10 ռադիոալիք կլծվի Փաշինյանին հերոսացնելու գործին

Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Հանրապետության այն միակ ղեկավարը, որ հայկական երկու հանրապետություններից մեկը հանձնել է Ալիևին, իսկ մյուսը՝ փոքրացրել մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածքով, հիմա էլ որոշել է փիառվել ՀՀ հարկատու քաղաքացիների վճարած հարկերի հաշվին, որոնցից Կառավարությունը բաժին է հանում Փաշինյանի քաղաքականության հետևանքով տնազուրկ ու գաղթական դարձած Արցախի մեր հայրենակիցներին։

Պարզվում է՝ Արցախից Հայաստան բռնի տեղահանված մեր քաղաքացիներին տված օգնությունների մասին Կառավարության նիստերին ժամերով խոսելը, ասֆալտապատված փողոցների հասցեներն էջերով կարդալը, կտուր և խողովակաշար փոխելու վերաբերյալ դիֆերամբներ ձոնելը Փաշինյանը համարում է անբավարար, ուստի բացը լրացնելու համար առաջարկում է դրանց մասին պատմել նաև ռադիոալիքներով։

Այդ նպատակով Փաշինյանի աշխատակազմը չզեկուցվող նախագծով հաստատել է, որ իրենց «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամի հատկացման ծառայությունների ձեռքբերման համար կազմակերպվի գնման մրցույթ, ինչի արդյունքում ռադիոեթերաժամանակի հատկացման ծառայությունների առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամ, որոնց ընթացքում կհեռարձակվեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը, բարեփոխումները, կարևոր օրենսդրական փոփոխություններն իրազեկող ձայնային հոլովակներ։

Դե ինչ, Տավուշի մարզից Ադրբեջանին տարածքների հանձնում պլանավորող իշխանությունը հիմա նաև 10 ռադիոալիքով քաղաքացիներին հպարտությամբ կպատմի դպրոց ու բակ նորոգելու, ասֆալտ փռելու, ջրագիծ փոխելու և այգի բարեկարգելու իր ունակությունների մասին, ունակություններ, որոնք առոչինչ են, երբ այդ նույն դպրոցն ու բակն ապահով պահող լեռներն ու ձորերը, ճանապարհներն ու գյուղերը հանձնում են թշնամուն։

168.am

դիտվել է 5112 անգամ
Լրահոս
Դիլիջանում սպառնացել են Սրբազան շարժմանն աջակցող աշխատակիցներին աշխատավարձերը չփոխանցել Կրակոցներ՝ Լոռու մարզում. հրազենային վնասվածք ստացած 43-ամյա տղամարդը տեղափոխվել է Ալավերդիի հիվանդանոց Հարգելի բժշկական հանրույթ հաջորդը դու ես. Անուշ Պողոսյան Սրբազան շարժումը տեղավորվում է համաշխարհային քաղաքականության մեջ ձևավորվող որոշ մեգաթրենդերի մեջ. Վահե Դավթյան Իշխանությունը կորցնելուց մտահոգված չենք. Առուշանյան «Նիկոլածին» ոստիկանները լցվել են ԱԺ-ի Դեմիրճյանի մուտքի հատվածում (video) Ալեն Սիմոնյանը սարսափած է արտահերթ ընտրություններից (video) Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում փաստական տվյալներ չեն ստացվել Բոլոր ժամանակների «քցողը» խոսում է Ռուսաստանի մասին (video) Ռուբեն Վարդանյանի գործունեության մեջ չկա որևէ «ընդդեմ» ուղերձ, նրա ուղերձը «հանուն է». հրապարակվել է «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմը Երևանում. ավտոմեքենան կամրջից թռել ու գլխիվայր շրջվել է Միացե՛ք Բագրատ Սրբազանի օրակարգին. Ատոմ Մարգարյանը դիմել է ՔՊ-ի պատգամավորներին ԿԸՀ նախագահի որդու եկամուտը 1 տարում 5 անգամ ավելացել է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Հովակիմյանի որդին Իշխան Զաքարյանը չի միացել ընդդիմադիր պատգամավորներին «Ադրբեջանը Բերքաբերում խախտել է պայմանավորվածությունը». Ոսկան Սարգսյան «Սրբազան» շարժումը հաղթելու է․ Նիկոլը ճար չունի․ Հրանտ Բագրատյան (video) Արտահերթ նիստ հրավիրելու համար ԱԺ են մուտքագրել 33 պատգամավորի ստորագրություններով միջնորդությունը (video) Գնել Սանոսյանի եղբոր ՍՊԸ-ն ՌԴ-ում ընդամենը 2.5 միլիոն դրամի եկամուտ է ստացել. Hetq.am Ի՞նչ է անելու ԱԺ ընդդիմությունը խորհրդարանում․ ընդդիմադիր (video) «Էդ որ ասում եք` մենք, մենք, էդ դուքը ո՞վ եք», «Ես և Դուք»․ ԱԺ քննարկում (video) Համալսարանում չի մնացել առարկա, որից լիկվիդ չմնամ, բայց դուրս եմ եկել փողոց. Ակցիայի մասնակից (video) Նիկոլը մարդ չէ, «սատանայի ծնունդ է»․ Սեմյոն Բաղդասարով (video) Նիկոլը փչացնում է «նիկոլածին» Արամին․ Աննա Մկրտչյան (video) Նեթանյահուն մեզ խանգարում է շարժվել դեպի հաղթանակ. Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել և նոր ընտրություններ պահանջել Ինչո՞ւ է Փաշինյանը իր «վեցնոցի» միջոցով շարունակում փչացնել հայ-ռուսական հարաբերությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am