Շախմատի չեմպիոնական մրցամարտը ձախողվեց. Փաշինյանի կրկին ստել է․ Մաս 198

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «08.05.2019թ., մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարեց. «ՀՀ Կառավարությունը միջոցներ է տրամադրել շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդ Լեւոն Արոնյանի մասնակցությունը չեմպիոնական մրցամարտին ֆինանսավորելու համար»։

Տարիներ անց, սակայն, ոչինչ չարվեց, եւ 26.02.2021թ.-ին հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հայտարարեց, որ դադարում է Հայաստանի դրոշի տակ հանդես գալուց եւ հեռանում է ԱՄՆ։ Պատճառը, ըստ նրա, պետության բացարձակ անտարբերությունն էր հայկական շախմատի նկատմամբ:

«Ես հայտնվել էի ընտրության առջեւ՝ թողնել կյանքիս գործը, կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում եւ հեռանալ հարազատ երկրից:կնհայտ է, որ փոփոխության ակնկալիքի յուրաքանչյուր տարին իմ մարզական կարիերայի տեսանկյունից վատնված տարի է: Շախմատում հնարավոր չէ հասնել համաշխարհային բարձունքների՝ առանց տեւական ժամանակ կատարվող հսկայական աշխատանքի եւ պետության նպատակային օժանդակության»:

Լեւոն Արոնյանը նշեց, որ հեղափոխությունից հետո պետությունը օժանդակություն է տրամադրել ընդամենը մեկ տարի, այն էլ՝ մասնակի, այնուհետեւ դադարեցրել է այն։ «Այդ ընթացքում շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձեւից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք, մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել նույնիսկ շանտաժի միջոցով: Նրանց հաջողվեց պառակտել տարիներով ձեւավորված շախմատային համերաշխ ընտանիքը, եւ ոլորտը վերածել քաոսի: Շախմատի ոլորտում կայացվող կործանարար որոշումները կասեցնելու իմ բոլոր փորձերը տապալվեցին. ինձ այդպես էլ չհաջողվեց բացատրել նոր կառավարությանը, որ շախմատը մեր երկրում մեծ ժառանգություն է, եւ որ այս ոլորտում մեր հաջողությունները, թերեւս, մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից են:»»

դիտվել է 187 անգամ
Լրահոս
Վաղը 18:00-ին Գյումրիում հանրահավաք կլինի Աննա Հակոբյանը վաղը Գյումրի է գնում. Oragir.news Վեդին մերժել է Փաշինյանին․ ավարտական դասարանցիներին սպառնացել են՝ չգալու դեպքում ատեստատ չտալ Էս ա մեր շորեր ճղող ապերոն․ Հովհաննես Իշխանյան Ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով՝ դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը սկսել է ջրհեղեղից հետո Հայաստանի երկաթուղու վերականգման աշխատանքները Ադրբեջանի զինված ուժերը հերթական զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Աղստևի վարարումից հետո Դիլիջանում ջրամատակարարման խնդիրներն այս օրերին աստիճանաբար լուծվել են Ամենայն Հայոց Հայրապետը անձ չէ, այլ հայրապետական գաղափարի մարմնացում Ծովասար գյուղի տներից մեկին կից անասնագոմում քաղաքացին մնացել էր փլատակների տակ Ռուսաստանը միջոցներ կհատկացնի Հայաստանում երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար. ՌԴ փոխվարչապետի խոսնակ Ունենալու ենք անխուսափելի հայաթափում Կիրանցում և ամբողջ Հայաստանի պաշտպանական համակարգի թուլացում․ Վարուժան Գեղամյան Փարաքար համայնքում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազшվթման հերթական դրսևորում. դիմելու ենք դատախազություն. «Ապրելու երկիր» կուսակցություն Միրզոյանը ժամանել է խորհրդարան՝ հանդիպելու ՔՊ-ի հետ Բաքուն բուլդոզերով nչնչացնում է հայկական ժառանգությունը Ղարաբաղում. EurasiaNet Այն, ինչ կատարվեց Սարդարապատում, դուրս է բարոյականության սահմաններից. Սարգսյան «Այդպիսի դեպք, ու քրեական գործ չհարուցե՞լ․․․»․ Սերժ Սարգսյանը՝ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ ոստիկանական բիրտ ուժ կիրառելու մասին Դատախազությունը որոշել է բողոքարկել Սերժ Սարգսյանին արդարացնելու վճիռը Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին․ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց Ոստիկանների գործողություններից վնասվածք ստացածներից մեկը հոգևորական Գոռ Հակոբյանն է Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ. Ամիրբեկով Սա ծրագրավորված, բայց փնթի պրովոկացիա է. փաստաբան Ի՞նչ է պատրաստվում անել Սրբազանը վաղը (video) Կիսատ կրթությունով այս «տխմարները» որոշել են մանկավարժներին թիրախավորել․ Չեխիայից ժամանած ուսուցիչ (video) ԱԳՆ-ի մոտ սադրիչներ են գործել․ դեմքերով պարզելու ենք՝ ովքեր են․ Ռուբեն Մելիքյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am