Դիարբեքիրում ձայն հավաքելու համար իշխող կուսակցության թեկնածուն ավելի քան 61.000 դոլար կաշառք է տվել

Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրույթունները (ՏԻՄ) ավարտվել են, սակայն թուրքական ընդդիմադիր մեդիայում շարունակաբար տարածվում են տեղեկություններ կապված իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածուների օգտին կատարված ընտրախախտումների և բացահայտված ընտրակաշառքների մասին։ Այս մասին հայտնում է «Ermenihaber»-ը։

Օրինակ ընդդիմադիր «SoL» թերթում տեղ գտած լուրերից մեկի համաձայն՝ Թուրքիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Դիարբեքիր նահանգի Չինար շրջանի ԱԶԿ-ական թեկնածու Դավութ Արզուն շրջանի Հալըօյրեն, Գյորեջե, Դողլուք և Իլթաշ թաղապետերի հետ 1200 քվեի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել։

Պայմանավորվածություններն ամրագրվել են թղթի վրա, որում երևում են նաև նշված անձանց ստորագրությունները։

Նշվում է, որ 1200 քվեի դիմաց ԱԶԿ-ական թեկնածուն 2 մլն լիրա (թուրքական ազգային արժույթ) (ավելի քան 61․000 դոլար) է վճարել Հալըօյրեն թաղամասի իմամ (հոգևոր առաջնորդ իսլամում) Մահֆուզ Բիլգիչին։

Չնայած փաստաթղթի և նման լուրերի տարածմանը, Դողրուքի թաղապետը հերքում է տեղեկությունը։

«Տեղյակ չեմ։ Չգիտեմ, թե ով է արել։ Սրանք սուտ-մուտ բաներ են, սրանց մասին տեղեկություններ չունեմ։ Տեղյակ չեմ»,-ասել է նա։

Նույն թերթում հրապարակված մեկ այլ լուրի համաձայն էլ՝ Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Կարս նահանգի համանուն քաղաքի կենտրոնում գտնվող Աթաթուրքի (Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրք) անվան նախակրթարանում մի շարք ընտրողներ գրանցված են նույն հասցեում։

Մասնավորապես այնտեղ տեղակայված 5 քվեատուփի վրա առկա անվանացանկերում տեղ գտած մարդկանց անունների դիմաց նույն հասցեն է նշված։

Ընգծվում է նաև, որ մեկ տան մեջ բնակվող 350 մարդուց և ոչ մեկն էլ Կարսի բնակիչ չէ։

«SoL»-ը վերոնշյալի մասին տեսահոլովակ է տեղադրել նաև X-ի (նախկին Twiter) իր էջում։

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Սուտ պարունակող գրառումը լայքում են ՀՀ արդարադատության նախարարը, ԱԺ քպ-ական պատգամավորներ․ Ռուբեն Մելիքյան Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում, եկեղեցու ճանապարհին «УАЗ»-ը կողաշրջվել է Նոր Արեշում կրակոցներ են հնչել․ կա վիրավոր Երիտասարդները «փակված բերաններով» են շրջում՝ ի նշան բողոքի Հանձնվել չկա՛․ դաժանորեն ծեծի ենթարկված Աշոտ Հարությունյանի առողջությունը կարգավորվում է «Ամբողջ հայ ժողովրդի ամոթը. հայ ոստիկանները ծեծի են ենթարկել հոգևորականի»․ Սեմյոն Բաղդասարով Փաշինյանի համակիր, «ՔՊ»-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Շնորհավորանքի մասին «թմբկահարում» են, իսկ աջակցության մասին՝ լռում Իշխանությունը չի արձագանքում «Խոջալուի ցեղասպանության» մեղադրանքին՝ քաջալերելով Ադրբեջանին․ ՀԱԿ Արցախցիները կամավորական խմբեր են կազմում Լոռիում փրկարարարական աշխատանքներին միանալու համար, իսկ ոստիկանությունը շարունակում է քաղաքացիներին տփել Երևանում Հայրենիքը մեկն է, դեռ ունենք Հայրենիք, դեռ, ժամանակ չկա, դուրս եկեք. փաստաբան Ինչո՞ւ Էմին Երիցյանն անցավ իշխանությունների կողմը. դա հենց այնպես չի եղել ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ Անդրանիկ Քոչարյանը իշխանության 6 տարում գրեթե կրկնապատկել է կարողությունը Ոստիկանները հարվածներ են հասցրել Սրբազան պայքարի 19-ամյա ցուցարարին. վնասել են դեմքը, գլուխը, մարմինը Ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատվող օբյեկտները ընդհանուր ճանապարհներին միացնելու համար կգանձվի վճար Կիևը կուրատորների ցուցումով ստեղծել է «հակառուսաստան». ՌԴ ԱԳՆ զեկույցը Ուկրաինայում մարդու իրավունքների խախտումների մասին Շիրակում ավտոմեքենան ամբարձիչի վրայից ընկել է 36-ամյա տղամարդու վրա. նա տեղում մահացել է Փաշինյանն ինքն է իր ծննդյան օրը զանգահարել Պուտինին Հու իզ միսթր ՔՆՁԽ. Ռուբեն Մխիթարյան Ալավերդիում աղետալի վիճակ է, իսկ ոստիկանական ուժեր, իհարկե, չկան․ Հրայր Ասլանյան Այսօր անակնկալ, բայց շատ կարևոր այց է լինելու Անպատժելիության մթնոլորտը, որն իշխանությունն է ստեղծել ոստիկանների շրջանում, անհետևանք չի մնալու. Տիգրան Աբրահամյան Այսօր Ադրբեջանը բոլոր մեղքերի մեջ մեղադրում է ՀՀ-ին, բայց նիկոլիստները վախենում են հակադարձել. Էդուարդ Շարմազանով Կիրանցեցիները շարունակում են քանդել տները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am