ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին

ԱԱԾ-ն և Քննչական կոմիտեն այսօր առավոտից խուզարկություններ են իրականացնում առողջապահական համակարգում։ Մասնավորապես՝ իրավապահները մտել են առողջապահության նախարարություն, Պետական առողջապահական գործակալություն (ՊԱԳ) և «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Ասում են՝ պատճառը պետպատվերի շրջանակներում թույլ տրված չարաշահումներն են։
MediaHub-ը քիչ առաջ կապ հաստատեց ՊԱԳ-ի ղեկավար Գարուշ Այվազյանի հետ։ Վերջինս չհերքեց, որ ԱԱԾ-ն այսօր իրենց մոտ է եղել, սակայն խուսափեց մանրամասներ հայտնելուց։

«Ճիշտն ասած՝ չեմ կարող որևէ կոնկրետ բան ասել»,- ասաց նա։

-Ձեզ հետ կապված որևէ գործընթաց կա՞, Ձեզ հրավիրե՞լ են Քննչական կամ ԱԱԾ։


-Ոչ։

-Իսկ հեռացե՞լ են արդեն ԱԱԾ-ի ծառայողները կամ քննիչները։

-Ինչի՞ համար եք հարցնում, կներեք։

-Լուսաբանելու համար։


-Կներեք, որևէ ինֆորմացիա չեմ կարող տալ։ Դիմեք առողջապահության նախարարության լրատվական ծառայությանը։

-Դուք հիմա Ձեր աշխատավայրո՞ւմ եք։

-Ես հիմա իմ աշխատավայրում եմ։

-Իսկ ի՞նչ էին փնտրում ձեր հիմնարկում։

-Չեմ կարող Ձեզ որևէ բան ասել, հետևեք պաշտոնական պատասխաններին։

-Այդ պաշտոնականին հետևում ենք, պարոն Այվազյան, բայց մենք ուզում ենք Ձեզնից իմանալ, քանի որ Դուք եք ՊԱԳ-ի պետը։

-Ես հասկանում, որ ինձանից ուզում եք, իմ պատասխանն էլ լսում եք, չէ՞, Դուք։ Եթե բան ունենայի ասելու, կասեի։

-Իսկ որևէ բան առգրավե՞լ են ձեր մոտից՝ համակարգիչներ, փաստաթղթեր։

-Ոչ, ոչ մի բան չեմ կարող ասել։

դիտվել է 905 անգամ
Լրահոս
Թեհրանը դեմ է Անկարայի և Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախագծին․ Սերգեյ Մելքոնյան Վանաձոր-Ալավերդի ճանապարհը երկկողմանի փակվել է Ալեն Սիմոնյանն իր ծառայողական մեքենայի պետհամարանիշները փոխարինել է օպերատիվ համարանիշներով Կարսում առատ տեղումները և կարկտահարությունը զգալի վնասներ են պատճառել Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Նիկիտա Մենդկովիչ ՔՊ-ի պատգամավորներն ունեն շանս՝ հնարավորին շուտ խելքի գալու․ Հայկ Մամիջանյան Ինչ են քննարկել Էրդողանն ու Ալիևը՝ Անկարայում․ մանրամասներ «Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանա Ադրբեջանը դիմում է ստախոսության՝ ցույց տալու, որ օկուպացված հայկական եկեղեցիները կանգուն են Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 74-ամյա հետիոտնին, որը տեղում մահացել է Չգիտեմ ինչ է տեղի ունենում. Բագրատ Սրբազանը՝ Իշխան Զաքարյանի որոշման մասին Մեդվեդևը Մակրոնին և Շոլցին խորհուրդ է տվել հրաժարական տալ ու գնալ պատմության աղբանոցը Փաշինյանը մի «իզմ» ունի՝ «աթոռիզմ». Էդուարդ Շարմազանով Ես դեմ եմ եղել, որ Արայիկ Հարությունյանի փոխարեն Սամվել Շահրամանյանն ընտրվեր․ Վիտալի Բալասանյան Հունիսի 12-ին՝ ժամը 3-ին, հավաքվում ենք Բաղրամյան պողոտայում․ եթե այդ օրը շատ լինենք՝ բոլոր հարցերը հանգիստ լուծվելու են․ Բագրատ Սրբազան ՀՌՀ֊ի Տիգրա'ն, ցուցարարներին ցույց տված միջնամատդ կմտցնես ընտանիքիդ անդամների հետույքները (տեսանյութ) Վրանային հանգրվանը մնալու է այստեղ, բայց ամիսներով չի մնալու․ վաղվանից գործողություններ ենք իրականացնելու․ Բագրատ Սրբազան Մինչև 2022 թ-ի վերջ Ադրբեջանի հետ բանակացությունները վարել եմ ես․ իմ բանակցելու ժամանակ նրանք ոչ մի բան չեն պահանջել․ Բալասանյան ՀՌՀ նախագահը միջնամատ ցույց տվեց, սադրեց ու «անասուն» անվանցեց քաղաքացիներին. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am