Ինչո՞ւ «կեցցե», գուցե «ելա՞կ» կամ «դըմփ-դըմփ-հո՞ւ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե մեկնումեկը մտադրվեր մի սպանիչ պամֆլետ գրել փաշինյանական իշխանության «բանակային ռեֆորմների» մասին, ապա հաստատ չէր կարողանա ավելի ծաղրական բան մոգոնել, քան հենց փաշինյանական իշխանությունը: Բանից պարզվեց, որ «հուժկու բարեփոխումները» հանգել են, օրինակ՝ հրամանատարին ողջունելիս «ուռա՜»-ի փոխարեն «կեցցե՜» բացականչելուն: Չնայած, դա առանձնապես չզարմացրեց, որովհետև մենք դեռ երկու ամիս առաջ էինք մեր ընթերցողներին տեղեկացրել, որ Հայաստանի, այսպես ասած, «ՆԱՏՕ-ացման» և «հակառուսաստանացման» ծիրի մեջ նման փոփոխություն են նախատեսել: Եվ ահա, երկու ամիս անց, փաստորեն, նաև պաշտոնապես հաստատվեց նշված տեղեկությունը:

Բայց հարցը նույնիսկ դա չէ: Խնդիրն այն է, որ իրենց այդ «մանր» քայլը իշխանության ներկայացուցիչները փորձում են շեղել այլ ուղղությամբ՝ բերելով զանազան պատճառաբանություններ, թե՝ «ուռա»-ն խորհրդային բանակից է մնացել ու նման բաներ: «Փակագծերում» նշենք, որ մինչև Խորհրդային Միությունը կձևավորվեր, հայկական բանակը, օրինակ՝ «հուռա՜» է բացականչել: Դա նույնիսկ Գարեգին Նժդեհին նվիրված երգում է «ամրագրված», ի դեպ: Այսինքն, եթե «ուռա»-ն սովետական էր, ապա կարելի էր և «հուռա»-ն վերցնել (վերականգնել): Բայց դա էլ մի կողմ:

Վերջիվերջո, բանակի վիճակն ու մարտունակությունը հրամանատարին ողջունելիս արտաբերվող բացականչությամբ չի որոշվում: Դա «մանրուք» է, բայց սատանան էլ, ինչպես հայտնի է, մանրուքների մեջ է: Ինքնին հասկանալի է, որ փաշինյանական «հուժկու բարեփոխումները» հիմնականում բանակը՝ պետականության հիմնական պատվարը վերջնականորեն փլուզելու նպատակ ունի: Այս «ուռա»-«կեցցե»-ն ավելի շուտ դրա խորհրդանշական մասն է: Ինչպես ժամանակին նույն փաշինյանականները «կլուբնիկ-կոտլետով» էին գլուխ գովում, իսկ թե ինչ եղավ հետո, հանրահայտ է: Իսկ առհասարակ, հրամանատարին ողջունելիս որպես ի՞նչ է հնչելու «կեցցե»-ն: Ո՞վ «կեցցե»: Հրամանատա՞րը: Որ՝ ի՞նչ:

Այդ հրամանատարները պիտի զինվորներին ասեն՝ «կեցցես» (կեցցեք), երբ նրանք հստակ կատարում են մարտական առաջադրանքը: Լսեք, իսկ գուցե բացականչեն՝ «ելա՞կ»: Ինչո՞ւ ոչ՝ և՛ հնչեղ է, և՛ հյութեղ, և՛ լրիվ փաշինյանական «գաղափարիզմի» մեջ է: Թեպետ, վերջին տառի որոշակի արտասանության դեպքում կարող է ընկալվել որպես ելնելու կոչ, այսինքն՝ հրաժարականի պահանջ: Չէ՛, «ելակը» հանեցինք: Իսկ գուցե բացականչեն՝ «փա՞ռք»: Ինչո՞ւ ոչ: Չնայած, երևի ամենահարմար տարբերակը «դըմփ-դըմփհու»-ն է...

