Արգելքը կտարածվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, մեկանգամյա օգտագործման սպասքի ու տարաների վրա

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Շուկայի վերահսկողության մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Նշվում է, որ նախագծերը մշակվել են մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականության ապահովման նպատակով։

Այսպես՝ առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասով սահմանված մանրածախ առևտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարման արգելքը տարածել նաև թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի ու ոչ պարենային ապրանքների ու աղբի համար նախատեսված՝ երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների), ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի, տարաների օտարման վրա, միաժամանակ արգելելով մանրածախ առևտրի իրականացման վայրերում դրանց առկայությունը:

Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի թիրախային խմբի առկայության կամ օտարման արգել քի ուժի մեջ մտնելը կիրականացվի փուլային տարբերակով՝ դրանց արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների շրջանառության և հասույթի կտրուկ նվազումը կանխարգելելու, ինչպես նաև արտադրությունները վերապրոֆիլավորելու և արդիականացնելու նպատակով աշխատանքների իրականացման հնարավորինս արդյունավետ կազմակերպմանը չխոչընդոտելու նպատակով։

Նշված պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների՝ անկախ թաղանթի հաստությունից, առկայության կամ օտարման արգելք սահմանող դրույթը նախատեսվում է կիրարկել 2024 թ.-ի հուլիսի 1-ից, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի առկայության կամ օտարման արգելք սահմանող դրույթը՝ 2025 թ.-ի հունվարի 1-ից, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվողների) առկայության կամ օտարման արգելք սահմանող դրույթը՝ 2026 թ.-ի հունվարի 1-ից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 405 անգամ
Լրահոս
«Այդպիսի դեպք, ու քրեական գործ չհարուցե՞լ․․․»․ Սերժ Սարգսյանը՝ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ ոստիկանական բիրտ ուժ կիրառելու մասին Դատախազությունը որոշել է բողոքարկել Սերժ Սարգսյանին արդարացնելու վճիռը Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին․ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց Ոստիկանների գործողություններից վնասվածք ստացածներից մեկը հոգևորական Գոռ Հակոբյանն է Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ. Ամիրբեկով Սա ծրագրավորված, բայց փնթի պրովոկացիա է. փաստաբան Ի՞նչ է պատրաստվում անել Սրբազանը վաղը (video) Կիսատ կրթությունով այս «տխմարները» որոշել են մանկավարժներին թիրախավորել․ Չեխիայից ժամանած ուսուցիչ (video) ԱԳՆ-ի մոտ սադրիչներ են գործել․ դեմքերով պարզելու ենք՝ ովքեր են․ Ռուբեն Մելիքյան (video) Ռուսական առաջին ալիքի հեռարձակումը Հայաստանում վերականգնվել է Վահե Ղազարյանը և Արամ Հովհաննիսյանը բացարձակապես չեն տիրապետում Ոստիկանության Հատուկ Ջոկատում տիրող իրավիճակին Սա Կիրանց գյուղն է, որի տարածքները անցյալ շաբաթ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչը հանձնեց Ադրբեջանին. Գեղամյան «Զենք վերցրու, արի՛ կողքս կանգնի, որ ադրբեջանական զորքերը դուրս գան Ջերմուկից» Վնասվածք ստացած ակցիայի մասնակցիցներից լուսանկարն են հրապարակել Այնպես չէ, որ այս որոշումով ես շատ երջանկացել եմ, կամ եթե այլ որոշում լիներ, ես ողբերգություն կապրեի. Երրորդ նախագահ Սադրիչներ են գործել, պետք է ֆիքսվի, թե ովքեր են հրահրել այս բախումը. Ռուբեն Մելիքյան Ոստիկանության գործողությունների հետեւանքով կինն ուշագնաց եղավ (video) Ինչ վնասվածքներ է ստացել Դանիել սարկավագը Բերման ենթարկվածների թվում կան սարկավագներ. հոգեւորականներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Սերժ Սարգսյանը՝ Բագրատ Սրբազանի՝ վարչապետ լինելու հավանականության մասին (video) «Ա՛յ ապիկար, ա՛յ հողատու, ա՛յ թուրքին ծափ տվող, տո ա՛յ տգետ»․․․ Չեխիայից եկած մանկավարժը պոռթկաց (video) Կարմիրբերետավորների մարդաորսն ԱԳՆ-ի դիմաց (video) «Լսի՛, այ տուֆտ, քեզ ուղիղ եմ ասում»․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Արարատ Միրզոյանն ո՞վ է, որ այդքան ոստիկաններ պահում էին․ ձեզ ինչի՞ տեղ եք դրել․ Բագրատ Սրբազան (video) Ո՞վ ասաց՝ կարմիբերետավորների մեջ թուրքեր չկան․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am