Ինչու է Սարգիս Գալստյանը 7 ամիս անց որոշել վերադառնալ Հայաստան

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը կնոջ հետ Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է, ապա կալանավորվել` լրտեսության մեղադրանքով։ Թե ինչու է Գալստյանը որոշել Արցախը դատարկվելուց միայն յոթ ամիս անց վերադառնալ Հայաստան, հարազատներին մանրամասներ հայտնի չեն։

Մեզ պատմեցին, որ ի սկզբանե Սարգիս Գալստյանին եւ կնոջը հարազատները խնդրել-հորդորել են՝ չմնալ Արցախում, հետագայում էլ շարունակ հորդորել են` հեռանալ, սակայն նա մշտապես հույս է հայտնել, որ բռնի տեղահանված արցախցիները ռուսական կողմի միջնորդությամբ վաղ թե ուշ կվերադառնան Արցախ, իսկ այդ դեպքում ինքն արդեն որոշակի կարգավիճակ կունենա Արցախում՝ իբրեւ Արցախը չլքած, եւ կարող է ինչ-որ դերակատարում ստանձնել։ Թերեւս 7 ամիս անց համոզվել է, որ վերադարձ չկա, ուստի որոշել է տեղափոխվել:

Ամուսինները, որ այս ամիսներին Արցախում բնակվում էին Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի տանը, ում հետ քավոր-սանիկական կապեր ունեն, վերջին ամիսներին հարազատների հետ հաղորդակցության խնդիր են ունեցել: Վերջին անգամ մեկ ամիս առաջ են կապ հաստատել՝ հայտնելով, որ ինտերնետ կապի խնդիր կա Ստեփանակերտում: Բայց հարազատների համար էլ է անսպասելի եղել, երբ իմացել են, որ Գալստյանը սահմանն անցել է եւ Հայաստանում կալանավորվել։

Ի դեպ, արցախցիների շրջանում կան խոսակցություններ, որ այնտեղ մնացած հատուկենտ հայերին ադրբեջանցիները լավ չեն վերաբերվում՝ ծաղրում են, սադրում։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 679 անգամ
Լրահոս
«Փյունիկը» միջազգային խաղերը կխաղա Թբիլիսիում Փարաքարը նոր համայնքապետ կունենա․ կառաջադրվի Վալոդյա Գրիգորյանի թեկնածությունը ԱԺ նախագահից՝ ՔՊ ժողովի նախագահ․ ՔՊ-ականների պատվիրակությունը կմեկնի Սլովենիա 1 տոննա կոկաինի գործով կալանավորվածները ազատ են արձակվել․ նրանք ԱԺ նախկին պատգամավորի ընկերության աշխատակիցներ են Դատարանը ծանուցում կուղարկի Հրանտ Մարգարյանին և Վիտալի Բալասանյանին Օրվա կադրը. Փաշինյանի ամենանվիրյալ զինակիցն ու «հուշարարը» ոստիկանապատված կառավարության շենքից հետևում է իրենց ֆեյքերի բնորոշմամբ՝ «մարած շարժմանը» Շարժումը չի մարել, որևիցե բան մեր ճանապարհին խոչընդոտ չի կարող լինել․ Գառնիկ Դանիելյան Եկեղեցին անջատված է պետությունից, բայց անջատված չէ հասարակությունից․ Ռուբեն Մելիքյան Այսօր, վաղը և այլևս մեր գործունեությունը պետք է լինեն գործողություններ․ վաղը ժամը 10։00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում սպասելու եմ Ձեզ․ Բագրատ Սրբազան Դուք երեք տարի սպասել եք նրան,ինչ Բագրատ սրբազանը անում է ընդամենը երեք շաբաթում․ Վլադիմիր Մարտիրոսյան Ասում են՝ Էջմիածնի գերեզմանոցից դույլ են գողացել, մտածում ենք ՝դուք եք, Մելիքյանը՝ զավեշտ առաջացրած գործի մասին Երևանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական հայատյացության թեմայով գիտաժողով Գազայի հատվածում մարտերը կշարունակվեն ևս 7 ամիս. Իսրայելի ԱԱԾ ղեկավար Ոստիկանների կողմից մարմնական վնասվածք ստացած Արսեն Գրիգորյանը ձեռնափայտով է քայլում Առևանգված Բաբկեն Ասրյանին ազատ արձակեցին․ Նա եկավ Սուրբ Աննա եկեղեցու բակ «Դուք հրաման կատարող ստրուկ եք․ հանրային պախարակման եք արժանանալու»․ Բագրատ Սրբազանը՝ բռնաճնշումների հրահանգ կատարողներին Հաղպատից դեպի Ալավերդի ճանապարհահատվածն արդեն անցանելի է Ողջունում ենք Գերաշնորհ Բագրատ Սրբազանին և նրա առաջնորդությամբ՝ հանուն Հայրենիքի մղվող ազնիվ պայքարը․ Ռամկավար Ազատական կուսակցության Լիբանանի անդամակցություն ՌԴ դիրքորոշումները ոչ միշտ են ընկալելի. Տիգրան Աբրահամյան «Իրազեկ քաղաքացիների միավորումը» պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնության գործով դիմել է Գլխավոր դատախազություն Անկած կենդանիների պատճատով մեծանում է հիվանդությունների տարածման ռիսկը Հայաստանը պետք է ձերբազատվի երրորդ երկրների և իր սփյուռքի վնասակար ազդեցությունից․ Էրդողան Կարմիր բերետավորները 260.000-ական դրամ պարգևավճար են ստացել. Տելեգրամյան ալիք Փաշինյանն այլևս չի կարող համոզել իր կողմնակիցներին. Զատուլին Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սյունիք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am