«Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․««Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է տարեկան հերթական զեկույցը, որով ՀՀ դատական համակարգը 1-ից 7 բալային համակարգի սանդղակով գնահատել է 2.75 միավորով։ Եթե հաշվի առնենք զեկույցը, եւ հիմք ընդունենք դատաիրավակա ոլորտի լուսաբանումները, որոնք փաստում են անկախ եւ կարծիք հայտնած դատավորների դեմ գործողությունները, ապա կարող ենք ասել, որ այս թիվը արդարացված է։ Ականատես ենք եղել դատավորների պաշտոնանկության դեպքերից մինչեւ նրանց ճնշումներին՝ ազատ կարծիք ունենալու «պատճառով»։

«Freedom House»-ի զեկույցում մասնավորապես ասվում է. «Արդարադատության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Կարեն Անդրեասյանի՝ 2022 թվականին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավար ընտրվելուց հետո նրա՝ իբրեւ նախագահի պաշտոնավարումը նշանավորվել է մի քանի դատավորների նշանակման եւ ազատման վերաբերյալ վիճահարույց որոշումներով։ Հատկապես մտահոգություններ կան ՍԴԽ-ի անկախությունը կասկածի տակ դրած դատավորների, ինչպես նաեւ նախկին վարչակարգի հետ առնչվող դատավորների նկատմամբ կարգապահական կամ այլ կերպ կիրառվող միջոցների վերաբերյալ: Մինչդեռ անկողմնակալության եւ անկախության կասկածելի փորձ ունեցող «հավատարիմ» դատավորները շահագրգռված են կատարել իշխանության անհագ ցանկությունները:

Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իր անձեռնմխելիության ստուգման բացասական արդյունք ստացած եւ քաղբանտարկյալներին դատապարտելու պատմություն ունեցող Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում հանգեցրեց Հայաստանի իրավապաշտպան հանրության արձագանքին։ Դատավոր Դավիթ Հարությունյանն ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ քննադատել է արդարադատության նախարարությանը եւ ԲԴԽ-ին, ինչը վերջիններս մեկնաբանում են որպես դատավորների վարքագծի կանոնների խախտում եւ քաղաքական ներգրավվածության արգելք՝ ամրագրված դատական օրենսգրքի 69-րդ եւ 159-րդ հոդվածներով։

2023 թվականի ընթացքում հասարակական դիտորդները ահազանգել են ոստիկանության եւ այլ իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքերի աճի մասին, մասնավորապես՝ ոստիկանության բաժանմունքներում երեք փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ, երբ նրանք ներկայացնում էին իրենց հաճախորդներին ոստիկանության բաժիններում, եւ սա այն բանից հետո, երբ նախորդ տասնամյակում նման դեպքեր չեն եղել: Դիտորդները նաեւ հայտնել են ոստիկանության աշխատակիցների կողմից կալանավորների նկատմամբ ֆիզիկական եւ մտավոր բռնության դեպքեր»: Առանձնացնելով այս հատվածները բազմատող զեկույցից՝ նկատում ենք, որ այն ամենը, ինչի վրա իշխանությունը աչք է փակում միջազգային հանրության կողմից ստանում է պատշաճ պատասխան՝ դատապարտելով դատավորների հանդեպ ճնշումներն ու քաղաքացիների հանդեպ իրականացրած բռնությունը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 302 անգամ
Լրահոս
Սա աննախադեպ է․ մարդագողություն է եղել․ փաստաբաններն ահազանգում են (video) Սրբազանին և «Սրբազան Շարժմանը» հեգնող բույսեր, գնացեք Բաքու, միացեք ձեր քույրեր և եղբայրներին․ Դավիթ Ամալյան Արսեն Գրիգորյանի ոտքը նայե՛ք, ասում են չենք ջարդել, պատասխան եք տալու (video) Արդեն կառուցված շենքը քանդել են՝ թերությունների պատճառով Տեսա՛ք, Փաշինյանը չի կարող հանգիստ նստել կառավարությունում, պիտի միայն փախչի․ Գառնիկ Դանիելյան (video) Գլուխները պատին կտան, դե թող փորձեն․ Բագրատ Սրբազանը հունից դուրս եկավ (video) Աղդամեցի Ալենը չի պատկերացնում՝ ինչ պատասխանատվություն է սպասվում նրան, Արցախը հանձնելու համար. Զաքարյան Մեր հարգանքն ու խոնարհումը բոլոր ազնիվ ոստիկաններին. Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրանցիների վարելահողեր տանող միակ ճանապարհն անցել է Ադրբեջանին Թե ի՞նչ ուղղությամբ կընթանա այս միտումը, առայժմ հստակ կանխատեսելն անշնորհակալ գործ է. Ոսկանյան Լոռվա որոշ գյուղեր կարելի է հասնել միայն ՀԿԵ շոգեքարշերով Վրաերթ Երևանում. մայրն ու 4-ամյա դուստրը տեղափոխվել են հիվանդանոց Շինաշխատանքների ժամանակ բետոնե պանելն ընկել է քաղաքացու վրա. վերջինս տեղում մահացել է «Այ պիղծ», «լիրբ», Կարմիր բերետավոր Արթուր Ղազարյանը պատգամավոր Աննա Մկրտչյանին Իրավապահ համակարգը ծածուկ համակրում է Բագրատ Սրբազանին 2 Անահիտ, 2 տարբեր վերաբերմունք. պաշտոնավարումը մազից է կախված ՔՊ-ն ամբողջովին մտել է Բագրատ Սրբազանի թելադրած օրակարգի մեջ Արցախցիներին երկրորդ սորտի մարդ են դիտարկում Նռնակով գնացել էր Արդշինբանկ՝ պաշտպանելու իր տունը Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանավորված որդու խափանման միջոցը փոխվել է «Փյունիկը» միջազգային խաղերը կխաղա Թբիլիսիում Փարաքարը նոր համայնքապետ կունենա․ կառաջադրվի Վալոդյա Գրիգորյանի թեկնածությունը ԱԺ նախագահից՝ ՔՊ ժողովի նախագահ․ ՔՊ-ականների պատվիրակությունը կմեկնի Սլովենիա 1 տոննա կոկաինի գործով կալանավորվածները ազատ են արձակվել․ նրանք ԱԺ նախկին պատգամավորի ընկերության աշխատակիցներ են Դատարանը ծանուցում կուղարկի Հրանտ Մարգարյանին և Վիտալի Բալասանյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am