Կոչ եմ անում բոլոր համակիրներին ապրիլի 5-ին ներկա գտնվել «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարին. Արշակ Կարապետյան
Հարգելի՛ եղբայրներ և քույրեր, թանկագի՛ն հայեր.
Հայրենիքի և մեր պետության ճակատագրի հանդեպ սրտացավությունն ու անձնական պատասխանատվության գիտակցումը, ինչպես նաև՝
• հաշվի առնելով «Համահայկական ճակատ» շարժման նկատմամբ հայ հանրության օրեցօր աճող հետաքրքրությունը,
• նկատի ունենալով «Համահայկական ճակատ» հասարակական շարժումը քաղաքական պայքարի փուլ մտնելու պատրաստվածությունը,
• նպատակ ունենալով իրագործել ՀՃՇ հայտարարած ծրագրերը,
• ընդառաջ գնալով շարժմանն աջակցող և անդամագրված հազարավոր անդամների առաջարկներին,
• հարգելով կուսակցական պայքարով իշխանության հասնելու օրենսդրական պահանջը,
հայտարարում եմ, որ «Համահայկական ճակատ» հասարակական շարժման աջակիցներով որոշում ենք կայացրել ստեղծել «Համահայկական ճակատ» կուսակցություն։
Կոչ եմ անում բոլոր համակիրներին ապրիլի 5-ին ժամը 18։00-ին ներկա գտնվել Armenia Marriott հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում կայանալիք «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարին։
ՀՃՇ առաջնորդ Արշակ Կարապետյան