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Ողորմելին դու՛ք եք․ լարված զրույց Արցախի ԱԺ պատգամավորի ու ոստիկանների միջև (video) Ջոմադյանը լավ գիտի՝ պատասխան է տալու․ Գառնիկ Դանիելյան (video) Միրզոյա՛ն, Նիկոլի առաջին զոհն էիք, նա ձեզ «փչացրեց»․ Բագրատ Սրբազան (video) Ձեզ կարգի հրավիրեք․ մեկիդ բերանից անշնորհք բառ դուրս եկավ, պատասխան եք տալու․ Սրբազանը սաստեց (video) ՊԵԿ նախագահն ո՞վ ա, էն քնքու՞շը․ Բագրատ Սրբազանը «ստորացրեց» Ռուստամ Բադասյանին (video) Կես ժամից չիջաք` բարձրանում ենք ԱԳՆ․ Սրբազանը՝ Արարատ Միրզոյանին (video) Մուրացկանի նման նստել եք բանակցությունների ու վիզներդ ծուռ սպասում եք՝ ինչ ասեն․դիվանագետը՝ ԱԳՆ-ի մոտ (video) Եթե մի բան վաճառվում է, պետք է հարկվի․ ՊԵԿ նախագահը՝ եկեղեցին հարկելու մասին (video) Հայելի պահեք ձեր դիմաց ու տեսեք՝ ում արյունն եք դուք հեղել․ Բագրատ Սրբազան (video) Դեմքը նայեցի, տեսա՝ հրեշտակի թեւերովը մերոնց հետ կապ չունի, ուրիշ հրեշտակ էր. Ոստիկաններն էլ էին ուրախացել. Սրբազան Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Այվազյանից բռնագանձել շուրջ 20 մլրդ դրամ, անշարժ և շարժական գույքեր Առևանգված Բաբկեն Ասրյանին ազատ արձակեցին Աննան «գլխավոր հանցագործն է»․ իր նողկալի արարքների մասին մի բան կասեմ․ վաստակավոր երգչուհի (video) Փարաքարը նոր համայնքապետ կունենա Մեր երկրում որևէ մեկը, թե իր գործի, թե իր խոսքի համար անպատասխան չպիտի մնա. Բագրատ Սրբազան «Տղաների արյան վրա՞ էիք պարում, ձեր որդիներին սպանողի հե՞տ էիք պարում»․ հերոսի մայր Աստղ Գալեյան (video) Երևանում 52-ամյա տղամարդը «ԵԿՄ»-ից պnլիտրավմայnվ տեղափոխվել է hիվանդանոց Էն ականջ կտրողից ի՞նչ կա․ Բագրատ Սրբազանը դատախազության մոտ «թաղեց» իրավապահների աշխատանքը (video) Հայ եկեղեցին՝ ազգային աղետի ժամանակներում. Որոշ մանրամասներ հրապարակվում են առաջին անգամ Երեկ սրանք խառնվել են իրար․ չեն իմացել՝ ոնց փախցնեն Փաշինյանին․ Աննա Մկրտչյան (video) Հայաստանն արագորեն գնում է Ուկրաինայի ճանապարհով. Օլեգ Մատվեչև Տեղեկացե՛ք, թե ովքեր են աջակցում Հայաստանի իշխանությանը Արդեն վարքագիծ է՝ բռնի տեղահանվածների վերաբերյալ որոշումներ կայացնել առանց պատշաճ հանրային քննարկման. Արցախի ՄԻՊ «Արի իմ սոխակ․․․». Արսեն Գրիգորյանի հուզիչ կատարումը (video) Ադրբեջանը Հայաստանի իշխանությանը ստորացնելու հերթական նախաձեռնությունն է զարգացնում, որի տակ խնամքով թաքնված նաև այլ ռիսկեր կան. Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am