2024-ի հունվարին բանկերը ոլորտի ներկայացուցիչներին 3 մլրդ վարկ են տրամադրել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2024 թվականի հունվար ամսին ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության տակ գտնվող բանկերի ռեզիդենտներին տրված վարկերի, ավանդների, ֆակտորինգի, լիզինգի, ռեպո համաձայնագրերի ընդհանուր արժեքը հունվար ամսին կազմել է 3 մլրդ 353 մլն դրամ։

Մեկ ամսում 3 մլրդ դրամ գումարները օգտագործվել են գյուղատնտեսության, անտառային տնտեսության եւ ձկնորսության համար, անտառային տնտեսության եւ փայտամթերումների, հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման, մշակող արդյունաբերության, էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարման եւ այլ ծառայությունների համար։

Գարնանային հողագործական աշխատանքների բացվելուն պես գյուղատնտեսության եւ բուսաբուծության համար վարկերի շեմը կտրուկ բարձրանում է։ Օրինակ՝ 2023 թվականի մայիսին այն կազմել է 194 մլն 674 հազար դրամ։

ՀՀ-ում, ըստ Կենտրոնական բանկի, բուսաբուծության զարգացման համար 2024 թվականի հունվարին ձեւակերպվել է 37 մլն դրամ վարկ, իսկ անասնապահության զարգացման համար՝ 3 մլն 901 հազար դրամ։

Պետությունն ամեն տարի գյուղատնտեսությունը զարգացնող նոր նախագծեր է նախաձեռնում, սակայն ամեն տարի գյուղատնտեսները բախվում են ավելի ու ավելի լուրջ խնդիրների։

Տարեվերջին գյուղատնտեսների առաջ լճացում անունով պատ է ձեւավորվում, բերքը սակավ վաճառքի պատճառով նեխում է պահեստներում, իսկ պետությունից այդպես էլ ոչ մի արձագանք չեն ստանում։

Շատ հեռուն չգնանք․ հիշենք, որ գրեթե մեկ ամիս առաջ Մարտունի-Երեւան ավտոճանապարհը փակած գյուղատնտեսները բողոքում էին, որ կարտոֆիլը պատշաճ կերպով չի իրացվում Հայաստանում՝ մեղադրելով իշխանություններին, թե խոշոր խաղացողները կարտոֆիլ ներկրում են Հայաստան՝ անտեսելով սեփական շուկան։ Իշխանության «սրտի» օլիգարխները սեփական բիզնեսը առաջ տանելու համար անցել են գյուղացու կողմը։

Ինչեւէ, վարկով եւ հույսով ցանված բերքը հողում է, սակայն հողից դուրս բերքի ապագան անհայտ է՝ կա՛մ կնեխի, կա՛մ կվաճառվի որպես անասնակեր։

Իշխանությունը մարտունեցիների բողոքին արձագանք չտվեց, թեպետ մարզպետը, ըստ գյուղացիների, խոստումներ է տվել։ Ինչպես յուրաքանչյուր պետականաստեղծ աշխատանքի, այս դեպքում եւս իշխանությունը բացահայտ անտարբերություն է ցուցաբերում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Ոստիկանությունը ԱԳՆ-ի մոտ հավաքվածներին զգուշացրեց ԱԳՆ շենքի մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆ Բաքուն Երևանից կրկին ականապատ դաշտերի քարտեզներ է պահանջել Ոոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է «Ժողովո՛ւրդ, գնում ա ընդհարման, չեմ ուզում»․ Բագրատ Սրբազանը զգուշացնում է Նիկոլի Արամ ոստիկանապետին (video) Ոստիկանները ԱԳՆ-ի մոտից բերման են ենթարկել հոգևորականների և հարվածներ հասցրել լրագրողների Էս մարդն ուզում է, որ ժողովրդին ջարդեն-փշրեն Վահե Ղազարյան, դուք արդեն ծանր հոգեկան վիճակում եք գտնվում՝ էս մարդու ձեռքում գտնվելով Ես գնում եմ Արարատ Միրզոյանի ականջից բռնեմ, բերեմ ստեղ, ճամփես բացեք. ԱԺ պատգամավոր ՇՏԱՊ․ Սրբազանը կենտրոնում․ ԱԳՆ–ի դիմաց բախում սկսվեց ոստիկանների եւ ցուցարարների միջեւ (video) Վահաններով զինված ոստիկանները հրելով իջացրին ցուցարարներին աստիճաններից Աշխատում ենք այդ ուղղությամբ. ՔՊ-ական պատգամավորը` եկեղեցու հարկման նախագծի մասին ԱԱԾ-ն նախագահ Խաչատուրյանի տունն է հսկում ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Աննան գիտակցաբար որդեկորույս ծնողներին ծաղրի է ենթարկում․ Մետաքսե Հակոբյան (video) Մի՛ ասեք, մի՛ ասեք․ ես այդ նեռի անունը չեմ ուզում լսել․ Սրբազան շարժման աջակիցը՝ Նիկոլի մասին (video) Ոստիկանական զորքը վահաններով կանգնած է Սրբազանի առաջ (video) Էդ մարդկանց հացն ես կերել Արարատ Միրզոյա՛ն․ բա էդ մարդիկ Բաքվի բանտում են, ձեր ամո՛թն է․ Սրբազան (video) Ցուցարարները խլացնում են ոստիկանների ձայները (video) Սեփական ժողովրդին ոչնչացնող Ադրբեջանը մեղադրում է հայերին․ «Գեղարդ» հիմնադրամի հայտարարությունը Մայր Աթոռը պատշաճ կատարում է իր հարկային պարտավորությունները. փաստեր ու թվեր՝ Արարատ Սրբազանից Թուրքական հատուկ զորքեր են ուզում ուղարկել Հայաստան՝ Նիկոլին պաշտպանելու համար (video) Ողորմելին դու՛ք եք․ լարված զրույց Արցախի ԱԺ պատգամավորի ու ոստիկանների միջև (video) Ջոմադյանը լավ գիտի՝ պատասխան է տալու․ Գառնիկ Դանիելյան (video) Միրզոյա՛ն, Նիկոլի առաջին զոհն էիք, նա ձեզ «փչացրեց»․ Բագրատ Սրբազան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am