Ֆինանսների նախարարության թանկարժեք «հիգիենան». թվեր

Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 2024 թվականի մարտի 20-ին պայմանագիր է կնքել «Ռիելթի մենեջմենթ քոմփանի» ՍՊԸ-ի հետ շենքերի մաքրման ծառայությունների համար։

Պայմանագրի արժեքը կազմել է 4 մլն 641 հազար դրամ, եւ այս ծառայությունը ձեռք է բերվել հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։

«Ռիելթի մենեջմենթ քոմփանի» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը մինչ 2023 թվականը պատկանել է Կարեն Զաքարյանին. այժմ ընկերության իրական շահառուն Նարինե Վարդանյանն է՝ նրա կինը:
Ըստ պայմանագրի՝ նախատեսված է մաքրել 1,495 քմ տարածք։ Մաքրման ենթակա տարածքն իր մեջ ներառում է 160 աշխատանքային տարածք, ըստ երեւույթին՝ աշխատասենյակներ, 3 նիստերի դահլիճ, 1 պահեստի/արխիվի տարածք, 3 սերվերային տարածք, 2 մուտքի/սրահի տարածք, 18 սանհանգույց։
Պայմանագրով նախատեսված է, որ մաքրման ենթակա տարածքները պետք է պատշաճ մաքրված լինեն առավոտյան՝ ժամը 08։00 դրությամբ։

Նախարարության մաքրման ծառայությունների մեջ են մտնում նաեւ սանիտարահիգիենիկ միջոցները, որոնք հստակ սահմանված են ըստ պայմանագրի։

Օճառը պետք է լինի բարձրորակ Dove ապրանքանիշի։ Ըստ պայմանագրի՝ 27 զուգարանային խցիկի համար անհրաժեշտ է երկշերտ սպիտակ թուղթ, իսկ 3-րդ հարկի ձախակողմյան հատվածի 2 սանհանգույցներում պետք է լինեն բարձր որակի զուգարանի թուղթ, հեղուկ օճառ եւ ափսեները լվանալու բարձրորակ հեղուկ։
Պայմանագրով սահմանված է մեկ տարվա ընթացքում 6 անգամ լվանալ պատուհանները։ Ջահերի, առաստաղի եւ պատերի մաքրումը առնվազն պետք է իրականացվի 2 անգամ՝ մեկ տարվա ընթացքում։
Հետաքրքիրն այն է, որ սեփական հիգիենայի համար նախարարությանը պարտավորեցնում են պայմանագրով ունենալ ամենաթանկ խնամքի միջոցները, սակայն արցախցուն տրամադրում են ամսական 50 հազար դրամ, որի համար հետո գլուխ են գովում։ Եթե զննենք եւ բացահայտենք նաեւ, թե մաքրուհու աշխատանքի համար, ըստ պայմանագրի սահմանված կետերի, որքան աշխատավարձ է սահմանված, ապա կտեսնենք, որ գրեթե 5 մլն դրամը ծախսվում է իշխանավորների բարեկեցության վրա, իսկ մաքրություն ապահովողները, նույնիսկ հերթապահելով, ստանում են 60-70 հազար դրամ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

դիտվել է 189 անգամ
Լրահոս
Դատախազությունը որոշել է բողոքարկել Սերժ Սարգսյանին արդարացնելու վճիռը Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին․ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց Ոստիկանների գործողություններից վնասվածք ստացածներից մեկը հոգևորական Գոռ Հակոբյանն է Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ. Ամիրբեկով Սա ծրագրավորված, բայց փնթի պրովոկացիա է. փաստաբան Ի՞նչ է պատրաստվում անել Սրբազանը վաղը (video) Կիսատ կրթությունով այս «տխմարները» որոշել են մանկավարժներին թիրախավորել․ Չեխիայից ժամանած ուսուցիչ (video) ԱԳՆ-ի մոտ սադրիչներ են գործել․ դեմքերով պարզելու ենք՝ ովքեր են․ Ռուբեն Մելիքյան (video) Ռուսական առաջին ալիքի հեռարձակումը Հայաստանում վերականգնվել է Վահե Ղազարյանը և Արամ Հովհաննիսյանը բացարձակապես չեն տիրապետում Ոստիկանության Հատուկ Ջոկատում տիրող իրավիճակին Սա Կիրանց գյուղն է, որի տարածքները անցյալ շաբաթ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչը հանձնեց Ադրբեջանին. Գեղամյան «Զենք վերցրու, արի՛ կողքս կանգնի, որ ադրբեջանական զորքերը դուրս գան Ջերմուկից» Վնասվածք ստացած ակցիայի մասնակցիցներից լուսանկարն են հրապարակել Այնպես չէ, որ այս որոշումով ես շատ երջանկացել եմ, կամ եթե այլ որոշում լիներ, ես ողբերգություն կապրեի. Երրորդ նախագահ Սադրիչներ են գործել, պետք է ֆիքսվի, թե ովքեր են հրահրել այս բախումը. Ռուբեն Մելիքյան Ոստիկանության գործողությունների հետեւանքով կինն ուշագնաց եղավ (video) Ինչ վնասվածքներ է ստացել Դանիել սարկավագը Բերման ենթարկվածների թվում կան սարկավագներ. հոգեւորականներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Սերժ Սարգսյանը՝ Բագրատ Սրբազանի՝ վարչապետ լինելու հավանականության մասին (video) «Ա՛յ ապիկար, ա՛յ հողատու, ա՛յ թուրքին ծափ տվող, տո ա՛յ տգետ»․․․ Չեխիայից եկած մանկավարժը պոռթկաց (video) Կարմիրբերետավորների մարդաորսն ԱԳՆ-ի դիմաց (video) «Լսի՛, այ տուֆտ, քեզ ուղիղ եմ ասում»․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Արարատ Միրզոյանն ո՞վ է, որ այդքան ոստիկաններ պահում էին․ ձեզ ինչի՞ տեղ եք դրել․ Բագրատ Սրբազան (video) Ո՞վ ասաց՝ կարմիբերետավորների մեջ թուրքեր չկան․ քաղաքացի (video) Սա արդեն ամեն ինչից դուրս է․ Սերժ Սարգսյանը՝ Վեհափառի մուտքը Սարդարապատ արգելելու մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am