Դեպի ԵԱՏՄ և երրորդ երկրներ սև և գունավոր մետաղների արտահանման արգելքի նոր ժամկետ կսահմանվի

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշման նախագիծը: Հայաստանում սև մետաղների արդյունավետ հանքավայրերի (ինչպես նաև՝ մետաղական պղնձի արտադրության) բացակայության պարագայում հայկական մետաղամշակման ընկերությունները որպես հումք օգտագործում են մետաղի տեղական ջարդոնն ու թափոնը։ Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկությունները մետաղական հումքով ապահովելու համար խիստ արդիական է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնների արդյունավետ օգտագործման խնդիրը։

Հանդիսանալով Հայաստանի համար ռազմավարական արտադրանք՝ սև և գունավոր մետաղներից արտադրանքը կարևոր նշանակություն ունի երկրի պաշտպանունակության և պետական անվտանգության բարձրացման համար։ Ուստի կարևորվում է Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկություններին հումքով ապահովելու հարցը, ինչն անհրաժեշտ է սև և գունավոր մետաղներից պատրաստի արտադրանք ստանալու համար։ Վերջին տարիների փորձը ցույց է տվել որպես հումք ներմուծվող սև և գունավոր մետաղների ջարդոնով կամ նախապատրաստվածքով աշխատելու տնտեսական աննպատակահարմարությունը՝ պայմանավորված դրանց բարձր գներով, երկաթուղային տրանսպորտով ուղղակի առաքման հնարավորության բացակայությամբ ու լոգիստիկ մեծ ծախսերով:

Ներմուծված հումքով տեղական ձեռնարկությունների արտադրած վերջնական արտադրանքը բարձր ինքնարժեքի պատճառով ներքին շուկայում դառնում է ոչ մրցունակ։ Վերջին տարիներին ԵԱՏՄ ընդհանուր շուկայում ձևավորված բարձր գների պատճառով նկատվում էին Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ինտենսիվ արտահանման գործընթացներ։ Նշված գործընթացները չկանոնակարգելու դեպքում տեղական մետաղագործական և մետաղամշակման ոլորտի (ինչպես նաև մալուխների և լարերի արտադրության) տասնյակ ձեռնարկությունները ստիպված կլինեն որպես հումք օգտագործել բացառապես ներմուծվող մետաղի ջարդոնը կամ նախապատրաստվածքները: Բացի դա, կարևորելով մետաղական հումքով տեղական մետալուրգիական ընկերությունների ապահովման հարցը՝ ԵԱՏՄ որոշ երկրներ նույնպես արգելել կամ սահմանափակել են սև և գունավոր մետաղների արտահանումը (այդ թվում՝ դեպի ԵԱՏՄ երկրներ)։

Կառավարության թիվ 2269-Ն որոշմամբ 6 ամիս ժամկետով արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, ինչպես նաև դրանցից պատրաստված որոշ ապրանքների արտահանումը։ Ըստ նախարարության, արտահանման արգելքի կիրառման արդյունքում զգալի աճել են տեղական արտադրության ծավալները, մասնավորաբար՝ 2022-2024 թթ. կատարվել են ներդրումներ ոլորտում։ Ուստի, առաջարկվում է սահմանել սև և գունավոր մետաղների արտահանման արգելքի նոր ժամկետ, որը կգործի 2024 թ.-ի հուլիսի 30-ից մինչև 2025 թ.-ի հունվարի 30-ը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Մուրացկանի նման նստել եք բանակցությունների ու վիզներդ ծուռ սպասում եք՝ ինչ ասեն․դիվանագետը՝ ԱԳՆ-ի մոտ (video) Եթե մի բան վաճառվում է, պետք է հարկվի․ ՊԵԿ նախագահը՝ եկեղեցին հարկելու մասին (video) Հայելի պահեք ձեր դիմաց ու տեսեք՝ ում արյունն եք դուք հեղել․ Բագրատ Սրբազան (video) Դեմքը նայեցի, տեսա՝ հրեշտակի թեւերովը մերոնց հետ կապ չունի, ուրիշ հրեշտակ էր. Ոստիկաններն էլ էին ուրախացել. Սրբազան Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Այվազյանից բռնագանձել շուրջ 20 մլրդ դրամ, անշարժ և շարժական գույքեր Առևանգված Բաբկեն Ասրյանին ազատ արձակեցին Աննան «գլխավոր հանցագործն է»․ իր նողկալի արարքների մասին մի բան կասեմ․ վաստակավոր երգչուհի (video) Փարաքարը նոր համայնքապետ կունենա Մեր երկրում որևէ մեկը, թե իր գործի, թե իր խոսքի համար անպատասխան չպիտի մնա. Բագրատ Սրբազան «Տղաների արյան վրա՞ էիք պարում, ձեր որդիներին սպանողի հե՞տ էիք պարում»․ հերոսի մայր Աստղ Գալեյան (video) Երևանում 52-ամյա տղամարդը «ԵԿՄ»-ից պnլիտրավմայnվ տեղափոխվել է hիվանդանոց Էն ականջ կտրողից ի՞նչ կա․ Բագրատ Սրբազանը դատախազության մոտ «թաղեց» իրավապահների աշխատանքը (video) Հայ եկեղեցին՝ ազգային աղետի ժամանակներում. Որոշ մանրամասներ հրապարակվում են առաջին անգամ Երեկ սրանք խառնվել են իրար․ չեն իմացել՝ ոնց փախցնեն Փաշինյանին․ Աննա Մկրտչյան (video) Հայաստանն արագորեն գնում է Ուկրաինայի ճանապարհով. Օլեգ Մատվեչև Տեղեկացե՛ք, թե ովքեր են աջակցում Հայաստանի իշխանությանը Արդեն վարքագիծ է՝ բռնի տեղահանվածների վերաբերյալ որոշումներ կայացնել առանց պատշաճ հանրային քննարկման. Արցախի ՄԻՊ «Արի իմ սոխակ․․․». Արսեն Գրիգորյանի հուզիչ կատարումը (video) Ադրբեջանը Հայաստանի իշխանությանը ստորացնելու հերթական նախաձեռնությունն է զարգացնում, որի տակ խնամքով թաքնված նաև այլ ռիսկեր կան. Աբրահամյան ԱՄՆ-ը զգալի ներդրումներ է անում հանքարդյունաբերության ոլորտում․ ի՞նչ է անում Հայաստանը Էրեկվա հրեշտակին սիրե՞լ եք. ոստիկաններն էլ էին ուրախացել․ Սրբազանը կատակեց (video) Այսօր Լեռնային Ղարաբաղի վանքերը վերանվանվում են, յուրացվում է Հայ եկեղեցու անցյալը. Զատուլին Նիկո՛լ, այ «դուխով տրյապկեք», դուք ուզեցիք այս ճոխ թաղումը․ հերոսի հոր հզոր խոսքը (video) Լուր եմ ստացել՝ իբր ինձ ձերբակալելու են, դե փորձեք․ Բագրատ Սրբազան (video) Համոզված եմ, որ տեսանելի ապագայում ոչ ոք չի կարող հայերի, հայ ժողովրդի համար փոխարինել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին. Զատուլին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am