հիմա խեղաթյուրում է իրենից հետո տեղի ունեցածը՝ հարմարեցնելով այն Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած ակնարկներին ու քաղաքական նպատակահարմարությանը:

«Առավոտ» օրաթերթի լրագրողի դեմ Խաչատուր Սուքիասյանի ցուցաբերած սանձարձակ վարքագիծը հերթական վկայությունն է այն բանի, որ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի ավտորիտարիզմ, որի պայմաններում իշխանությունը չի հանդուրժում իր տեսակետից տարբերվող որևէ կարծիք։

Սուքիասյանը հավանաբար ոգեշնչվել է այն փաստից, որ իր անթույլատրելի վարքագծին նախորդել է ոստիկանության թողտվությամբ քաղաքացի Սամվել Վարդանյանի դեմ տեղի ունեցած խոշտանգումը, բռնությունը, որը ևս կա՛մ որևէ արձագանքի չի արժանացել իրենց «իրավապաշտպան» հռչակածների կողմից, կա՛մ նույնիսկ արդարացվել է։

Տեղին է նկատել, որ Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը՝ քաղաքացի Սամվել Վարդանյանի և ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին:

Հայաստանում վերջին տարիներին համատարած դարձած ու վերջին շրջանում առավել սաստկացած բռնաճնշումները վկայում են քաղաքական իշխանության այլասերման մասին։ Դրանք բոլորը տեղի են ունենում բարձրագույն իշխանության, Նիկոլ Փաշինյանի առնվազն լուռ թողտվությամբ, հնարավոր է՝ խրախուսմամբ։ Իսկ լրագրողների նկատմամբ իշխանությունների ագրեսիվության խորքային պատճառն այն է, որ մամուլը, իր բոլոր խնդիրներով հանդերձ, մնացել է իշխանությանը հակակշռող միակ կենսունակ համակարգը։

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ պատգամավորին անհարիր վարքագիծը, պատկան մարմիններից պահանջում է քննություն իրականացնել կատարվածի առթիվ՝ համապատասխան հետևանքներով, կոչ է անում Հայաստանում գործող դեսպանատներին, մարդու իրավունքների և խոսքի ազատության պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին՝ համարժեք արձագանքել տեղի ունեցածին և հանուն կոնյունկտուրային նպատակների՝ աչք չփակել Հայաստանում մամուլի, խոսքի ազատության, կարծիքի ազատ արտահայտման դեմ իշխանության կողմից իրականացվող բռնությունների վրա։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

դիտվել է 2617 անգամ
Լրահոս
Առաջարկը մերժվեց, բայց իրավունքի ուժով արտահերթ նիստը կկայանա հունիսի 17-ին․ Սեյրան Օհանյան Իրենք բացի ադրբեջանական պահանջները բավարարելուց, ուրիշ ոչինչ չեն կարողանում անել. Գառնիկ Դանիելյան Կայծակը hարվածել է ՌԴ-ից Հայաստան ուղևորվող ինքնաթիռին Վարչապետը հայտնել է հրաժարականի մասին Մաշտոցի պողոտայում կատարած դանակահարության համար մեղադրանք է ներկայացվել 20–ամյա երիտասարդի. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հովի՛կ, այ անգրագետ, նախ, Բագրատ Սրբազանը տերտեր Գապոն չէ... Տգե՛տ... Ասք հեծանիվի խանութ այցելելու և քաղաքով քայլելու մասին Կռիվը բարու ու չարի մեջ է․ Սևակ Հակոբյան ԱԺ խորհուրդը մերժեց ընդդիմության միջնորդությունը Ալենն իր ճեպազրույցում Բագրատ Սրբազանին «իրավունք վերապահեց» աղոթքներ հնարել. Արտակ Զաքարյան Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում փաստական տվյալներ չկան Ալեն Սիմոնյանը հպարտանում է Սարյան փողոցի տուրիստներով Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր Քանի ժամ ուզում է լինի, ես Բագրատ Սրբազանի հետ պայքարելու եմ՝ սրանցից ազատվենք․ քաղաքացի (video) Կան ՔՊ-ականներ, ովքեր աջակցու՞մ են Սրբազանին․ մեկնաբանում է Հայկ Կոնջորյանը (video) Անկախ ՔՊ կամքից՝ ԱԺ արտահերթ նիստը կգումարվի հունիսի 17-ին` ժամը 18:30-ին. Արծվիկ Մինասյան (video) Նիկոլին պիտի «քերենք ու թափենք»․ քաղաքացի (video) Բոլորս էլ գիտենք՝ Նիկոլն ինչի է ընդունակ, բայց չե՛նք նահանջելու․ քաղաքացի (video) «Լակոտ խուլիգան Արամը երեկ գողական սխոդկայի էր դուրս եկել»․ Ռուբիկ Հակոբյան (video) Այ ոչնչությու՛ն, ցրողը դու ես, մենք պայքարող ենք․ քաղաքացին՝ Ալեն Սիմոնյանին (video) ԱՄՆ–ից և Եվրոպայից նոր հրահանգ է եկել Նիկոլին․ Հայկ Նահապետյան (video) Էս ստահակն անցնցում չի գնա․ քաղաքացի (video) ՔՊ-ի պատգամավորներն ինչքան շուտ խելքի գան, այդքան լավ... Սեյրան Օհանյան, Հայկ Մամիջանյան (video) Ալենին ասեք՝ հլը գնա Աղդամ, Պապիկյան Սուրիկի հետ, տես ավիրե՞լ եք, թե չէ․․․ Շարմազանով (video) Էդ ինքնավստահ ԱԺ նախագահն ո՞վ ա է․ Գեղամ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am