Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին

ՍՍՀՄ փլուզումից հետո հարավկովկասյան 3 հանրապետություններից միայն Հայաստանը շահած դուրս եկավ տարածքային կոնֆլիկտից։ Վրաստանն ու Ադրբեջանը պարտվեցին պատերազմներում։ Հայաստանը հաղթեց։ Դա տևեց մինչև 2000–ականների սկիզբը։ Դա նշանակում է, որ մենք մսխեցինք Արցախյան պատերազմում տարած հաղթանակը և հիմա համարվում ենք տարածաշրջանի ամենաթույլ ու անհեռանկարային երկիրը։ Նիկոլն ամեն ինչ արեց դրա համար։ Բայց միայն նա չէ մեղավորը։ Նիկոլը թիվ մեկ մեղավորն է, բայց ոչ միակը․ այդ մասին խոսել ենք ու դեռ առիթներ կլինեն խոսելու։

Ադրբեջան

Ադրբեջանն անկախության սկզբում Էլչիբեյ ունեցավ։ Էլչիբեյը խոր ազգայնական, իրականում՝ ախմախ քաղաքականություն էր վարում։ Նա հանդես էր գալիս Իրանի ու Ռուսաստանի դեմ։

Էլչիբեյի հարցում հայերիս բախտը չբերեց այն առումով, որ ադրբեջանցիները նրան շուտ վռնդեցին իշխանությունից։ Եթե Էլչիբեյը մի քիչ էլ մնար պետության ղեկին, ապա առնվազն Կիրովաբադը կվերցնեինք, Բաքու–Ջեյհանն էլ տեսական նախագիծ կդառնար։

Ի՞նչ իմանայինք, որ տարիներ անց մենք մեր փայ Էլչիբեյն էինք ունենալու՝ ավելի վատ տարբերակով։

Վրաստան

Վրաստանը երկու արկածախնդիր ու գժոտ ղեկավար է ունեցել։ Գամսախուրդիան և Սահակաշվիլին։ Վերջինս նաև դրածո էր ու դրսի ձեռքում՝ գործիք։ Գամսախուրդիայից վրացիներն արագ ազատվեցին։ Սահակաշվիլուն հեռացնելը մի փոքր ուշացրեցին։ Արդյունքում՝ Աբխազիան ու Հարավային Օսիան վրացիները կորցրեցին։

Ամեն դեպքում արձանագրենք, որ հակապետական ղեկավարներին վրացիները հեռացրեցին ու հիմա մեր տարածաշրջանում շատ հարմար դիրք են գրավում՝ հրաժարվում են հակառուսական գործիք դառնալ ու միևնույն ժամանակ Արևմուտքի հետ են լեզու գտնում։

Հայաստան

Հայաստանն իր փայ Գամսախուրդիայի, Սահակաշվիլու և Էլչիբեյի խառնուրդն ունեցավ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Վերջինս գերազանցեց բոլոր այդ ձախողակներին իր հակապետական քայլերով։ Արցախը կորցնելուց հետո մենք հիմա կանգնած ենք Հայաստանը կորցնելու շեմին։

Մենք ամբողջ աշխարհով մեկ խայտառակ ենք լինում, քանզի մեր երկիրը դեռ ներկայացնում է պարտության խորհրդանիշ Նիկոլը։ Նրանից ազատվելը ոչ միայն մեր անվտանգության ապահովման, այլ նաև արժանապատվության վերկանագնման համար է պետք։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 784 անգամ
Լրահոս
«Ադրբեջանը Բերքաբերում խախտել է պայմանավորվածությունը». Ոսկան Սարգսյան «Սրբազան» շարժումը հաղթելու է․ Նիկոլը ճար չունի․ Հրանտ Բագրատյան (video) Արտահերթ նիստ հրավիրելու համար ԱԺ են մուտքագրել 33 պատգամավորի ստորագրություններով միջնորդությունը (video) Գնել Սանոսյանի եղբոր ՍՊԸ-ն ՌԴ-ում ընդամենը 2.5 միլիոն դրամի եկամուտ է ստացել. Hetq.am Ի՞նչ է անելու ԱԺ ընդդիմությունը խորհրդարանում․ ընդդիմադիր (video) «Էդ որ ասում եք` մենք, մենք, էդ դուքը ո՞վ եք», «Ես և Դուք»․ ԱԺ քննարկում (video) Համալսարանում չի մնացել առարկա, որից լիկվիդ չմնամ, բայց դուրս եմ եկել փողոց. Ակցիայի մասնակից (video) Նիկոլը մարդ չէ, «սատանայի ծնունդ է»․ Սեմյոն Բաղդասարով (video) Նիկոլը փչացնում է «նիկոլածին» Արամին․ Աննա Մկրտչյան (video) Նեթանյահուն մեզ խանգարում է շարժվել դեպի հաղթանակ. Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել և նոր ընտրություններ պահանջել Ինչո՞ւ է Փաշինյանը իր «վեցնոցի» միջոցով շարունակում փչացնել հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի «խոշոր շահում» և կհարկվի 10 տոկոս եկամտային հարկով Անհանգստացա՞ծ եք․ տո քաղաքացիները՝ ուր, դուք՝ ուր. Սրբազանը՝ ՔՊ-ին (video) Նիկոլ Փաշինյանի «չփլախ լեգիտիմությունը» Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է․ փաստաբաններ Մտահոգվա՞ծ եք, որ իշխանություն եք կորցնելու․ հարց ՔՊ-ականին (video) Կոչ եմ անում ժողովրդին՝ ժամը 15:30-ին լինել Բաղրամյան պողոտայում․ Բագրատ սրբազան (video) Ոստիկանապետը վասալ է, իր համար միևնույն է, թե իր վերևի ֆեոդալը ով կլինի․ Ռուբեն Մխիթարյան Հենց այդ պահին չենք լինի իշխանություն․ ՔՊ-ականը՝ Սրբազան շարժման մասին (video) Այնտեղ մարդիկ կան, որ պահվում են կոմպրոմատների, շանտաժի ու սպառնալիք տակ. Գառնիկ Դանիելյան Վեր ընկեք տեղներդ, գնացեք, փամփերսները հագեք․ Մարգարիտ Եսայան (video) Ամեն ինչ անելու ենք բոլոր ճանապարհներով՝ իրավական, օրինական, որպեսզի այդ արդյունքն արձանագրվի. Բագրատ Սրբազան Վահե Ղազարյա՛ն, ի՞նչ պատասխան ես տալու Նիկոլին․ Նարե Սոսեն նորից հեռացավ Հայաստանից (video) Փաշինյանը 96 ժամում հրաժարական պիտի ներկայացնի ժողովրդի ճնշմամբ. Սուրեն Պետրոսյան (video) Լուրեր են պտտվում՝ Արարատում ադրբեջանցի դիվերսանտ է մտել, տնետուն անցնում է․ Բագրատ Սրբազանի լայվը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am